ՀՖՖ նախագահի առաջարկով Անդրեասյանը չճանաչվեց անցանկալի անձ ֆուտբոլում
Ինչպես հայտնում է Totalfootball.am կայքը՝ մայիսի 23-ին կայացավ ՀՖՖ գործադիր կոմիտեի նիստը, որի առաջին կետն էր «Արարատի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանի և Totalfootball.am-ի ֆոտոթղթակից Աշոտ Առուշանյանի միջև տեղի ունեցած միջադեպի հարցը: ՀՖՖ կարգապահական կոմիտեն գործադիր կոմիտեին առաջարկել էր Արկադի Անդրեասյանին ճանաչել ֆուտբոլում ոչ ցանկալի անձ:
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը գործադիր կոմիտեին առաջարկեց Անդրեասյանին չճանաչել ֆուտբոլում ոչ ցանկալի անձ և բավարարվել միայն զգուշացմամբ, ինչպես նաև ուժի մեջ թողնել 10 խաղի որակազրկումը և 250 հազար դրամ ֆինանսական տուգանքը: Գործկոմը միաձայն ընդունեց այդ առաջարկը:
Հիշեցնենք, ապրիլի 23-ին կայացած Հայաստանի առաջնության հերթական տուրի Փյունիկ – Արարատ խաղի ընդմիջմանը Արկադի Անդրեասյանը իրեն ուղեկցող անձանց հետ միասին ծեծի էր ենթարկել ֆոտոլրագրողին:
Աղբյուր: Totalfootball.am
Read More »ՀՖՖ նախագահի առաջարկով Անդրեասյանը չճանաչվեց անցանկալի անձ ֆուտբոլում