Skip to content

Ավելին, բայց ավելի էժան. Զեյթունի հանրակացարանում կացության համար սահմանվածից ավելի են վճարում

Համաձայն Զեյթունի ուսանողական հանրակացարանում բնակվող պետական բուհերի ուսանողների, հանրակացարանում իրենց բնակության համար ուսանողները օրինական սահմանված վարձավճարից ավելի են վճարում: Ուսանողները հավաստիացնում են, որ դա անում են ստիպված, քանի որ գիտեն, որ Երևանում բնակարան վարձելու դեպքում պիտի վճարեն մի քանի անգամ ավելի:

«Ես 50 հազարից ավելի եմ վճարում: Երբ այստեղ սենյակ էի ուզում ստանալ, ինձ ասացին, որ 95 հազար պետք է վճարեմ. ես կարգը չգիտեի, համաձայվեցի, դա ինձ ձեռնտու էր», – պատմում է հանրակացարանում ապրող ոչ պետական բուհում սովորող ուսանողներից մեկը, ով չցանկացավ նշել իր անունը: Մեր զրուցակիցը նշեց, որ եթե հենց սկզբից իմանար, որ իր վճարած գումարը սահմանվածից շատ էր, միևնույն է, կմուծեր. «Մենք ոչինչ չենք կարող անել, քանի որ Երևանում բնակարան վարձելը, այն էլ նորմալ պայմաններով, շատ ավելի թանկ հաճույք է»:

Անանուն ուսանողի խոսքերը հաստատում են ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի շրջանավարտ Անին և նրա եղբայր Արմենը, ով դեռ սովորում է Էրեբունի բժշկական քոլեջում: Մինչև 2007 թվականը Անին, Արթիկի շրջանից գալով Երևան, շուրջ վեց տարի իր ուսման ընթացքում բնակվել է Զեյթունի հանրակացարանում: Չորս տարի նա ապրել է’ հանրակացարանի սենյակը կիսելով իր երկու ընկերուհիների հետ, այնուհետև ևս երկու տարի’ եղբոր հետ:

Read More »Ավելին, բայց ավելի էժան. Զեյթունի հանրակացարանում կացության համար սահմանվածից ավելի են վճարում