Skip to content

Իրանը ձերբակալել է BBC-ի 5 լրագրողի

Իրանի հանրային հեռուստատեսությունը հայտնել է, որ իրանական իշխանությունները ձերբակալել են հինգ լրագրողի, որոնք աշխատում էին BBC-ի պարսկերեն ծառայության համար:

Երկուշաբթի օրը հեռուստաալիքի կայքում տեղեկություն տարածվեց, որ լրագրողների այդ խումբը BBC-ին տրամադրում էր տեսանյութեր և բացասական լուրեր Իրանի մասին: Լրագրողների անունները չեն նշվել:

Իրանն արգելափակել է BBC հեռուստաալիքը և մեղադրել նրան, ինչպես նաև բրիտանական կառավարությանը, մասսայական դժգոհություններ առաջացնելու մեջ:

Վերջին տարիներին Իրանում ձերբակալվել են բազմաթիվ լրագրողներ և բլոգերներ:

Աղբյուր: The Associated Press

 

Read More »Իրանը ձերբակալել է BBC-ի 5 լրագրողի

Իրանը ութ տարով ազատազրկել է ամերիկացի լրագրողին

Արտահաստիքային լրագրող Շեյն Բաուերը և էկոլոգ Ջոշ Ֆաթթալը դատապարտվել են ութ տարվա ազատազրկման իրանական բանտում: Նրանք մեղադրվում են լրտեսության և երկիր ապօրինի մուտք գործելու մեջ: Նրանք ձերբակալվել են երկու տարի առաջ` Իրանի և Իրաքի սահմանի մոտակայքում արշավելիս: Հարավային Կալիֆորնիայի բնակիչ Սառա Շրաուդը նույնպես ձերբակալվել էր, սակայն շուտով ազատ է արձակվել:

Երեք արշավորդներն էլ Կալիֆորնիա նահանգի բնակիչներ են: Բաուերը թղթակցել է «Լոս Անջելես Թայմսին», «Սան Ֆրանցիսկո Քրոնիքլին» և «Սան Ֆրանցիսկո Բեյ Գարդիանին»:

Աղբյուր: Mediabistro.com

Read More »Իրանը ութ տարով ազատազրկել է ամերիկացի լրագրողին

Իրանը լրագրողներին արտաքսող առաջատար երկիր է

Իրանը և Կուբան գլխավորում են այն երկրների ցանկը, որոնց կառավարությունները ստիպել են 67 լրագրողների լքել իրենց հայրենիքը վերջին 12 ամիսների ընթացքում: Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Լրագրողների պաշտպանության կոմիտեն:

Իրանը և Կուբան արտաքսել են 18-ական լրագրողի, ոմանց` ընտանիքներով:

ԼՊԿ-ն կատարել է այս ուսումնասիրությունը հունիսի 20-ին նշվող Փախստականների միջազգային օրվա կապակցությամբ:

67 լրագրողներից ոչ մեկը 12 ամսվա ընթացքում հնարավորություն չի ստացել վերադառնալու տուն: Նրանցից քսաներկուսը Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներից են, 19-ը՝ Ամերկայից, 19-ը Աֆրիկայից, վեցը՝ Ասիայից և մեկը՝ Կենտրոնական Ասիայից:

Աղբյուր: Trend.az

Read More »Իրանը լրագրողներին արտաքսող առաջատար երկիր է

Լրագրողներ առանց սահմանների. Իրանը «գիշատիչ» է մամուլի ազատության համար

Փարիզյան «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը աշխարհի տարբեր քաղաքական առաջնորդների, հանցավոր խմբավորումների և ապստամբների իր ամենամյա ցուցակում, որպես մամուլի ազատության հանդեպ «գիշատչի», ընդգրկել է նաև Իրանին: 

Ըստ կազմակերպության, Իրանի նման կարգավիճակի գլխավոր մեղավորը երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին է, ով «պատասխանատու է լրագրողների նկատմամբ շարունակական բնույթ կրող ճնշումների համար: Միջազգային մամուլի դեմ  հնչեցրած նրա վարակիչ և բորբոքիչ քննադատություններն արթնացրել են կառավարող մարմինների զայրույթը լրատվամիջոցների հանդեպ: Նա լիովին համաձայնել է այն դատական համակարգի հետ, որը 2009-ի օգոստոսին և 2010-ի հունվարին իրականացրեց մի շարք ցուցադրական դատավարություններ՝ լրագրողներին և բլոգերներին անհավանական երկար ժամկետներով ազատազրկելով և որոշ դեպքերում նույնիսկ մահապատժի ենթարկելով: Հեղափոխական պահակախումբը, որն անուղղակիորեն ենթարկվում է Խամենեին, կառավարում է Թեհրանում գտնվող Էվին բանտը, հետևաբար հենց նա է պատասխանատու այդ բանտում լրագրողներին և բլոգերներին տանջելու և այլ ոտնձգությունների համար»:

Կազմակերպությունը Խամենեին մեղադրում է նաև «մարդկության դեմ հանցանքներ կատարելու մեջ»՝ ավելացնելով, որ նախագահ Ահմադինեջադն էլ «ուղղակիորեն պատասխանատու է այս ճնշման համար, որը նա կազմակերպում է կրթության, մշակույթի նախարարների հետ՝ իսլամական և հեղափոխական պահակախմբի աջակցությամբ»:

Read More »Լրագրողներ առանց սահմանների. Իրանը «գիշատիչ» է մամուլի ազատության համար

Իրանը ցանկանում է ստեղծել սեփական ինտերնետը

Ինտերնետային գրաքննությունը հեշտացնելու նպատակով Իրանը մտադիր է ստեղծել սեփական «մուսուլմանական» ինտերնետը: «Սա կօգնի պայքարել արևմտյան ազդեցության դեմ, ինչպես նաև կխթանի պարսկերենի տարածումը՝ որպես միջազգային լեզու»,- հայտարարել է Իրանի առևտրի նախարարության ներկայացուցիչը:

Wired UK-ը գրում է, սակայն, որ այս երկրում նման բոլոր փորձերը ձախողվել են, քանի որ օգտագործողները նախընտրել են ազատ ինտերնետը: 

Աղբյուր: PCNews.am


Read More »Իրանը ցանկանում է ստեղծել սեփական ինտերնետը