Նիկոլ Փաշինյանն առաջադրվել է Հրանտ Դինքի անվան մրցանակի
Ըստ epress.am-ի՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանն առաջադրվել է Հրանտ Դինքի անվան մրցանակի:
Համաձայն «Հրանտ Դինք» հիմնադրամի` մրցանակը տրվում է «խտրականությունից, ցեղասպանությունից, բռնությունից զերծ, ազատ ու անկախ աշխարհի ձգտող, այդ ուխտի համար անհատական զոհողություններ ցուցաբերող, կանխակարծիքներ խորտակող, այդ պայքարի մեջ հասարակությանը խրախուսող անձանց»:
2009 թվականին Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակը ստացել է իսրայելցի լրագրող, հրապարակախոս, Ամիրա Հասը, իսկ 2010 թվականին իսպանացի դատավոր Բալտասար Գարսոն Ռեալը:
Նիկոլ Փաշինյանին որպես Հրանտ Դինքի անվան մրցանակի թեկնածու է առաջադրել «Անկախ լրագրողների ցանց» հասարակական կազմակերպությունը:
Read More »Նիկոլ Փաշինյանն առաջադրվել է Հրանտ Դինքի անվան մրցանակի