Skip to content

Իրան. բանտարկված լրագրողի առողջությունը մտահոգիչ է

Էվին բանտում գտնվող «Շարղ» թերթի գրքերի տեսության խմբագիր Սամ Մահմուդի Սարային շատ ծանր ֆիզիկական և հոգեբանական վիճակում է:

Լրագրողը, որը տառապում է խրոնիկ գլխացավերից և ստամոքսի խոցի բարդություններից, բանտում անտանելի ճնշման է ենթարկվում, հայտնում է «Զամանեհ» ռադիոկայանը:

Մահմուդիին ձերբակալել են մարտի 1-ին: Նրա առողջությունը գնալով վատանում է, քանի որ նա պետք է հետևի խիստ դիետաների և մշտապես լինի բժիշկների հսկողության տակ: Իսկ նրան նույնիսկ զրկել են ընտանիքի հետ տեսակցության իրավունքից: Ընտանիքի անդամների հետ լրագրողը շփվում է միայն հեռախոսով:

Նա մեղադրվոմ է ռեժիմի դեմ քարոզչության, առաջնորդին վիրավորանք հասցնելու, ինչպես նաև «Ես խոստովանում եմ…» երգը ստեղծագործելու և Սալման Ռուշդիի «Սատանայական բանաստեղծություններ»-ի օրինակները պահելու մեջ:

Աղբյոր: Iranian.com


Read More »Իրան. բանտարկված լրագրողի առողջությունը մտահոգիչ է

Ադրբեջանում «Ազադլիգ» թերթի ևս մեկ լրագրողի ծեծի են ենթարկել

Ինչպես հայտնում է www.rferl.org կայքը՝ ընդդիամադիր «Ազադլիգ» թերթի թղթակից Ռամին Դեկոյին առևանգել և ծեծի են ենթարկել ապրիլի 2-ի հակակառավարական ցույցին ներկա գտնվելու համար:

Դեկոն ասում է, որ ապրիլի 3-ին նրան առևանգել են քաղաքացիական հագուստով անձիք, տարել մի անծանոթ վայր և խորհուրդ տվել վերջ տալ իր գործունեությանը ընդդիմության ճամբարում: Ապրիլի 4-ի երեկոյան նրա վրա հարձակում են գործել, երբ նա դուրս է եկել աշխատանքից:

Մինչ այդ՝ մարտի 26-ին, «Ազադլիգի» սյունյակագիր Սեյմուր Հազիևին նույնպես առևանգել և ծեծի էին ենթարկել:

Ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը հանդիպել է «Ազադլիգի» խմագիրների հետ և ասել, որ անձամբ կհետևի լրագրողների վրա կատարված հարձակումների մասով գործերի հետաքննությանը:



Read More »Ադրբեջանում «Ազադլիգ» թերթի ևս մեկ լրագրողի ծեծի են ենթարկել

Թուրքիայում խոչընդոտում են ձերբակալված լրագրողի գրքի հրատարակությանը

Երեկ ուշ երեկոյան Ստամբուլի ոստիկանության աշխատակիցները մոտ 7 ժամ խուզարկություն են անցկացրել «Իթհաքի» հրատարակչատանը։ Այս մասին է գրում թուրքական «Միլլիյեթ» օրաթերթը։

Ըստ պարբերականի՝ այն բանից հետո, երբ Ստամբուլի ոստիկանությանն իրազեկում են, թե «Իթհաքի» հրատարակչատունը պատրաստվում է հարատարակել օրեր առաջ «Էրգենեքոն» կազմակերպության դեմ իրականացվող հետաքննության շրջանակում կալանավորված լրագրող Ահմեթ Շըքի «Իմամի բանակը» խորագրով գիրքը, իրավապահներն անմիջապես մեկնում են «Իթհաքի» և սկսում խուզարկությունը։

Մոտ 7 ժամ տևած խուզարկությունից հետո ոստիկանները ոչինչ չգտնելով հեռացել են։

Դեպքի առնչությամբ իր զարմանքն է հայտնել հարատարակչատան տնօրեն Ունալ Քոչանը։

«Առայժմ հայտնի չէ, թե արդյոք մենք այդ գիրքը կհրատարակենք, թե ոչ։ Իսկ իրավապահները փնտրում էին հենց Ահմեդ Շըքի գիրքը»,– ասել է Քոչանը։

Հիշեցնենք, որ մարտի 3-ին Ստամբուլում և Անկարայում «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության դեմ իրականացվող հետաքննության շրջանակում թուրք իրավապահները ձերբակալել էին 10 անձանց, որոնց մեծ մասը լրագրողներ և ԶԼՄ–ների աշխատակիցներ են։

Read More »Թուրքիայում խոչընդոտում են ձերբակալված լրագրողի գրքի հրատարակությանը