Իրանն ազատ է արձակում 100 քաղաքական բանտարկյալի
Իրանի կառավարությունը ներում է շնորհել 100 քաղաքական բանտարկյալի՝ այդպիսով փորձելով մեղմել ընդդիմության հետ հարաբերությունները և նվազեցնել լարվածությունը խորհրդարանական ընտրություններից յոթ ամիս առաջ:
Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին դատական մարմնի գլուխ Սադեք Լարիջանի խորհրդով հրամայել է ազատ արձակել մի շարք բանտարկյալների` նշելու սուրբ Ռամադանը:
Համաներումը Իրանի կառավարության վերջին փորձն է հանդարտեցնելու երկրի լարված քաղաքական մթնոլորտը 2012-ի մարտին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Իշխանությունները վերջին շրջանում որոշակի ազատություն են տվել ընդդիմադիր թերթերին և ավելի համբերատար են դարձել քննադատությունների նկատմամբ:
Աղբյուր: The Guardian