Skip to content

Հունիսի 13-ին Գերագույն դատարանը կքննի լրագրող Ֆաթուլլաևի բողոքարկումը

Հունիսի 13-ին Ադրբեջանի գերագույն դատարանը, դատավոր Հավիզ Նասիբովի գլխավորությամբ, կքննի լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաևի բողոքարկումը: Այս մասին Turan-ին հայտնել է լրագրողի փաստաբան Էլչին Սադիգովը:

Ըստ նրա՝ բողոքարկվում է Բաքվի վերաքննիչ դատարանի հունվարի 25-ի որոշումը, որով ուժի մեջ մնաց Գարադաղի դատարանի որոշումը, ըստ որի Ֆաթուլլաևին ազատազրկել են 30 ամսով թմրանյութեր պահելու համար:

Source: http://www.contact.az

Read More »Հունիսի 13-ին Գերագույն դատարանը կքննի լրագրող Ֆաթուլլաևի բողոքարկումը

Թուրքիայում ավելի քան 50 լրագրող անազատության մեջ է

ԵԱՀԿ մամուլի ազատության ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը դիմել է Թուրքիայի իշխանություններին՝ պահանջելով համապատասխանեցնել երկրի օրենսդրությունը ԵԱՀԿ պայմաններին: Ըստ Միյատովիչի գրասենյակի տվյալների՝ Թուրքիայում 57 լրագրող ազատազրկված են:

«Ներկա պահին Թուրքիայի բանտերում 57 լրագրողներ կան, իսկ ընթացիկ դատական գործընթացների թիվը, որոնք կարող են հանգեցնել լրագրողների ազատազրկման, 700-ից 1000 է», – հայտնել է Միյատովիչը, ով հանձնարարել է ուսումնասիրություն կատարել ձերբակալված լրագրողների մասին մի շարք զեկույցներ ստանալուց հետո:

Արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուին ուղղված նամակում նա հայտնել է, որ հետազոտությունը նպատակ ունի ցույց տալ, որ Թուրքիան օրենսդրական բարեփոխումների կարիք ունի: Նա նաև առաջարկել է իր աջակցությունը նման բարեփոխումներ կատարելու հարցում:

Բանտարկված լրագրողների ամբողջական ցուցակը կարող եք գտնել այստեղ. http://www.osce.org/fom/76373

Աղբյուր: http://www.osce.org


Read More »Թուրքիայում ավելի քան 50 լրագրող անազատության մեջ է

Թուրքիայում ավելի քան 50 լրագրող անազատության մեջ է

ԵԱՀԿ մամուլի ազատության ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը դիմել է Թուրքիայի իշխանություններին՝ պահանջելով համապատասխանեցնել երկրի օրենսդրությունը ԵԱՀԿ պայմաններին: Ըստ Միյատովիչի գրասենյակի տվյալների՝ Թուրքիայում 57 լրագրող ազատազրկված են:

«Ներկա պահին Թուրքիայի բանտերում 57 լրագրողներ կան, իսկ ընթացիկ դատական գործընթացների թիվը, որոնք կարող են հանգեցնել լրագրողների ազատազրկման, 700-ից 1000 է», – հայտնել է Միյատովիչը, ով հանձնարարել է ուսումնասիրություն կատարել ձերբակալված լրագրողների մասին մի շարք զեկույցներ ստանալուց հետո:

Արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուին ուղղված նամակում նա հայտնել է, որ հետազոտությունը նպատակ ունի ցույց տալ, որ Թուրքիան օրենսդրական բարեփոխումների կարիք ունի: Նա նաև առաջարկել է իր աջակցությունը նման բարեփոխումներ կատարելու հարցում:

Բանտարկված լրագրողների ամբողջական ցուցակը կարող եք գտնել այստեղ. http://www.osce.org/fom/76373

Աղբյուր: http://www.osce.org


Read More »Թուրքիայում ավելի քան 50 լրագրող անազատության մեջ է

Washington Post-ը հեռացնում է լրագրողին գրագողության համար

«The Washington Post» թերթի խմբագրությունը չորեքշաբթի հեռացրել է իր ամենատիտղոսակիր լրագրողներից մեկին այն բանից հետո, երբ խմբագիրները պարզել են, որ լրագրողի վերջին երկու լրատվական հոդվածների հիմնական մասը առանց հղումների վերցված է ուրիշ թերթից:

«The Washington Post»-ում երկար ժամանակ աշխատող հետաքննող լրագրող Սարի Հովիցը հեռացվել է երեք ամսով «Arizona Republic» թերթում տպագրված հոդվածների պարբերությունների գրագողության համար: Հոդվածները Ջարեդ Լի Լաֆների գործով հետաքննության վերաբերյալ էին, ով մեղադրվում է հունվարին Տուքսոն քաղաքում սենատոր Գաբրիել Գիֆֆորդսի և 18 այլ մարդկանց վրա կրակ բացելու մեջ:

Հովիցը կրկնօրինակել էր «Republic»-ում տպագրված հոդվածի երկու պարբերությունները քաղաքացիական օրենքների մասին իր հոդվածի մեջ, որը հայտնվել էր «Post»-ի կայքում մարտի 4-ին: Նրա երկրորդ հոդվածը, որը տպագրվել էր մարտի 10-ին, պարունակում էր 10 պարբերություն «Republic»-ի հոդվածից Լաֆների տան որոնումների մասին: Երկու պատմություններն էլ տպագրվել են թերթում համացանցում հայտնվելու հաջորդ օրը:

«The Washington Post»-ը չորեքշաբթի օրը իր կայքում, իսկ հինգշաբթի օրը նաև թերթի խմբագրի սյունակում ներողություն է խնդրել ընթերցողներից:

Աղբյուր: The Washington Post

Read More »Washington Post-ը հեռացնում է լրագրողին գրագողության համար

Սպառնացող SMS. գյուղապետի նախընտրական լարվածության պատճառով տուժեց «Առավոտի» թղթակիցը

«Եթե իսկականից լրագրող ես, ապա արի հանդիպենք, այլապես պրոբլեմներ կունենաս»,- ասվում է հաղորդագրության մեջ, որը ստացել է «Առավոտ» օրաթերթի Սյունիքի թղթակից Մերի Սողոմոնյանը։ Ըստ նրա հաղորդագրությունը ուղարկվել է Կարեն Փարամազյանի հեռախոսահամարից, ով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է և մարտի 20-ին Սյունիքի մարզի Կաղնուտի գյուղապետի ընտրություններում առաջադրված երկու թեկնածուներից մեկը: Մյուս թեկնածուն «Հայաստանի Հանրապետական» կուսակացության անդամ Արթուր Հովհաննիսյանն է:

Նման հաղորդագրություն «Առավոտի» թղթակցի հեռախոսին եկավ այն բանից հետո, երբ նա որոշեց չորեքշաբթի զրուցել գյուղապետի երկու թեկնածուների հետ՝ պարզելու նախընտրական իրավիճակը: ԲՀԿ թեկնածու Կարեն Փարամազյանը առանց նախապայմանի հեռախոսով պատասխանել էր լրագրողի հարցերին, սակայն որոշ ժամանակ անց փորձել էր հետ զանգել լրագրողի համարին, բայց հեռախոսը չէր պատասխանել: Սողոմոնյանը հավաստիացնում է, որ զբաղված լինելու պատճառով չի կարողացել պատասխանել Փարամազյանի զանգերին:

Անպատասխան զանգերին հետևել է սպառնալից հաղորդագրությունը։ Միջադեպի մասին ԲՀԿ Կապանի տարածքային կառույցին տեղյակ պահելուց հետո նոր, գյուղապետի թեկնածու Փարամազյանը ներողություն է խնդրել լրագրողից, խոստովանելով, որ այս օրերին շատ են զանգում՝ «այլևայլ բաներ ասում», և այս զանգը նրան նույնպես կասկածելի է թվացել:

Read More »Սպառնացող SMS. գյուղապետի նախընտրական լարվածության պատճառով տուժեց «Առավոտի» թղթակիցը

Թուրքիայում հեղաշրջման կասկածանքով ձերբակալվել է երեք լրագրող

Փետրվարի 18-ին թուրքական դատարանը մեղավոր ճանաչեց երեք լրագրողի հեղաշրջման ձգտող կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ: Քննադատներն այս գործն անվանում են երկրում մամուլի ազատության ոտնահարում:

«Oda TV» այլախոհ կայքի սեփականատեր Սոներ Յալչինի և նրա երկու գործընկերների տները հետախուզման են ենթարկվել ոստիկանության կողմից այն բանից հետո, երբ կայքում հրապարակվել են ոստիկանական հետաքննությունները քննադատող տեսանյութեր:

ԵՄ-ն և Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) մեղադրել են Թուրքիային հակաիշխանական քննադատական լուրերի և մեկնաբանությունների ճնշման մեջ: Մոտ 400 լրագրողներ, քաղաքական գործիչներ, ակադեմիկոսներ և թոշակի անցած սպաներ կանգնել են դատարանի առջև՝ մեղադրվելով Ռեջեփ Թայյիփ Էրդողանի կառավարությունը փոխելու միտում ունեցող «Էրգենեկոն» ցանցի հետ կապ ունենալու համար:  

Աղբյուր: The Washington Post

 

Read More »Թուրքիայում հեղաշրջման կասկածանքով ձերբակալվել է երեք լրագրող

Բաքվի հրապարակի անվտանգության աշխատակիցները ճնշում են գործադրել լրագրողների վրա

Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները և «Ազէներժի» կազմակերպության աշխատակիցները, որոնք ապահովում են Դրոշի հրապարակի անվտանգությունը, բարոյական ճնշում են գործադրել մի խումբ լրագրողների վրա, ովքեր փորձում էին պարզել դրոշի իջեցման պատճառները: Անվտանգության աշխատակիցները հրաժարվում են պատասխանել, թե ինչու են իջեցրել դրոշը, և կոպտորեն փորձում են դուրս հանել լրագրողներին հրապարակից: «Սա կառավարական օբյեկտ է և այստեղ չի թույլատրվում նկարահանել», – բղավեց «Ազէներժիի» համազգեստով մի «հաստավիզ» և մոտակայքով անցնող ոստիկանության աշխատակցին հրահանգեց ձերբակալել լրագրողներին: Սակայն ոստիկանը ավելի խելամիտ գտնվեց անվտանգության աշխատակցից և արհամարհեց նրան:

Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչների պահվածքը շատ կոպիտ էր և արհամարհական: Նրանք պահանջում էին չմոտենալ և չնկարահանել: Չհեռանալու դեպքում, նրանք սպառնացին ուժ գործադրել: Լրագրողները պահանջեցին չխոչնդոտել իրենց աշխատանքին և ասացին, որ Դրոշի հրապարակը փակ օբյեկտ չէ, և որ նախարարության և «Ազէներժիի» արգելքը լիովին ապօրինի է: Սակայն լրագրողների բոլոր պահանջները արդյունք չտվեցին: Եվ ոչ ոք չի կարող պատասխանել, թե ինչու է Դրոշի հրապարակը հսկվում «Ազէներժիի» աշխատակիցների կողմից:

Read More »Բաքվի հրապարակի անվտանգության աշխատակիցները ճնշում են գործադրել լրագրողների վրա

Հարված` փոխանցում. պատգամավորի հայհոյանքը` լրագրողին, փոխանցվեց դատախազություն

«Հետք» թերթի խմբագրությունը ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին մեղադրում է լրագրողի աշխատանքն ակնհայտ խոչընդոտելու մեջ։ Խմբագրությունն այսօր այդ մասին նամակ է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին։ Թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանն ու լրագրող Գրիշա Բալասանյանը գլխավոր դատախազից պահանջում են ՀՀ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով պատասխանատվության ենթարկել պատգամավորին։

Գլխավոր դատախազին ուղղված նամակում նշվել է, որ փետրվարի 2-ին «Հետք»-ի լրագրող Գրիշա Բալասանյանը զանգահարել է ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի բջջային հեռախոսին` տեղեկատվություն ստանալու համար: Ռուբեն Հայրապետյանը լրագրողին տգետ է անվանել, պահանջել իր լրատվական ծառայություն զանգել և կոպտորեն անջատել հեռախոսը։

Ռուբեն Հայրապետյանը նաև Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է և խոշոր գործարար, սակայն «Հետք»-ի լրագրող Գրիշա Բալասանյանը պնդում է, որ նրա հարցը ոչ թե ֆեդերացիայի նախագահ Հայրապետյանին էր ուղղված, այլ ԱԺ պատգամավոր Հայրապետյանին։ Ուստի «շատ լավ տեղյակ լինելով, որ պատգամավորները մամլո ծառայություն չունեն, անձամբ Հայրապետյանին էր զանգահարել»։

Read More »Հարված` փոխանցում. պատգամավորի հայհոյանքը` լրագրողին, փոխանցվեց դատախազություն