Skip to content

Պահանջում են դադարեցնել Հայաստանում «Россия-1» եւ «Первый канал» հեռուստաալիքների հեռարձակումը

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը (ՀԱՊ) տարածել է հայտարարություն, որով իր մտահոգությունն է հայտնում Հայաստանում երկու ռուսաստանյան պետական հեռուստաալիքների եթերում տեղ գտած որոշ հաղորդումների կապակցությամբ: Հայտարարությունը ունի հետևյալ բովանդակությունը.

«Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը (ՀԱՊ) խորապես մտահոգված է Հայաստանի Հանրապետության տարածքում միջպետական համաձայնագրերի հիման վրա վերահեռարձակվող ռուսաստանյան երկու՝ «Россия-1»  եւ «Первый канал» հեռուստաալիքների եթերում տեղ գտած այն հաղորդումների եւ սյուժեների կապակցությամբ, որոնցում քարոզվում է բացահայտ այլատյացություն՝ ազգային պատկանելության հիմքով, եւ սերմանվում է ազգամիջյան ատելություն: Նշված երեւույթը առավել ակնհայտ է դարձել Ուկրաինայում վերջին ամիսների քաղաքական զարգացումների համատեքստում:

Այս կապակցությամբ հատկանշական է Ռուսաստանի Մամուլի դեմ բողոքների հարցերով hանրային կոլեգիայի կայացրած որոշումը՝ ի պատասխան «Россия-1» հեռուստաալիքի «Вести недели» («Շաբաթվա լուրեր») հաղորդաշարի վարող Դմիտրի Կիսելյովի դեմ Ուկրաինայի Լրագրողական Էթիկայի հարցերի հանձնաժողովի բողոքի։ Կոլեգիան վերոհիշյալ հաղորդումը բնորոշել է որպես «քարոզչական ոճով», «սարքովի» տեսաշարով» եւ «վիրավորական մակարդակի ցածրորակ հեռուստանյութ», որը «չի նպաստում ժողովուրդների վստահության ամրապնդմանը»։  Պատահական չէ, որ Դմիտրի Կիսելյովի անունն ընդգրկվել է Եվրամիության «անցանկալի անձանց ցուցակում»։ Մոլդովայի տարածքում ռուսաստանյան լրատվական թողարկումների, որոնք «ագրեսիվ քարոզչություն են իրականացնում՝ դրանով  իսկ գաղափարական «մշակման» ենթարկելով հասարակական կարծիքը», հեռարձակման արգելանքի նախաձեռնություն է շրջանառության մեջ դրվել այդ երկրի խորհրդարանում։

ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը համարում է, որ ռուսաստանյան այսօրինակ քարոզչության տարածումը Հայաստանի Հանրապետության տարածքում ապօրինի է, քանի որ հակասում է ՀՀ Սահմադրությանը (հոդված 14.1), օրենքներին (մասնավորապես՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի հոդված 24-ի բ, դ, ե, է կետերին), ինչպես նաեւ միջազգային մի շարք կոնվենցիաների, որոնց միացել է Հայաստանը, և որոնցով արգելվում է այլատյացության և ազգամիջյան ատելության տարածումը: Այն մեծ վնաս է հասցնում մեր երկրի տեղեկատվական անվտանգությանը, այլ երկրների եւ ժողովուրդների հետ մեր բարեկամական հարաբերություններին, ապակայունացնում է հասարակական կյանքը: Փաստորեն, զբաղեցնելով սահմանափակ հանրային ռեսուրս հանդիսացող հաճախականությունները «Россия-1» եւ «Первый канал» հեռուստաալիքները գործում են Հայաստանի հանրային շահերին հակառակ:

Նույնանման դրսեւորումներ կան նաեւ մալուխային եւ այլ հիմունքներով Հայաստանում հեռարձակվող այնպիսի հեռուստաալիքներում, ինչպիսիք են «Россия-24»-ը, НТВ-ն, ТВЦ-ն, ինչն է՛լ ավելի է խորացնում ՀՀ քաղաքացիներին հասցվող տեղեկատվական եւ բարոյական վնասը:

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը ՀՀ իշխանությունից պահանջում է.

  • դիտարկել ռուսաստանյան «Россия-1» եւ «Первый канал» հեռուստաալիքների վերահեռարձակման պայմանագրերի հետագա կատարման օրինականության հարցը,
  • եթե նշված հեռուստաալիքներն այլատյացության և ազգամիջյան ատելության քարոզչությունն առաջիկա մեկ ամսվա ընթացքում չդադարեցնեն, ազգային հեռարձակման ցանցով նրանց հաղորդումների տարածումը  կասեցնել՝  ազատված հաճախականությունները հանելով լիցենզավորման մրցույթի:»

Հ.Գ. ԱլԳ ՔՀՖ-ի Հայաստանի ազգային պլատֆորմը բաղկացած է 190 հասարակական կազմակերպություններից:

Աղբյուր` JNews.am