Skip to content

Ինչպես գրել վեբ-կայքի համար

Ինչպիսի՞ն պետք է լինի վեբ-կայքի տեքստը: Ինչպիսի՞ն է առցանց տեքստի կառուցվածքը: Քանի՞ բառ պետք է լինի հոդվածում: Ինչո՞ւ շրջել բուրգը:

Ինտերնետային կայքի համար գրված ակնարկը նույն բանը չէ, ինչ թերթի հոդվածը: Վեբ-ընթերցողը քմահաճ է. աչքի տակով անցկացնում է տեքստը իրեն հետաքրքրող տեղեկատվություն գտնելու ակնկալիքով, և եթե արագ արդյունքի չհասնի, ամենայն հավանականությամբ կլքի կայքը:

Այդ պատճառով տվե՛ք նրանց այն, ինչ ուզւոմ են:

Պատկերացրեք՝ ինչպես կպատմեիք Ձեր նորությունը մարդաշատ և աղմկոտ վայրում: Ինչի՞ց կսկսեիք: Շատ դեպքերում հենց այդպիսին պետք է լինի առցանց հոդվածի առաջին պարբերությունը:

Ընթերցողն առաջին հերթին ուշադրություն է դարձնում կայքում զետեղված վերնագրերին: Հաջողված վերնագիրը արտահայտում է այն, ինչի մասին խոսվելու է հոդվածում: Համոզվեք, որ Ձեր վերնագիրը լսարանին թյուրիմացության մեջ չի գցում:

Առցանց հոդվածները պետք է լինեն համեմատաբար կարճ, քանի որ  էկրանից ավելի բարդ է տեղեկատվությունն ընկալել քան թղթից: Որպես կանոն կարիք չկա մանրամասն նախապատմություն գրել, քանի որ կարելի է պարզապես հղում տալ Ձեր կայքում նախկինում հրապարակված նյութերի վրա:

Եթե Ձեր հոդվածը բաղկացած է մի քանի իմաստային մասից, կարող եք այն բաժանել հատվածների՝ վերնագրելով դրանցից յուրաքանչյուրը հեշտ ընկալելու համար:

Read More »Ինչպես գրել վեբ-կայքի համար

Օրիգինալ լրագրություն. ինչպես պատրաստել ինքնատիպ նյութեր

Ցանկացած լրագրող ձգտում է պատրաստել իր նյութն այնպես, որ այն հնչի ինքնատիպ և նորովի: Ինքնատիպությունը գալիս է փորձի հետ: Սակայն ինչպես շատերն են ենթադրում, ինքնատիպ նյութ ստեղծելն ավելի ու ավելի բարդ գործ է դառնում: 

Այսօր լրագրողների կատարած աշխատանքի ծավալն ավելի մեծ է, քան մի քանի տարի առաջ: Զարմանալի չէ, որ այդ ահռելի աշխատանքի ծավալի պատճառով այնպիտի տպավորություն է ստեղծվում, որ ավելի շատ ժամանակ է ծախսվում նյութի մշակման, այլ ոչ դրա փնտրման վրա: Բացի այդ տեղեկատվության (և ապատեղեկատվության) մեծ քանակությունը, որը կարելի է գտնել համացանցում, շատ հաճախ պարզապես փակուղի է բերում:

Ինքնատիպությունը ժամանակ, մեծ ջանք և մշտական պրակտիկա է պահանջում: Պատրաստ եղեք, որ ստիպված եք լինելու նորովի մտածել և, հնարավոր է, հրաժարվել մի շարք սովորություններից: Ընտրությունը Ձերն է:

BBC-ի բազմաթիվ թղթակիցներ, պրոդյուսերներ և խմբագիրներ ասում են նույն բանը. լրագրողի համար ամենակարևորը հետաքրքրասիրությունն է: Եթե բավականաչափ հետաքրքրասեր չեք, լավ լրագրող չեք դառնա:

Read More »Օրիգինալ լրագրություն. ինչպես պատրաստել ինքնատիպ նյութեր