Միքայելի ոգեկոչող նկարները Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության թեմաներով
Հայ ժողովուրդը պետք է միասնական լինի՝ Հայոց ցեղասպանության ցավը հաղթահարելու համար: Երիտասարդ նկարիչ Միքայել Հարությունյանը համոզված է՝ միասնությունը և համախմբվածությունը մեզ համար շատ կարևոր երևույթներ են, և այս ցավը հնարավոր կլինի հաղթահարել հենց դրանց շնորհիվ:
17-ամյա նկարիչն այժմ Ցեղասպանության տարելիցին նվիրված նոր գործ է ստեղծում: Միքայելը 11 տարեկանից նկարում է, իսկ նրա եղբայրը` Նորայրը, երաժշտություն է գրում: Սկզբում Միքայելն էր նվագում, իսկ Նորայրը՝ նկարում, դրանից հետո փոխվել են «դերերը»: Երկու տղաներն էլ ինքնուս են, մասնագիտական կրթություն չեն ստացել: Երիտասարդ նկարչի գործերը տեսնելու, գնելու համար մեր երկիր են գալիս աշխարհի տարբեր ծայրերից, նույնիսկ դեպք է եղել, երբ առաջարկել են տեղափոխվել այլ երկիր:
Միքայելը ցեղասպանությունների թեմայով երկու գործ ունի: Տարեսկզբին երիտասարդ նկարիչը մասնակցեց հրեաների ցեղասպանությանը՝ Հոլոքոստի հիշատակին նվիրված իններորդ միջազգային մրցույթին և Հայաստան բերեց հաղթական դափնին: Մոսկվայում անցկացված մրցույթին հազարավորներն էին մասնակցում, բայց հենց Միքայելի նկարն էր իր յուրահատկությամբ հուզել շատերին:
Հայաստանը Միքայելի շնորհիվ առաջին անգամ էր մասնակցում այդ իրադարձությանը: Բացի նկարը ներկայացնելուց՝ Միքայելը մրցույթի մասնակիցներին պատմել է, որ հենց Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրեց Հոլոքոստին, և եթե Հայոց ցեղասպանությունն ընդունվեր՝ Հոլոքոստը չէր լինի:
Read More »Միքայելի ոգեկոչող նկարները Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության թեմաներով