Skip to content

Ստուգել ստուգողին. լրագրողը բազմաթիվ խախտումներ է գրանցել մրցույթի հաղթող ճանաչված ՀԸ-ների փաթեթներում

«Առավոտ» օրաթերթի լրագրող Աննա Իսրաելյանը պարբերաբար հոդվածաշար է տպագրում նախորդ տարեվերջին հեռուստատեսային կապուղիների համար մրցույթի հաղթող ճանաչված հեռուստաընկերությունների փաթեթներում տեղ գտած խախտումների վերաբերյալ:

Դրանք, ըստ լրագրողի, անտեսվել են կապուղու համար լիցենզիա տրամադրող Հեռուստատեսության և Ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) կողմից:

Մինչդեռ, ըստ լրագրողի, մրցույթին մասնակցող «Ա1+» հեռուստաընկերության նկատմամբ ՀՌԱՀ-ի մոտեցումը կողմնակալ էր: Երբ 2010թ-ի դեկտեմբերի 16-ին ՀՌԱՀ-ը բացեց մրցութային փաթեթները և պարզ դարձավ, որ «Ա1+»-ը հերթական` 13-րդ անգամ զրկվեց կապուղու իրավունքից, Աննա Իսրաելյանը որոշեց, որ անպայման ուսումնասիրելու է բոլոր մրցութային առաջարկները:

«Նախորդ տարիների մրցութային գործընթացը ցույց տվեց, որ այլ հեռուստաընկերությունների մրցութային առաջարկներում էլ անպայման կլինեն կեղծ փաստաթղթեր, որոնք ՀՌԱՀ-ը հայտնաբերել էր «Ա1+»-ի փաթեթում»,- ասում է Իսրաելյանը:

Լրագրողն իր ուսումնասիրություններով ապացուցեց դա:

«Այսպիսին են հաղթողների առաջարկները» խորագրով հոդվածաշարը, ինչպես նաև խախտումների մասին հավաստող փաստաթղթերի լուսանկարները Իսրաելյանը սկսեց պարբերաբար տպագրել «Առավոտ» օրաթերթում, ինչպես նաև տեղադրել իր վերջերս բացված անհատական բլոգում:

Read More »Ստուգել ստուգողին. լրագրողը բազմաթիվ խախտումներ է գրանցել մրցույթի հաղթող ճանաչված ՀԸ-ների փաթեթներում