Skip to content

Իրան. Ռեֆորմիստական շաբաթաթերթին արգելել են լույս տեսնել

«Շահրվանդ-է Էմրուզ» («Այսօրվա քաղաքացի») շաբաթաթերթը հայտնել է Իրանի Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպությանը, որ սեպտեմբերի 5-ի համարը արգելել են տպագրել: Համաձայն ուղարկված նամակի՝ պատճառը Իրանի մամուլի մասին օրենքի վեցերորդ հոդվածի խախտումն է:

Աղբյուրը հայտնել է կազմակերպությանը, որ «հավանաբար արգելքի հիմնական պատճառը շապիկի լուսանկարն է եղել»: Համաձայն աղբյուրի՝ այդ համարի շապիկին տպագրված էր կոլաժ նախագահ Մահմուդ Ահմադինեջադի լուսանկարով: Ըստ Մամուլի մասին օրենքի վեցերորդ հոդվածի՝ արգելվում է «պաշտոնյաների, հաստատությունների, կազմակերպությունների և անհատների մասին զրպարտանք տպագրել կամ վիրավորել պաշտոնատար անձանց նույնիսկ լուսանկարների և ծաղրանկարների միջոցով»:

Աղբյուր: Iran Human Rights

 

Read More »Իրան. Ռեֆորմիստական շաբաթաթերթին արգելել են լույս տեսնել

Իրան. բանտարկված լրագրողի առողջությունը մտահոգիչ է

Էվին բանտում գտնվող «Շարղ» թերթի գրքերի տեսության խմբագիր Սամ Մահմուդի Սարային շատ ծանր ֆիզիկական և հոգեբանական վիճակում է:

Լրագրողը, որը տառապում է խրոնիկ գլխացավերից և ստամոքսի խոցի բարդություններից, բանտում անտանելի ճնշման է ենթարկվում, հայտնում է «Զամանեհ» ռադիոկայանը:

Մահմուդիին ձերբակալել են մարտի 1-ին: Նրա առողջությունը գնալով վատանում է, քանի որ նա պետք է հետևի խիստ դիետաների և մշտապես լինի բժիշկների հսկողության տակ: Իսկ նրան նույնիսկ զրկել են ընտանիքի հետ տեսակցության իրավունքից: Ընտանիքի անդամների հետ լրագրողը շփվում է միայն հեռախոսով:

Նա մեղադրվոմ է ռեժիմի դեմ քարոզչության, առաջնորդին վիրավորանք հասցնելու, ինչպես նաև «Ես խոստովանում եմ…» երգը ստեղծագործելու և Սալման Ռուշդիի «Սատանայական բանաստեղծություններ»-ի օրինակները պահելու մեջ:

Աղբյոր: Iranian.com


Read More »Իրան. բանտարկված լրագրողի առողջությունը մտահոգիչ է

Իրան. Ձերբակալված լրագրողների և նրանց քննիչների տարբերությունը

Բլոգեր, լրագրող և մարդու իրավունքների պաշտպան Ժիլա Բանիյաղուբիին և նրա ամուսին Բահման Ամույիին մեկ տարի առաջ ձերբակալել էին Իրանում հետընտրական անկարգություններ հրահրելու մեղադրանքով: Նրան ազատ են արձակել գրավի դիմաց, մինչդեռ ամուսինը գտնվում է բանտում:

Իրենց ձերբակալման տարեդարձի կապակցությամբ Բանիյաղուբը հրապարակել է հետևյալ ակնարկը.

Մեկ տարի առաջ մի այսպիսի գիշեր նրանք զանգեցին մեր հարևանի դուռը և ասացին. «Մենք ձեր սենյակակիցների բարեկամներն ենք: Նրանց զանգը չի աշխատում: Խնդրում ենք, բացեք դուռը»: Մեր հարևանը բացեց դուռն առանց իմանալու, որ նրանք եկել էին մեզ ձերբակալելու: Միշտ էլ այդպես է: Նրանք միշտ էլ գալիս են մարդկանց ձերբակալելու նույն ոճով:

Երբ ինձ ազատեցին բանտից, մեր հարևանը երկար ժամանակ ամաչում էր ինձ բարևել, որովհետև նա էր բացել դուռը այն մարդկանց, ովքեր ինձ և Բահմանին տարան բանտ: Ինչո՞ւ էր նա ամաչում: Ես նրան ասացի՝ թող նրանք ամաչեն, ովքեր քեզ խաբել են:

Այսպիսի գիշեր էր, երբ Բահմանը, որին ծեծել էին մահակներով, հոգնած վերադարձավ տուն ինձանից շուտ և պառկեց քնելու: Երբ ես եկա, նա ինձ ասաց. «Ժիլա, ինձ մի բաժակ տաք թեյ բեր և տաք ջրով շիշ, որպեսզի դնեմ կապտուկներիս վրա»:

Read More »Իրան. Ձերբակալված լրագրողների և նրանց քննիչների տարբերությունը

Իրանում արգելված են օտարերկրյա ճաշատեսակներ ներկայացնող խոհանոցային շոուները

Կիրակի օրը Իրանում արգելվել են խոհանոցային հեռուստաշոուները, որտեղ սովորեցնում են պատրաստել օտարերկրյա ճաշատեսակներ:

Արգելքի հեղինակները պահպանողականներն են, ովքեր փորձում են պաշտպանել իրանական մշակույթը արևմտայնացումից: Իրանի հեռարձակումների վարչության պետի տեղակալ Ալի Դարաբին ասել է. «Այսուհետև արգելվում է սովորեցնել՝ ինչպես պատրաստել ոչ իրանական ճաշատեսակներ»: Հայտնի խոհանոցային շուները կցուցադրեն միայն իրանական կերակուրների բաղադրատոմսեր:

Մինչև արգելքը այդ հաղորդումների ընթացքում ցուցադրվում էին ուտեստներ իտալական, չինական և հնդկական խոհանոցներից, որոնք ճափազանց տարածված են իրանցիների մոտ:

Հանրային հեռուստատեսությունը միակ թույլատրված հեռուստատեսությունն է երկրում, որտեղ մասնավոր և արբանյակային հեռուստաալիքներն արգելված են:

Աղբյուր: www.theepochtimes.com

Read More »Իրանում արգելված են օտարերկրյա ճաշատեսակներ ներկայացնող խոհանոցային շոուները