Skip to content

Հայազգի ֆոտոլրագրողը Բաքվի օդանավակայանից հետ է ուղարկվել. հուզվել էր նաև «Ա1+»-ի լրագրողը

Ադրբեջանական «Կոնտակտ» ինտերնետային ռեսուրսը հաղորդագրություն տարածելով այն մասին, որ այսօր Բաքվի օդանավակայանում ձերբակալվել է «Bloomberg» ամերիկյան գործակալության ֆոտոլրագրող Դիանա Մարկոսյանը, տեղադրել էր մեկ այլ Դիանա Մարկոսյանի լուսանկար: Զուգադիպությունը ոչ միայն անվան և ազգանվան մեջ էր, այլ նաև մասնագիտության:

Բայց նրանց միջև տարբերություն էլ կա:

Ըստ «Կոնտակտ»-ի, Բաքվի օդանավակայանում ձերբակալված Դիանա Մարկոսյանը միաժամանակ ԱՄՆ և Ռուսաստանի քաղաքացի է և Բաքու էր ժամանել իր ռուսական անձնագրով:

Մինչդեռ լուսանկարում Հայաստանի քաղաքացի Դիանա Մարկոսյանն էր և «Ա1+» լրատվական կայքի լրագրողը, ով Երևանում է և այժմ ստիպված է անընդմեջ պատասխանել հարազատների և գործընկերների հեռախոսազանգերին` տեղեկացնելու, որ իր հետ ամեն բան կարգին է, իսկ պատահածը պարզապես թյուրիմացություն է:

Թյուրիմացությո՞ւն է, թե՞ Ադրբեջանի սահմանապահներն իրոք «Bloomberg»-ի ֆոտոլրագրողին դիմավորել են այն համոզմունքով, որ իրականում ոմն Դիանա Մարկոսյանը «Ա1+»-ի լրագրողն է, կարելի է միայն ենթադրել:

Read More »Հայազգի ֆոտոլրագրողը Բաքվի օդանավակայանից հետ է ուղարկվել. հուզվել էր նաև «Ա1+»-ի լրագրողը