Skip to content

Թբիլիսյան կինոթատրոնները որոշ կայքերի դատի են տվել

Հոկտեմբերի 4-ին Թբիլիսիի խոշորագույն կինոթատրոնները՝ «Ամիրանի»-ն և «Ռուսթավելի»-ն դատական հայց են ներկայացրել 7 կայքերի դեմ:

Կինոթատրոնները պահանջում են արգելել կայքերին հրապարակել չլիցենզավորված ֆիլմեր և ուզում են ստանալ վնասների փոխհատուցում: Այս մասին հոկտեմբերի 4-ին հայտնել են «Ամիրանի» կինոթատրոնի ներկայացուցիչ Իրինա Կիլասոնիձեն և Վրաստանի Հեղինակների միության նախագահ Գիգա Կոբալաձեն: Նշված կայքերի թվում են gize.ge, allshares.ge, boom.ge-ն:

Ըստ Գիգա Կոբալաձեի՝ կինոթատրոնները դիմել են Վրաստանի հեղիանակային իրավունքի պաշտպանության ասոցիացիային, որի հետ համատեղ հայց է ներկայացվել դատարան:

«Վրացական կայքերում տեղադրված «Ռեմբո» և «Կյանքի ծառը» ֆիլմերը լիցենզավորված չեն և հրապարակվել են ապօրինաբար, ինչը վնաս է հասցնում կինոթատրոններին», – ասել է Կոբալաձեն: 

Իրինա Կիլասոնիձեն հրաժարվել է նշել պահանջվող փոխհատուցման չափը, սակայն շեշտել է, որ «վնասը մեծ է»:

Ինչպես նշում է Վրաստանի Հեղինակների միության նախագահը՝ նրանք արդեն համաձայնության են եկել որոշ կայքերի հետ, որոնք այլևս չեն տեղադրում կինոթատրոններին պատկանող ֆիլմեր:

«Որոշ կայքերի հետ էլ չհաջողվեց համաձայնության գալ, ինչն էլ հանգեցրեց դատական հայցի ներկայացմանը», – ասել է Կոբալաձեն:

Աղբյուր: Media.ge

 

Read More »Թբիլիսյան կինոթատրոնները որոշ կայքերի դատի են տվել