Skip to content

Netgazeti կայքի լրագրողին արգելել են նկարահանել Վրաստանի առաջին տիկնոջը

Մարտի 15-ին Netgzeti առցանց պարբերականի լրագրող Նինո Կախիշվիլիին արգելել են նկարահանել Վրաստանի առաջին տիկին Սանդրա Էլիզաբեթ Ռուլովսին, որը Թբիլիսիի թիվ 1 հանրային դպրոցի տարրական դասարանում առողջ ապրելակերպի վերաբերյալ դաս էր անցկացնում: Ավելին, Netgazeti-ն հաղորդում է, որ անհայտ մի անձ ջնջել է տեսախցիկից Ռուլովսի հետ հարցազրույցը, որը նա տվել էր լրագրող Նինո Կախիշվիլիին:

«Սանդրա Էլիզաբեթ Ռուլովսը մեդիայի հետ զրուցել է առողջ ապրելակերպի կարևորության մասին դպրոցներում: Այլ հեռուստաընկերությունների հետ մեկտեղ Netgazeti-ն նույնպես նկարահանում էր Վրաստանի առաջին տիկնոջ հարցազրույցը, բայց կարճ ժամանակ անց անհայտ անձիք արգելել են նկարահանել Սանդրա Ռուլովսին խոշոր պլանով, այնուհետև ընդհանրապես արգելել են նկարահանումը», – հաղորդում է Նինո Կախիշվիլին:

Առաջին տիկնոջ ուղեկցողները որպես նկարահանման արգելման պաճառ բերել են այն փաստը, որ հրավիրվածների ցուցակում միայն հեռուստաալիքներ են: Սակայն մեկ օր առաջ՝ մարտի 14-ին, Netgazeti-ն Կրթության և գիտության նախարարությունից ստացել է միջոցառման անոնսը, գրում է լրագրողը:

Աղբյուր: Media.ge


Read More »Netgazeti կայքի լրագրողին արգելել են նկարահանել Վրաստանի առաջին տիկնոջը