Skip to content

Իրանն ազատ է արձակում արշավորդներին, սակայն բազմաթիվ լրագրողներ բանտերում են

Լրագրողների պաշտպանության կոմիտեն ողջունել է ամերիկացի լրագրող Շեյն Բոյերի և նրա ընկեր Ջոշ Ֆաթալի ազատումը Թեհրանի Էվին բանտից 1 միլիոն ԱՄՆ դոլար գրավի դիմաց:

«Մենք ողջունում ենք այն փաստը, որ Բոյերը և Ֆաթալը երկու տարվա անարդար բանտարկումից հետո վերջապես ազատ են», – ասել է Կոմիտեի տնօրեն Ջոել Սայմոնը: «Այսօր մենք պետք է ուշադրություն դարձնենք այն տասնյակ իրանցի լրագրողներին, ովքեր գտնվում են երկրի բանտերում՝ ամեն օր բախվելով անարդարության հետ և ենթարկվելով խոշտանգումների: Մենք կոչ ենք անում Թեհրանին ազատել բոլոր անարդարացիորեն բանտարկված լրագրողներին»:

Իրանի իշխանությունները ձերբակալել էին Բոյերին, Ֆաթթալին և Սարա Շրաուդին 2009 թվականի հուլիսին, երբ նրանք արշավում էին Իրաքի սահմանի մոտակայքում: Բոյերը, ով հանդիսանում է New America Media լրատվամիջոցների միության թղթակիցը, այդ ժամանակ աշխատանքի մեջ չէր: Շրաուդին ազատ էին արձակել սեպտեմբերին, մինչդեռ Բոյերն ու Ֆաթթալը դատապարտվել էին 8 տարվա ազատազրկման՝ մեղադրվելով լրտեսության և Իրանի սահմանն ապօրինի կերպով հատելու մեջ:

Իրանն ազատ է արձակում 100 քաղաքական բանտարկյալի

Իրանի կառավարությունը ներում է շնորհել 100 քաղաքական բանտարկյալի՝ այդպիսով փորձելով մեղմել ընդդիմության հետ հարաբերությունները և նվազեցնել լարվածությունը խորհրդարանական ընտրություններից յոթ ամիս առաջ:

Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին դատական մարմնի գլուխ Սադեք Լարիջանի խորհրդով հրամայել է ազատ արձակել մի շարք բանտարկյալների` նշելու սուրբ Ռամադանը:

Համաներումը Իրանի կառավարության վերջին փորձն է հանդարտեցնելու երկրի լարված քաղաքական մթնոլորտը 2012-ի մարտին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Իշխանությունները վերջին շրջանում որոշակի ազատություն են տվել ընդդիմադիր թերթերին և ավելի համբերատար են դարձել քննադատությունների նկատմամբ:

Աղբյուր: The Guardian

Read More »Իրանն ազատ է արձակում 100 քաղաքական բանտարկյալի