Ինչպես հայտնի է, շատ ուսանողներ, ովքեր ապրում են Երևանից դուրս, ամեն առավոտ ուսանողական մեծ ու հարմարավետ ավտոբուսներով գալիս են դասի: Ես էլ ապրում եմ Հրազդանում և ամեն օր, առավոտյան ժամը 7:10 կանգառում սպասում եմ ուսանողական ավտոբուսի: Ճանապարհը տևում է մոտ մեկ ժամ: Դասերը սկսվում են ժամը 9-ին: Ընդհանուր առմամբ ուսանողական ավտոբուսով դասի գալը շատ հետաքրքիր է. ծանոթանում ես նոր մարդկանց հետ, նոր ընկերներ ես ձեռք բերում, ամեն առավոտ միասին ասել-խոսելով գնում ենք դասի: Բայց…
Ուսանողական ավտոբուսներում մի չգրված կանոն կա. ամեն ուսանող ունի իր հաստատուն տեղը, այսինքն` այն աթոռը, որի վրա բացի իրենից չի կարող նստել ոչ ոք: Հաստատուն է նաև երթևեկության տոմսի արժեքը` 350 դրամ:
Բայց խնդիրը նրանում է, որ ուսանողական ավտոբուսից օգտվող ուսանողների թիվը չի համապատասխանում ավտոբուսի աթոռների թվին: Եվ արդյունքում ամեն սեպտեմբերի 1-ից 15-ը ուսանողների մեջ մի իսկական որս է սկսվում աթոռների համար կամ մեկ բառով ասած` «աթոռակռիվ»:
Սակայն այդ կռվի մեջ պետք է հաշվի առնել մեկ նրբություն: Անձեռնմխելի են այն աթոռները, որոնք անցնում են «ժառանգաբար»: Օրինակ. մեծ քրոջից փոքրին կամ մի բարեկամից մյուսին և այլն:
Եվ Աստված չանի, որ հանկարծ ավտոբուսը կամ նրա վարորդը փոխվի, որը տեղի ունեցավ մեր ուսանողական ավտոբուսի հետ:

Մեր վարորդը փոխվեց, և նրա հետ միասին ավտոբուս եկան նաև այն ուսանողները, որոնք օգտվում էին այս վարորդի ծառայությունից` մեկ այլ ավտոբուսով:
Այս փոփոխությունը ստեղծեց իսկական իրարանցում ավտոբուսում: Մեր ավտոբուսի աղջիկներից մեկը, ով երրոդ կուրսի ուսանողուհի է և արդեն երեք տարի է այս ավտոբուսում ունի իր հիմնական տեղը, մնաց առանց աթոռ, քանի որ իր տեղում նստած էր վարորդի հետ եկած ուսանողը: Նա մոտեցավ նորեկին ու ասաց, որ դա իր տեղն է, բայց նորեկը լսել անգամ չէր ուզում, նա չէր էլ պատրաստվում տեղը զիջել` չցանկանալով ընդունել մեր ուսանողական ավտոբուսի «կանոնները»:
Վարորդն իր հերթին ասաց, որ այլևս այդ «կանոնը» չի գործում, և, այսուհետ, ով շուտ գա, նա կնստի այնտեղ, որտեղ ցանկանում է, իսկ մյուսները պետք է հարմարվեն, եթե ոչ` կարող են դասի գնալ մեկ այլ ավտոբուսով:
Մենք ապշած էինք այդ խոսքերից: Ավտոբուսի մթնոլորտը լարված էր:
Ավտոբուսում հնչում էր երաժշտություն, բայց ոչ ոք, կարծես, չէր էլ լսում: Բոլորը հայացքները հառել էին պատուհաններից դուրս, և ոչ ոք չէր խոսում:
Այդպիսի իրավիճակ դեռ չէր եղել այդ աշխույժ, առույգ ուսանողներով լի ավտոբուսում: Բայց մենք չենք պատրաստվում այսպես թողնել և արդեն խնդրել ենք մեր ծանոթ վարորդներին` բացատրել նորելուկին մեր ստեղծած կանոնի կարևորությունը և վերականգնել այն մեր սիրելի ավտոբուսում: