Skip to content

Իրավաբանական խորհրդատվություն վրացական հեռուստատեսությունում

«Իրավաբանական խորհրդատվություն մարդկանց համար». սա Marneuli TV-ի նոր հեռուստանախագիծն է, որի նպատակն է անվճար իրավաբանական խորհդատվություն տրամադրել Մարնեուլի և Քվերնո Քարթլի շրջանների բնակչությանը: Նոր նախագիծը կազմվել է  IREX և G-MEDIA  ծրագրի շրջանակներում և իր մեջ ներառում է 24 հեռուստահաղորդում:

Հասարակ մարդկանց հարաբերությունները իշխանությունների, Վրաստանի հանրային և քաղաքացիական հաստատությունների, բանկերի հետ և շատ այլ թեմաներ կքննարկվեն ամեն շաբաթ հրավիրված փորձագետների և լրագրողների շրջանում: Ըստ Marneuli TV-ի տնօրեն Շալվա Շուբլաձեի՝ հաղորդումները ուղիղ եթերում թարգմանվում են նաև ադրբեջաներենով:

«Մարդիկ զարմացած են, որ հնարավորություն ունեն անվճար իրավաբանական խորհրդատվություն ստանալ եթերից: Երևի սա է պատճառը, որ զանգահարում, ակտիվորեն մասնակցում և պատմում են մեզ իրենց խնդիրների մասին», – ասում է Շալվա Շուբլաձեն:

Աղբյուր: Media.ge

 

Read More »Իրավաբանական խորհրդատվություն վրացական հեռուստատեսությունում

Վրացական հեռուստատեսությունը դատի է տվել ամերիկյան ֆիլմի հեղինակներին

Գորի քաղաքի «Թրիալետի» հեռուստաընկերությունը դատի է տվել «Պատերազմի 5 օր» ֆիլմի հեղինակներին՝ ռեժիսոր Ռեննի Հարլիին, պրոդյուսերներ Պապունա Դավիդայային և Կոբա Նակոպիային, հեռուստաընկերության արժանապատվությունը և հեղինակությունը վիրավորելու համար: Այս մասին հեռուստաընկերությունը հայտնել է հունիսի 23-ին՝ պնդելով, որ ֆիլմը թյուր տեղեկատվություն է պարունակում:

Ֆիլմի դրվագներից մեկում օտարերկրյա լրագրողները տեսանյութեր են բերում մի հեռուստաընկերություն, որի դարպասները փակ են գտնում: Դրվագում պարզ երևում է հեռուստաընկերության լոգոն: Հենց այս դրվագն էլ հանդիսանում է «Թրիալետի»-ի բողոքի պատճառ:

«Թրիալետի»-ի հիմնադիր Բադրի Նանետիշվիլին պնդում է, որ պատերազմական գործողությունների ընթացքում հեռուստաընկերությունը մեկ վայրկյան անգամ չի փակվել: Հեռուստաընկերության շենքում գործել է միջազգային մեդիա-կենտրոն, և միջազգային լրագրողները ռմբակոծություններից առաջ վերջինն են եղել, որ լքել են շենքը: Նանետիշվիլին համոզված է, որ նման դրվագը քաղաքական պատվեր է և հատուկ արված է՝ հեռուստաընկերությանը վարկաբեկելու համար: 

Ֆիլմի պրոդյուսերներից մեկը՝ Կոբա Նակոպիան, ով խորհդարանի անդամ է և ֆինանսավորել է ֆիլմը, պնդում է, որ «Թրիալետիի» մեղադրանքներն անհեթեթ են: Ըստ նրա՝ պատերազմի օրերին ոչ միայն այդ հեռուստաընկերությունը, այլ նաև Գորի քաղաքի մնացած բոլոր կազմակերպությունները չէին աշխատում: Նակոպիան կտրականապես բացառում է որևէ քաղաքական կոնտեքստի առկայությունն այդ ֆիլմում:

Read More »Վրացական հեռուստատեսությունը դատի է տվել ամերիկյան ֆիլմի հեղինակներին