Skip to content

Վերջին հնչյունները. Մայր դպրոցը` խորթ զավակի կարգավիճակում

Վանաձորի թիվ 1 երաժշտական դպրոցի շենքը կանգնած է փլուզման եզրին: Դպրոցում տիրում է անհրապույր միջավայր, դասասենյակների պատերը փլվում են, իսկ երաժշտական գործիքները խոնավությունից և սառնությունից անպիտան դառնում: Տարեցտարի պակասում են երաժշտական խմբակների, ինչպես նաև աշակերտների թիվը:

1934 թ-ին հիմնադրված այս երաշժտական դպրոցը, որը հետագայում կկրի իր հիմնադիր Էդուարդ Կզարթմյանի անունը, Լոռու մարզի առաջին երաժշտական դպրոցն է եղել, իսկ նրա համերգային դահլիճը ակուստիկայի տեսակետից հանրապետության մյուս դպրոցների դահլիճների շարքում երրորդ լավագույնն է համարվել, սակայն համերգային դահլիճն այսօր մատնված է անգործության:

«Քաղաքի աչքի լույս դահլիճ ենք ունեցել, իսկ այսօր մարդիկ խուսափում են այստեղ համերգներ անցկացնեն», – վրդովված նշում է դպրոցի նախկին սան, դաշնակահարուհի Կարինե Հակոբյանը, ով ամեն օր սրտի ցավով է մտնում իր հարազատ օջախ: «Մեր դահլիճի մասին պարտավոր է կառավարությունը հոգալ, էլ չեմ խոսում քաղաքապետարանի մասին»:

Դպրոցի վերանորոգման խնդիրը երկար տարիներ դուրս էր մնացել Հայաստանի կառավարության ուշադրությունից: Այս տարի, կառավարության որոշման համաձայն, դպրոցի շենքի վերանորոգման աշխատանքները պետք է սկսված լինեին, սակայն շինարարական մրցույթ այդպես էլ չհայտարարվեց:

Read More »Վերջին հնչյունները. Մայր դպրոցը` խորթ զավակի կարգավիճակում