Skip to content

Oրենքի փոփոխութունը կսահամանափակի ազատությունը Թուրքիայում

ԵԱՀԿ մամուլի ազատության ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն ասել է, որ Թուրքիայում Մամուլի մասին օրենքում կատարված վերջին փոփոխությունները և համացանցի սահմանափակումները դեմ են ազատ արտահայտվելու և տեղեկատվություն ստանալու իրավունքներին:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն ուղղված նամակում Միյատովիչն իր դժգոհությունն է հայտնել մայիսի 2-ին Սահմանադրական դատարանի կողմից ընդունած`Մամուլի մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշման դեմ, որոնք թույլ կտան քրեական գործեր հարուցել լրագրողների դեմ նրանց հրապարակումներից տարիներ անց: Օրենքի չեղյալ հայտարարված 26-րդ հոդվածը այդ ժամանակահատվածը սահմանափակում էր մինչև 2 ամիս`օրաթերթում  և մինչև 4 ամիս` այլ տպագիր պարբերականում տպագրված հոդվածի համար:

«Եթե այս ամենը մնա անփոփոխ, ապա նշանակում է, որ քննադատորեն արտահայտվող լրագրողները մշտապես աշխատելու են դատական գործընթացների սպառնալիքի ներքո», – երեքշաբթի օրը լրագրողներին ասել է Միյատովիչը: 

Բացի այդ Միյատովիչը նաև անհագստացած է կառավարության այն պլաններով, որոնք նախատեսում են ինտերնետի պարտադիր վերահսկողություն թուրքական օգտատերերի նկատմամբ: Ըստ այս նախագծի՝ ինտերնետից օգտվողները ստիպված կլինեն ընտրել համացանցի ֆիլտրման չորս փաթեթներից որևէ մեկը: Բոլոր փաթեթներն էլ արգելափակելու են որոշակի կայքեր, իսկ ֆիլտրման չափանիշները չեն հրապարակվելու:

Read More »Oրենքի փոփոխութունը կսահամանափակի ազատությունը Թուրքիայում