Skip to content

“Անշահախնդիր” հյուրասիրություն ընտրյալների համար

Մի քանի օր առաջ առիթ ունեցա ներկա գտնվել Երևանի հայտնի հյուրանոցներից մեկի գործընկերների համար կազմակերպված ամենամյա միջոցառմանը: Ինչպես նշված էր հրավիրատոմսում բանկետի ընթացքում հյուրերը հնարավորություն կունենան ծանոթանալ գործնական նորություններին, քննարկել որոշ հարցեր, փորձի փոխանակում իրականացնել իրենց գործընկերների հետ ոչ պաշտոնական մթնոլորտում:

Ես առաջին անգամ էի ներկա գտնվում այդպիսի միջոցառմանը և համարում էի, որ սա լավ առիթ է ստանալ ինձ հուզող շատ հարցերի պատասխաններ. ինչպե՞ս են դիմավորում հյուրերին, ինչպե՞ս է զարդարված լինելու դահլիճը,  ի՞նչ երաժշտություն է հնչելու, ինչպես են հագնված լինելու հրավիրվածները, ի՞նչ ուտեստներ են զարդարելու սեղանները…

Ժամը 18:00-ին, ինչպես նշված էր հրավիրատոմսում, մտանք հյուրանոց, սակայն հյուրերից շատերը դեռ չէին ժամանել, իսկ ովքեր եկել էին, այդ թվում և երաժիշտները, նստած էին նախասրահում:

Շուտով եկան և մյուս հրավիրավիրվածները: Քիչ-քիչ դահլիճը լցվում էր: Մալխասն իր նվագախնբի հետ զբաղեցնում էր երաժիշտների տեղը, մատուցողները համեղ ուտեստներով զարդարում էին սեղանները , որոնք շուտով կորցնելու էին իրենց ողջ գեղեցկությունը:

Առաջինը, ինչին ուշադրություն դարձրեցի, մարդկանց հագուստն էր.  տղամարդիկ մեծամասամբ դասական կոստյում էին կրում: Կանայք, ի զարմանս ինձ, այդքան էլ լուրջ չէին մոտեցել իրենց արտաքին տեսքին և հագել էին հավանաբար այն, ինչ հարմարավետ է, բայց կոկիկ և կանացի:

Երիտասարդ մատուցողները բոլորը սև ու սպիտակ համազգեստներով էին: Սրահի երկու պատերի երկայնքով ձգվող սեղանները լցվում էին բազմազան ուտեստներով և խմիչքով` տարբեր տեսակի սենդվիչներ, անուշահամ թխվածքներ, բնական և գազավորված հյութերով ու ջրով, կարմիր և սպիտակ գինիներով ու շոմպայնով:

Երեկոն անցավ ընկերական մթնոլորտում: Մալխասն իր նվագախնբով հաճելի երաժշտություն էր պարգևում ներկաներին:

Բայց շատերին այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչու էին կազմակերպիչները որոշել «պատիվ տալ»: