Skip to content

ePress. Արտասահմանցի լրագրողներին 20 ժամ պահել են «Զվարթնոցում»

«Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցները հրաժարվել են մուտքի արտոնագիր տրամադրել մի խումբ արտասահմանցի լրագրողների և պրոդյուսերների, ովքեր մարտի 10-ին Երևան էին ժամանել Կովկասում զինված հակամարտությունների մասին վավերագրական ֆիլմ նկարահանելու նպատակով:

Նախագծի պրոդյուսեր Անդրիուս Բրոկասի պաշտոնական հայտարարության մեջ ասված է, որ պատասխանատու մարմիններն իրենց որևէ հիմնավորում չեն ներկայացրել:

Նկարահանող խումբը «Զվարթնոց» է ժամանել մարտի 10-ին, առավոտյան ժամը 05:00-ին:

«Խմբի ներկայացուցիչներին տեղափոխել են տրանզիտային գոտի, որտեղ նրանք ավելի քան 20 ժամ են անցկացրել», – նշել է Բրոկասը, ով արդեն վերադարձել է Լատվիա:

Նրա խոսքով` այսօր ինքը որևէ տեղեկություն չունի խմբի անդամների գտնվելու վայրի մասին:

«Տարօրինակ է, որ մեր արտգործնախարարի հայաստանյան այցին ընդառաջ նման դեպք է գրանցվել», – ասել է պրոդյուսերը:

Նախագծի ղեկավարներից մեկը` Թինա Մեդիսոնը, կարծիք է հայտնել, որ լրագրողների` Հայաստանի տարածք մուտք գործելու արգելքը կարող է կապված լինել նրա հետ, որ վերջիններս մտադիր էին հարցազրույց վերցնել ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանից:

«Սակայն մենք չենք թաքցրել մեր մտադրությունը և նախապես տեղյակ ենք պահել հայկական կողմին», – ասել է նա:

Read More »ePress. Արտասահմանցի լրագրողներին 20 ժամ պահել են «Զվարթնոցում»