Skip to content

Չգրված օրենքի խախտում. ուսանողական ավտոբուսի աթոռները այլևս «անձեռնմխելի չեն»

Ինչպես հայտնի է, շատ ուսանողներ, ովքեր ապրում են Երևանից դուրս, ամեն առավոտ ուսանողական մեծ ու հարմարավետ ավտոբուսներով գալիս են դասի: Ես էլ ապրում եմ Հրազդանում  և ամեն օր, առավոտյան ժամը 7:10 կանգառում սպասում եմ ուսանողական ավտոբուսի: Ճանապարհը տևում է մոտ մեկ ժամ: Դասերը սկսվում են ժամը 9-ին:  Ընդհանուր առմամբ ուսանողական ավտոբուսով դասի գալը շատ հետաքրքիր է. ծանոթանում ես նոր մարդկանց հետ, նոր ընկերներ ես ձեռք բերում, ամեն առավոտ միասին ասել-խոսելով գնում ենք դասի: Բայց…

Ուսանողական ավտոբուսներում մի չգրված կանոն կա. ամեն ուսանող ունի իր հաստատուն տեղը, այսինքն` այն աթոռը, որի վրա բացի իրենից չի կարող նստել ոչ ոք: Հաստատուն է նաև երթևեկության տոմսի արժեքը` 350 դրամ:

Բայց խնդիրը նրանում է, որ ուսանողական ավտոբուսից օգտվող ուսանողների թիվը չի համապատասխանում ավտոբուսի աթոռների թվին: Եվ արդյունքում ամեն սեպտեմբերի 1-ից 15-ը ուսանողների մեջ մի իսկական որս է սկսվում աթոռների համար կամ մեկ բառով ասած` «աթոռակռիվ»:

Սակայն այդ կռվի մեջ պետք է հաշվի առնել մեկ նրբություն: Անձեռնմխելի են այն աթոռները, որոնք անցնում են «ժառանգաբար»: Օրինակ. մեծ քրոջից փոքրին կամ մի բարեկամից մյուսին և այլն:

Եվ Աստված չանի, որ հանկարծ ավտոբուսը կամ նրա վարորդը փոխվի, որը տեղի ունեցավ մեր ուսանողական ավտոբուսի հետ:

Մեր վարորդը փոխվեց, և նրա հետ միասին ավտոբուս եկան նաև այն ուսանողները, որոնք օգտվում էին այս վարորդի ծառայությունից` մեկ այլ ավտոբուսով:

Այս փոփոխությունը ստեղծեց իսկական իրարանցում ավտոբուսում: Մեր ավտոբուսի աղջիկներից մեկը, ով երրոդ կուրսի ուսանողուհի է և արդեն երեք տարի է այս ավտոբուսում ունի իր հիմնական տեղը, մնաց առանց աթոռ, քանի որ իր տեղում նստած էր վարորդի հետ եկած ուսանողը: Նա մոտեցավ նորեկին ու ասաց, որ դա իր տեղն է, բայց նորեկը լսել անգամ չէր ուզում, նա չէր էլ պատրաստվում տեղը զիջել` չցանկանալով ընդունել  մեր ուսանողական ավտոբուսի «կանոնները»:

Վարորդն իր հերթին ասաց, որ այլևս այդ «կանոնը» չի գործում, և, այսուհետ, ով շուտ գա, նա կնստի այնտեղ, որտեղ ցանկանում է, իսկ մյուսները պետք է հարմարվեն, եթե ոչ` կարող են դասի գնալ մեկ այլ ավտոբուսով:

Մենք ապշած էինք այդ խոսքերից: Ավտոբուսի մթնոլորտը լարված էր:
Ավտոբուսում հնչում էր երաժշտություն, բայց ոչ ոք, կարծես, չէր էլ լսում: Բոլորը հայացքները հառել էին պատուհաններից դուրս, և ոչ ոք չէր խոսում:

Այդպիսի իրավիճակ դեռ չէր եղել այդ աշխույժ, առույգ ուսանողներով լի ավտոբուսում: Բայց մենք չենք պատրաստվում այսպես թողնել և արդեն խնդրել ենք մեր ծանոթ վարորդներին` բացատրել նորելուկին մեր ստեղծած կանոնի կարևորությունը և վերականգնել այն մեր սիրելի ավտոբուսում: