Skip to content

«Վատ մարդիկ». Մեկուսացում ճաղերից այս կողմ

Նախկին դատապարտյալ’ 48-ամյա Վահե Սարգսյանը, արդեն երեք տարի է տաքսի ծառայությունում աշխատում է որպես վարորդ և վստահ է, որ վերջնականապես կարողացել է կյանքում իր տեղը գտնել:

Վահեի ներկան կարելի է հուսադրող համարել, քանի որ նա իր կյանքի մեկ չորրորդ մասն անց է կացրել կալանավայրում’ առաջին անգամ դատապարտված լինելով խուլիգանության և մեքենա գողանալու, իսկ երկրորդ անգամ մարդասպանության համար:

«Ազատությունն ամենաթանկ բան է», ասում է Վահեն: «Բայց որ երկար տարիներ նստած ես լինում, ոնց որ դուրս գալուց չկարողանաս տեղավորվել շրջապատի մեջ: Որ նոր էի դուրս եկել բանտից, ասում էի’ այնտեղ ավելի լավ էր, քան ազատության մեջ: Մի քանի անգամ միլիցեքը եկել-տարել են, ասել եմ’ ինչ ա պետք, գրեմ, դատեք, տարեք բանտ: Շատ խորթ էր դրսի աշխարհը: Ուր գնում էի, աշխատանք չկար, թաղայիններն էլ ասում էին աշխատի, թե չէ կնստացնենք»:

Առաջին անգամ Վահեն չորս տարվա ազատազրկման է դատապարտվել դեռ 1983 թ-ին’ 24 տարեկանում: Պատժաչափի մեկ երրորդը կրելուց հետո նա ազատվում է, և ազատության մեջ սկսվում է Վահեի իր ազատությունը նվաճելու անվերջանալի ուղին:

1996 թ-ին նրան երկրորդ անգամ դատապարտում են արդեն 9 տարվա ազատազրկման’ մարդասպանության համար: Ինչպես Վահեն է ասում’ ուրիշի վիճաբանության մեջ խառնվելով’ դանակահարում է վիճաբանողներից մեկին, որն էլ հաջորդ օրը մահանում է:

Read More »«Վատ մարդիկ». Մեկուսացում ճաղերից այս կողմ

Արձակուրդից` ազատում. քաղաքապետարանի աշխատողն ասում է, որ իրեն ազատել են աշխատանքից ընդդիմությանը սատարելու համար

Լոռու մարզպետարանի նախկին աշխատողը բողոքարկում է ղեկավարության գործողությունները՝ ՀՀ վարչական դատարանին խնդրելով անհիմն ճանաչել իրեն աշխատանքից ազատելու հրամանը:

Հայոց համազգային շարժում կուսակցության անդամ Արմեն Հովհաննիսյանը պնդում է, որ իրեն ազատել են մարզպետարանի ինտերնետ կենտրոնի ավագ մասնագետի պաշտոնից այն պատճառով, որ իր արձակուրդի ընթացքում մասնակցել է Երևանի փետրվարյան հանրահավաքներին:

Սակայն մարզպետարանը նրա գործողությունները որակել է քաղաքացիական ծառայողի քաղաքական զսպվածության սկզբունքի խախտում’ հիմնվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 2 հոդվածի վրա:

Համաձայն օրենքի’ քաղծառայողն իրավունք չունի իրականացնելու քաղծառայողի քաղաքական զսպվածության սկզբունքի խախտումներ՝ իր ծառայողական դիրքն օգտագործել կուսակցությունների, հասարակական, այդ թվում՝ կրոնական միավորումների շահերի համար, նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզել, ինչպես նաև իր ծառայողական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնել:

Read More »Արձակուրդից` ազատում. քաղաքապետարանի աշխատողն ասում է, որ իրեն ազատել են աշխատանքից ընդդիմությանը սատարելու համար