Skip to content

Հրապարակ օրաթերթ. «Սաշիկ Սարգսյանը հարձակվել է մեր լրագրողի վրա»

ՀՀ խորհրդարանում աշխատելը գնալով վտանգավոր է դառնում լրագրողների համար որոշ պատգամավորների վարքի պատճառով: Այսօր ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյանը, ով որպես Սերժ Սարգսյանի եղբայր իրեն անպատժելի է համարում, հարձակվել է մեր թղթակցի` Մարինե Խառատյանի վրա: Պատգամավոր Սաշիկ Սարգսյանին մեր թղթակիցը ԱԺ միջանցքում հանդիպելով մոտեցել է ու հարց ուղղել, թե պատրաստվո՞ւմ է արդյոք առաջադրվել առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Սաշիկ Սարգսյանը կատաղած խլել է ձայնագրիչը, բոլոր հնարավոր կոճակները սեղմելով անջատել այն` թե ի՞նչ իրավունք ունես ինձ հարց տաս:

Լրագրողը փորձել է բացատրել, որ ԱԺ պատգամավորին ԱԺ-ում հնարավոր է եւ հարցեր ուղղվեն: Սաշիկ Սարգսյանն անցել է վիրավորանքների ու հայհոյանքների: Երբ լրագրողը նրան կարգի է հրավիրել`ասելով, թե ձեզ կոռեկտ պահեք լրագրողի հետ զրուցում, Սաշիկ Սարգսյանը փորձել է հարձակվել լրագրողի վրա ԱԺ գրադարանի մերձակա միջանցքում:

Դեպքին ականատես ԱԺ աշխատակիցներից մեկը կարողացել է հետ պահել Սաշիկ Սարգսյանին ու այդ պատճառով հարձակումը կանխվել է: Սաշիկ Սարգսյանի հայհոյանքներին ականատես ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը անգամ չի փորձել սաստել լրագրողի վրա հարձակված իր խմբակցության անդամին` թերեւս վախենալով թթու խոսք ասել Սերժ Սարգսյանի եղբորը:

Read More »Հրապարակ օրաթերթ. «Սաշիկ Սարգսյանը հարձակվել է մեր լրագրողի վրա»