Skip to content

Հայտարարություն. ԶԼՄ-ների վրա ճնշումներն ակտիվացել են

Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպություններ տարածել են հայտարարություն, որով իրենց մտահոգությունն են հայտնում վերջին շրջանում Հայաստանում ԶԼՄ-ների նկատմամբ քաղաքական շրջանակների եւ խոշոր բիզնեսի ներկայացուցիչների կողմից կրկին ակտիվացած ճնշումների վերաբերյալ: Ստորև ներկայացված է հայտարարության տեքստն ամբողջությամբ:

«Այս տարեսկզբին հայաստանյան լրագրողական կազմակերպություններն արձանագրեցին, որ 2012 թվականին ԶԼՄ-ների դեմ դատական հայցերի քանակը զգալիորեն նվազել է։ Դա նկատեց նաեւ «Human rights watch» միջազգային կազմակերպությունը, որը օրեր առաջ հրապարակած զեկույցում նշել է, որ Հայաստանում լրատվամիջոցների դեմ քաղաքական շարժառիթներով նախաձեռնած’վիրավորանքի և զրպարտության հիմքերով դատական գործերը դադարել են էական խնդիր լինելուց։

Մինչդեռ վերջերս քաղաքական շրջանակների եւ խոշոր բիզնեսի ներկայացուցիչները կրկին ԶԼՄ-ների վրա ճնշում գործադրելու ակտիվություն են ցուցաբերում՝ դրանց դեմ դատական հայցեր ներկայացնելով։ Եվ կրկին դրամական պահանջներն առավելագույն չափով են։ Միաժամանակ՝ լրատվամիջոցների գույքի ու դրամական միջոցների վրա արգելանք դնելու միջնորդություններ են ներկայացվում։ Ասվածի վառ օրինակներն են՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի եւ նրա որդու հայցն ընդդեմ «1in.am»-ի, ինչպես նաեւ՝ գործարար Խաչիկ Խաչատրյանի երկու հայցն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի։

Read More »Հայտարարություն. ԶԼՄ-ների վրա ճնշումներն ակտիվացել են