Skip to content

«Հայ ձմեռ պապ». կամուրջ կարիքավորների ու բարերարների միջև

«Բարեգործությունը մեծահոգություն չէ, այն յուրաքանչյուրիս պարտականությունն է». այս կարգախոսն արդեն ինը տարի միավորում է օգնության կարիք ունեցողներին, բարեգործներին ու լրագրողներին: «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը լրագրողների միջոցով գտնում է մարդկանց, ովքեր ունեն օգնության կարիք, կապվում բարերարների հետ ու փորձում որևէ բանով օգնել նրանց: Նախաձեռնության աշխատաոճի կարևոր սկզբունքներից մեկն այն է, որ այդ մարդկանց մոտ ստացողի հոգեբանություն չձևավորվի, և նրանք ձգտում ունենան անելու ավելին:

Ինչպես ամեն տարի, այս տարեվերջին ևս «Հայ Ձմեռ պապն» ամփոփեց տարվա ընթացքում կատարված իր աշխատանքի արդյունքները: Միջոցառումը կազմակերպվել էր դեկտեմբերի 25-ին «Մոսկվա»  կինոթատրոնում, որտեղ ցուցադրվեց նաև «Հայ Ձմեռ պապ-2013-2014» լրագրողական բարեգործական ֆիլմը: Այն Հայաստանի սահմանամերձ գյուղերի, Ջավախքի և Արցախի սոցիալապես անապահով ընտանիքների կյանքի վավերագրումն էր:

Միջոցառմանը ներկա էր նաև Թամարան, ով դեռ ինը տարի առաջ «Հայ Ձմեռ պապ»-ի առաջին շահառուներից էր: Հիմա նա ունի աշխատանք, կարողանում է իր միջոցներով մեծացնել դուստրերին: Մինչ այդ Երևանի հանրակացարաններից մեկում ծանր կենցաղային պայմաններում էր ապրում: Այս նախաձեռնության միջոցով Թամարայի աղջիկը նվեր ստացավ համակարգիչ, իսկ նա` աչքը վիրահատելու հնարավորություն: Ինչպես ինքն է ասում` աչքերի խնդիրը նրա մոտ դեռ մանկատնից է, որն էլ ձեռք է բերել մանկատան աշխատողների ոչ մարդկային վերաբերմունքի արդյունքում:

«Կապը «Հայ Ձմեռ պապ» նախաձեռնության հետ պահում ենք, այն ինձ ու աղջկաս շատ է աջակցել, օգնել: Հիմա ես աշխատում եմ, աղջիկս էլ քոլեջում է սովորում: Շատ լավ է, գոհ ենք»,- ասում է Թամարան:

«Հայ Ձմեռ պապ» նախաձեռնությունն իրականություն է դարձել ու գործում է մի շարք բարեգործական կազմակերպությունների, կամավորների, լրատվամիջոցների ու պարզապես կարիքավոր մարդկանց օգնել ցանկացողների համատեղ ուժերով: Նախաձեռնությանը աջակցողներից է նաև «Ֆուլեր» տնաշինական կենտրոնը, որը նորոգում է անմխիթար վիճակում հայտնված բնակարաններն ու անտուններին տանիքով ապահովում: Կենտրոնի նախագահ Աշոտ Եղիազարյանը Գեղարդ գյուղում բնակվող մի ընտանիքի մասին է պատմում:

«Ի վերջո, ընտանիքն ունեցավ բավականին բարեկեցիկ տուն և հասավ դրան բավականին վատ վիճակից: Տարիներ առաջ այդ ընտանիքին տանում էին վառելիք և սնունդ, որպեսզի կարողանա գոյությունը պահպանել: Այժմ նրանք ունեն բավական հաջող առանձնատուն, ընտանիքի անդամները աշխատանք ունեն, փոքր ֆերմերային տնտեսություն և այգի, որը իրականացավ մեր համագործակցության շնորհիվ»,- ասում է Եղիազարյանը:

[[wysiwyg_imageupload:168:]]

«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը նշում է, որ իրենց խնդիրը նաև երիտասարդների գործունեությունը խրախուսելն է:

«Մենք ունենք շատ կարևոր մի ռեսուրս. դա մարդն է և հողը: Այդ երկու գլխավոր առանցքներն են, որոնց շուրջ պետք է համախմբվեն մեր ուժերը: Մենք պիտի օգնենք ինքներս մեզ, որպեսզի մարդ մնանք և օգնենք մեր կողքիներին»,- ասում է նա:

Ըստ Արմինե Պետրոսյանի, լրագրողական ցանց ստեղծելու նախաձեռնությունը կարծես թե կյանքի է կոչվում և ուրախալի է, որ մարզային լրատվամիջոցները, որոնք շատ լավ գիտեն մարզերում ապրող մարդկանց խնդիրները, նույնպես միանում են այս նախաձեռնությանը: Սակայն աշխատանքի ամենածանր ու պատասխանատու պահը, Պետրոսյանի խոսքով, հարյուրավոր պատմություններից ընտրելն ու որոշելն է, թե որ ընտանիքին պետք է օգնել:

«Սկզբում դա մեծ տառապանք էր ինձ համար, որովհետև ո՞վ ես դու, որ ընտրես: Հետո աշխատանքի ընթացքում հասկացանք, որ միևնույն է` օգնությունը պետք է տեղ հասնի այն պարագայում, եթե լինի անկեղծ, հասցեական: Ամեն դեպքում, որոշակի չափորոշիչներ սահմանել ենք` օգնել այն ընտանիքներին, ովքեր մեր կարծիքով չեն «փչացել» աղքատությունից: Դա լուրջ խնդիր է. հիմնականում մուրացիկի հոգեբանությունն է, որ խանգարում է անձին ոտքի կանգնել»,- կարծում է Պետրոսյանը:

Նա միաժամանակ բերում է օրինակներ, երբ վատ սոցիալական վիճակը ոչ թե «փչացրել», այլ ուժ է տվել մարդկանց օգնելու նաև կողքիներին: Պետրոսյանը պատմում է Կողբ գյուղում ապրող Միշա Եգանյանի մասին, ով քսան տարի առաջ Նոյեմբերյանի սահմանամերձ գոտում կորցրել էր աջ ձեռքը, բայց այսօր ինքն օգնության ձեռք է մեկնում կարիքավորներին:

«Կարծում եմ, որ Միշան մեր երկրի, մեր հայրենիքի կերպարն է: Միգուցե անդամահատված, բայց ոչ անդամալույծ: Գտնել այսպիսի մարդկանց մեզ օգնում են հենց լրագրողները: Փորձում ենք այցելել, հասկանալ` արդյո՞ք այս ընտանիքը կկարողանա ստանալուց հետո նաև տալու մեծահոգությունը և քաջությունը ունենալ այնպես, ինչպես Միշան»,- ասում է Պետրոսյանը:

Այս տարվա ֆիլմի ցուցադրության արդյունքում ներկաները նվիրաբերեցին ընդհանուր 252 000 դրամ և 100 ԱՄՆ դոլար գումար, որն էլ կազմակերպիչները խոստացան` nւղղել կարիքավոր ընտանիքների խնդիրների լուծմանը:

Հեղինակ` Արա Հարությունյան

Աղբյուր` JNews.am