Skip to content

Գրքապտույտ. Երևանը միացավ BookCrossing հասարակական շարժմանը

21-ամյա Արման Ղազարյանի և նրա հասակակից Ինեսսա Սաղեյանի նախաձեռնությամբ Երևանում սկսում է ակտիվանալ BookCrossing շարժումը: Կասկադի այգում կիրակի կայացավ Հայաստանում առաջին BookCrossing-ը, որի ընթացքում մասնակիցները իրենց հետ բերած գրքերը փոխանակում էին միմյանց հետ:

Ընթերցանության նման շարժումը իրականում 10-ամյա պատմություն ունի, իսկ 2007թ-ին BookCrossing-ի առաջին պաշտոնական երկիր դարձավ Սինգապուրը: BookCrossing-ի մայր կանոնի համաձայն կարդացած գիրքը պետք է թողնել հասարակական վայրում, որտեղ մեկ այլ ընթերցող կարող է գտնել այն, կարդալ և իր հերթին նույն կերպ «մոռանալ» գիրքը մեկ այլ վայրում: Այսպիսի շարժման արդյունքում BookCrossing-ի նախահայր, ինտերնետային տեխնոլոգիաների մասնագետ Ռոն Խորնբեկերկի պատկերացմամբ աշխարհը կվերածվի մի հսկա գրադարանի:

«Մենք ուզում ենք BookCrossing-ը Հայաստանում ակտիվացնել: Այն սկսվում է փոքր քաղաքներում և վերածվում գլոբալ շարժման»,- ասում է Արմանը:

16-ամյա Սյունե Սարգսյանը երևանյան շարժման մասնակիցներից է: Կասկադի այգի նա իր հետ բերել էր «Գոնչարով» և փոխանակեց այն «Ֆեդերիկո Ֆելինի»-ի հետ:

Սյունեն կարծում է, որ այսպիսով ընթերցանությունը դառնում է խաղ: «Ես թուլություն ունեմ գրքերի հանդեպ: Շատ եմ սիրում կարդալ: Այսպիսի առիթն ուղղակի չէի կարող բաց թողնել: Եթե դու ես փոխանցում քո սիրելի գիրքը մեկ ուրիշին ու լավ գիրք ես ստանում, ինձ թվում է դրանից ավելի մեծ հաճույք չկա»:

«Այնպես ստացվեց, որ իմ սիրած գրքերը բոլորը գրադարանից եմ վերցրել, ուղղակի չէի կարող բերել: Տանը ունեի Գոնչարով, որն անկեղծ լինեմ, չեմ կարդացել»,- ասում է Սյունեն:

[[wysiwyg_imageupload:116:height=244,width=335]]BookCrossing-ի մասնակիցները ակտիվ կապ են պահպանում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով: Արման Ղազարյանը նշեց, որ շարժումն ավելի վաղ է սկսվել և քաղաքում արդեն բազմաթիվ գրքեր են շրջանառվում, որոնց քննարկումն էլ ծավալվում է «Ֆեյսբուք»-ի միջոցով:

BookCrossing-ին մասնակցում է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Վարդան սարկավագ Ասլանյանը: Փոխանակման համար նա իր հետ բերել էր ամենասիրելի գիրքը` «Աստվածաշունչ»-ը, բայց ոչ իր անձնական օրինակը: Գիրք գրքոցը նա փոխարինեց Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդով:

«Ես տարբեր ժանրերի գրքեր եմ ընթերցում, բայց եթե խոսքը գնում է իմ ամենասիրած գրքի մասին, դա բնականաբար «Աստվածաշունչ»-ն է և´ որպես ընթերցող, և´ որպես քրիստոնյա, և´ որպես հոգևորական: Եթե հնար լիներ, այսօր բոլորին կբաժանեի «Աստվածաշունչ», բայց ցավոք միայն մեկին կարող եմ տալ»,- նշում է Վարդան սարկավագ Ասլանյանը:

Փոխանակված գրքերը մասնակիցները խոստացան վերադարձնել հաջորդ BookCrossing-ի ժամանակ: Եվ չնայած շարժման մասնակիցները շատ չէին, Արման Ղազարյանը խոստացավ շարունակական դարձնել BookCrossing Armenia միջոցառումը:

«Ճիշտն ասած, մենք սպասում էինք, որ 600-ից ավելի մարդ է լինելու (ըստ Facebook-ում հայտնած ցանկությունների), բայց երևի որոշ մարդկանց մոտ չստացվեց գալը: Չենք դժգոհում, առաջին անգամն էր, նախադեպը չուներ: Ինձ թվում է մյուս անգամ ավելի ակտիվ կլինեն», – նշեց Արմանը:

Աղբյուր` JNews.am