Skip to content

Լրագրողը դատարանով Ռուբեն Հայրապետյանից պահանջում է ներողություն խնդրել

Երևանի Ավան և Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց Ազգային ժողովի Հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի դեմ «Հետք» պարբերականի լրագրող Գրիշա Բալասանյանի հայցով դատավարությունը:

Լրագրողը դատարանից պահանջում է պարտավորեցնել Ռուբեն Հայրապետյանին իրենից ներողություն խնդրել և գումարային փոխհատուցում վճարել` իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար:

«Պատասխանողը վիրավորել է վստահորդիս: Դրսևորել է վստահորդի անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ անթույլատրելի միջամտություն», – դատարանում հայտարարեց Բալասանյանի փաստաբան Վահե Գրիգորյանը:

Փետրվարի 2-ին, երբ լրագրողը զանգահարել է Ռուբեն Հայրապետյանի բջջային հեռախոսին հարցազրույցի մասին պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով, պատգամավորը նրան նախ անվանել է տգետ, հետո` հայհոյել, հետո ավելացրել` «լավ արեցի»:

Հայցվոր կողմը դատարանին ներկայացրել է ապացույցներ, այդ թվում` լրագրողի հարցին ի պատասխան Ռուբեն Հայրապետյանի հայհոյանքների ձայնագրությունը:

Read More »Լրագրողը դատարանով Ռուբեն Հայրապետյանից պահանջում է ներողություն խնդրել

Ա1+. Հետո ինչ, որ հայհոյել է

Երեկ «Հետքի» լրագրող Գրիշա Բալասանյանը Հատուկ քննչական ծառայությունից ստացել է Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ.

ՊԱՐԶԵՑԻ

2011 թ. փետրվարի 9-ին ՀՀ գլխավոր դատախազությունից ստացվել է «Հետք» թերթի լրագրող Գրիշա Բալասանյանի, նույն թերթի խմբագիր Էդիկ Բաղդասարյանի` ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի կողմից Գրիշա Բալասանյանի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ հաղորդումը, եւ դրան կից ներկայացվել է նաեւ վերջինիս ու Ռուբեն Հայրապետյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը պարունակող լազերային սկավառակը:

Նյութերի նախապատրաստման ընթացքում «Հետք» թերթի լրագրող Գրիշա Բալասանյանն իր բացատրություններով հայտնել է, որ ՀՀ Ազգային ժողովում չի կարողացել հանդիպել Ռուբեն Հայրապետյանին եւ նրան հարցեր ուղղել, քանի որ վերջինս եւ նրա օգնականը բացակայել են:

Ռուբեն Հայրապետյանին հարցեր տալու նպատակով 2011 թ. փետրվարի 2-ին զանգահարել է նրա բջջային հեռախոսահամարին եւ ներկայացել է որպես «Հետք» թերթի լրագրող: Այդ լսելուց հետո նա իրեն անվանել է տգետ ու ասել, որ իր հետ կապվեն միայն մամուլի ծառայության միջոցով, ու անջատել է հեռախոսը:

Նորից զանգահարել է նրան, հարցրել, թե ինչու է իրեն վիրավորում, սակայն Ռուբեն Հայրապետյանն իր հասցեին հայհոյանքներ է տվել եւ անջատել հեռախոսը` դրանով խոչընդոտելով իր մասնագիտական գործունեության իրականացմանը:

Read More »Ա1+. Հետո ինչ, որ հայհոյել է