Skip to content

Իրանը ձերբակալել է BBC-ի 5 լրագրողի

Իրանի հանրային հեռուստատեսությունը հայտնել է, որ իրանական իշխանությունները ձերբակալել են հինգ լրագրողի, որոնք աշխատում էին BBC-ի պարսկերեն ծառայության համար:

Երկուշաբթի օրը հեռուստաալիքի կայքում տեղեկություն տարածվեց, որ լրագրողների այդ խումբը BBC-ին տրամադրում էր տեսանյութեր և բացասական լուրեր Իրանի մասին: Լրագրողների անունները չեն նշվել:

Իրանն արգելափակել է BBC հեռուստաալիքը և մեղադրել նրան, ինչպես նաև բրիտանական կառավարությանը, մասսայական դժգոհություններ առաջացնելու մեջ:

Վերջին տարիներին Իրանում ձերբակալվել են բազմաթիվ լրագրողներ և բլոգերներ:

Աղբյուր: The Associated Press

 

Read More »Իրանը ձերբակալել է BBC-ի 5 լրագրողի

Իրանում ձերբակալել են կանանց իրավունքների պաշտպանության ակտիվիստին

Մայիսի 31-ին Բանդար-է Անզալի քաղաքում ազգային անվտանգության գործակալները ձերբակալել են բլոգեր և կանանց իրավունքների պաշտպանության ակտիվիստ Ռահիլ Աշնագարին:

Ըստ HRANA լրատվական գործակալության՝ անվտանգության աշխատակիցները ներխուժել են Աշնագարի բնակարան և առգրավել նրա անձնական իրերը: Նրան թույլ են տվել երկու անգամ կապ հաստատել ընտանիքի հետ: Ռահիլ Աշնագարին մեղադրում են ազգային անվտանգության դեմ գործողություններում:

Ռահիլ Աշնագարին տեղափոխել են Անզալի բանտ, այնուհետև՝ Լական բանտ, որտեղ նրան պահում են բանտարկյալների ընդհանուր խցում:

Աղբյուր: HRANA News Agency

Read More »Իրանում ձերբակալել են կանանց իրավունքների պաշտպանության ակտիվիստին

Բողոքի ցույցի ժամանակ ոստիկանները ձերբակալել, ծեծել են լրագրողների և առգրավել տեխնիկան

Մայիսի 26-ի առավոտյան Ռուսթավելի պողոտայում տեղի ունեցող ցույցի ընթացքում ոստիկանության հարձակման արդյունքում լրագրողներ են տուժել: Օրինապահները ձերբակալել, ծեծել և հայհոյել են նրանց`առգրավելով լուսանկարչական սարքավորումները և տեսախցիկները:

Հատուկ նշանակության զորքերը ծեծել են Netgazeti-ի լրագրող Թամազ Կուպրեիշվիլուն:

Interpressnews գործակալության թղթակից Մալխազ Չկադուային ձերբակալել և բերման են ենթարկել ոստիկանական բաժանմունք: Որոշ ժամանակ անց նրան ազատ են արձակել: Ինչպես հայտնում է Մալխազ Չկադուան՝ նրան և այլ լրագրողների հայհոյել են մոտ մեկ և կես ժամ: Ըստ նրա՝ ոստիկանական բաժանմունքում շատ այլ ձերբակալվածներ կան:

Ինչպես հայտնում է Interpressnews գործակալությունը՝ նրանց թղթակցին ոստիկանները վայր են գցել Թավուկաշվիլի փողոցում և թույլ չեն տվել հեռանալ: Լրագրողը կրել է մամուլի ծառայության տարբերակիչ նշաններով հագուստ, սակայն ոստիկանները նրան բաց չեն թողել և տարել են անհայտ ուղղությամբ:

Netgazeti-ի լրագրող Նինո Կախնիաշվիլին թունավորվել է արցունքաբեր գազից և տեղափոխվել հիվանդանոց: Առաջին բուժօգնություն ստանալուց հետո նրան դուրս են գրել հիվանդանոցից: 

Netgazeti-ի մեկ այլ լրագրող Նեսթան Ցեցխլաձեից խլել են տեսախցիկը:

Media.ge-ն անձամբ ներկա է գտնվել և տեսել է՝ ինչպես են ֆիզիկական ուժ գործադրում և խլում ֆոտոխցիկը Guira News-ի լրագրող Նատո Գոգելիայից:

Աղբյուր` Media.Ge

Read More »Բողոքի ցույցի ժամանակ ոստիկանները ձերբակալել, ծեծել են լրագրողների և առգրավել տեխնիկան