Օրիգամիների վաճառքից ստացված հասույթը փոխանցվել է Ճապոնիայի դեսպանատուն
Գեղագիտության ազգային կենտրոնի ձեռարվեստի խմբի ղեկավար Կարինե Փիլիպոսյանի նախաձեռնությամբ և Երևանի Քաղաքապետարանի աջակցությամբ հունիսի 17-ին կազմակերպվել էր ցուցահանդես-վաճառք, որը կրում էր «Քեզ համար Ճապոնիա» խորագիրը:
Ցուցահանդեսում ներկայացված էին ստեղծագործություններ, որոնք պատրաստել էին Կարինե Փիլիպոսյանի 4-10 տարեկան սաները: Թղթից պատրաստված այս ստեղծագործությունները կոչվում են «օրիգամի»` ճապոնական ձեռարվեստ, որը հիմնված է երկրաչափության վրա: Ցուցահանդեսի ողջ հասույթը կտրամադրվի Ճապոնիայի որևէ մանկատան:
«1988թ-ին տեղի ունեղած աղետի ժամանակ Ճապոնիան առաջիններից էր, որ ձեռք մեկնեց մեզ և մինչ այսօր էլ օգնում է: Ասյօր Ճապոնիան հայտվել է առավել ծանր վիճակում: Երբ երեխաներին առաջարկեցի ցուցահանդես կազմակերպել, բոլորը միաձայն համաձայնեցին»,- ասում է Կարինե Փիլիպոսյանը, ով նաև «Հիկարի» (ճապոներեն նշանակում է լույս) կենտրոնի նախագահն է:
Ցուցահանդեսին ներկա ազգությամբ ճապոնացի Արհիկո Հասեգավան, ով արդեն 1,5 տարի Հայաստանում է և ճապոներեն է դասավանդում Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում, իր գոհունակությունն ու զարմանքն է արտահայտում հայ ժողովրդին:
«Մեր երկրները բավական մեծ հեռավորության վրա են գտնվում, զարմանում եմ, որ այսքան փոքրաթիվ ազգը այսպես հետաքրքրված է մեր մշակույթով և նույնիսկ այսպիսի ցուցադրություն է կազմակերպել»,- ասում է նա:
Read More »Օրիգամիների վաճառքից ստացված հասույթը փոխանցվել է Ճապոնիայի դեսպանատուն