Skip to content

Փրկության գրքեր. Թումանյանի և Հյուգոյի հատորները զիջում են ժամանցային ամսագրերին

Ամեն առավոտ գյումրեցի գրավաճառ Վաղինակ Հակոբյանը պայուսակում տեղավորում է մի քանի տասնյակ գրքեր, ապա մտամոլոր քայլերն ուղղում դեպի Գյումրիի կենտրոնական հրապարակ տանող բանուկ փողոցը: Նստարաններից մեկի վրա դասավորում է գրքերն ու գործի անցնում: Բացի 43-ամյա Վաղինակից այստեղ փողոցային գրավաճառությամբ զբաղվում են ևս մի քանի հոգի:

Երկու տարի առաջ, երբ առաջին անգամ Վաղինակը դուրս եկավ գիրք վաճառելու, նեղվում էր: «Հոգեպես կոտրված ու ինձ դավաճան էի համարում. վաճառելու էի հարազատ ընկերներիս», – ասում է գրավաճառը:

«Երկար տարիներ ֆուտբոլով եմ զբաղվել: Միշտ երազում էի` օրերից մի օր Հայաստանում այդ խաղաձևը կզարգանա, ես էլ պահանջված մարզիկ կդառնամ… Տարիների ընթացքում հասկացա, որ զուր հույսեր եմ փափագում, ավելին` մեզ մոտ սպորտով տուն չես պահի: Տարբեր գործեր եմ արել, մի օր պարապ չեմ մնացել ու երբ 2 կոպեկ ավել եմ աշխատել, գիրք եմ գնել»,- պատմում է Վաղինակը ու ձեռքի հետ գրքերը տեսակավորում:

«Ես քաղաքի բոլոր գրախանութներում գրանցված էի` հենց նորություն լիներ, անպայման պիտի ունենայի, անգամ ծանոթ էի մեջ գցում դեֆիցիտ գրքերի համար»:

Դեֆիցիտ գրքերից շատերին Վաղինակն արդեն հրաժեշտ է տվել, բայց այսօր էլ նրա նստարանը լի է գրքերով: Ժանրերը տարբեր են` հայ և արտասահմանյան դասականներից մինչև ժամանակակից:

Read More »Փրկության գրքեր. Թումանյանի և Հյուգոյի հատորները զիջում են ժամանցային ամսագրերին

Թուրքիայում չհրատարակված սկանդալային գիրքն արդեն հայտնվել է ինտերնետում

Թուրքիայում «Էրգենեկոն»-ի գործի շրջանակներում ձերբակալված լրագրող Ահմեդ Շըքի հեղինակած եւ դեռեւս չհրատարակված «Իմամի բանակը» գիրքը հայտնվել է ինտերնետում։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ թուրքական ոստիկանության կողմից արգելված եւ դեռեւս չհրատարակված «Իմամի բանակը» գիրքը հայտնվել է Twitter-ում։

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հիշյալ գրքում ներկայացվել է ոստիկանության համակարգում Ֆեթհուլլահ Գյուլենի կրոնական միության գոյության մասին, որից հետո ոստիկանությունը սկսել էր հավաքել գրքի չհրատարակված բնօրինակը։

Հիշյալ գործողության առնչությամբ իր անհանգստությունն էր հայտնել նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը՝ նշելով, որ եթե գիրքը չարգելվեր, կվաճառվեր մի 10 հազար օրինակ, իսկ այս պարագայում այն կվաճառվի 100 հազար օրինակով։ 

Աղբյուր: News.am


Read More »Թուրքիայում չհրատարակված սկանդալային գիրքն արդեն հայտնվել է ինտերնետում