Skip to content

Քարտեզից մի պատառիկ. Թիֆլիս

Փողոցի մի անկյունից մյուսը լցված են սրճարաններով, տեղ ու դադար չկա: Այս փոքրիկ, նեղլիկ փողոցներում համն ու հոտը տեղն է, մարդիկ էլ շատ: Քարերը նմանեցված են սանդուղքի, և երբ իջնում ես, զգում ես` անհարթ են: Տեղ-տեղ կարող է թվալ, թե ընկնում ես, բայց հետո դու վստահ քայլում ես: Սա հին Թիֆլիսի մի պատառ է, փոքրիկ, բայց հեքիաթային կտոր: Աջ և ձախ կողմերում հարմարեցված աթոռակներ ու սեղաններ են. մի պահ թվում է՝ ֆիլմի մեջ քայլում ես հենց այն փողոցով, ուր ոտքերդ շատ հաճախ տարել են, բայց այդպես էլ չես հասել…

Մայրամուտն ավելի է գեղեցկացնում փողոցների գունդուկծիկ տեսքը: Մի պահ կանգնում ես ու օդ շնչում, հասարակ օդ չէ` թիֆլիսյան է: Սրճարանները դեմ դիմաց են, և մարդիկ շատ հաճախ կարող են հաղորդակցվել մի սրճարանից մյուսը, նայել իրար, ժպտալ կամ պարզապես հետևել, թե ինչ ես դու ուտում կամ խմում:

Փողոցի մի ծայրից մյուսը ձգվում են հուշանվերների, զարդերի, նույնիսկ սուջուխի  համար նախատեսված խանութներ, բացօթյա վաճառակետեր, որոնք չեն փչացնում հին Թիֆլիսի կոլորիտը, այլ միայն լրացնում են այն: Ինչ քաղաք, որ չունենա կոլորիտային առանձնահատկություններ: Նմանատիպ փողոցներն ու պողոտաները շատ չեն, եթե ուզում ես ծանոթանալ Թիֆլիսին՝ քայլիր Շոթա Ռուսթավելի պողոտայով կամ Հերակլ փողոցով:

[[wysiwyg_imageupload:88:]]

Հինթիֆլիսյան մեկ այլ հետաքրքիր և  գեղեցիկ վայր է Նարիկալա ամրոցը, որի հիմնադրման տարեթիվը հայտնի չէ, միայն իմացա, որ 4-րդ դարում արդեն գոյություն ունեցող բերդ է եղել Շուրիս-Ցիխե անվանումով: Մտա նաև ամրոցի ներսում գտնվող Սուրբ Նիկոլայ եկեղեցին, որ հարազատ հոգևոր սնունդ էր ինձ համար: Իսկ բերդից դուրս հետաքրքիր հագուկապով կին էր կանգնած` սև զգեստով: Նա երգում էր անցորդների համար և լսելով հայերեն խոսակցություններ, միանգամից հասկացավ` հայ ենք: Սկսեց Հավլաբարի մասին երգել ու պատմել, թե ինչքան շատ են Հավլաբարում ապրող հայերը: Այդ կնոջը հանդիպելուց հետո, քաղաքով քայլելիս նկատեցի, որ մուրացկանները, հիմնականում կանայք, սևազգեստ են:

Հին Թիֆլիսի մյուս ծայրում Հավլաբարն է՝ հայկական թաղամասը, իսկ քաղաքի վերևում ճոպանուղին է, որ տանում է Հավլաբար: Երբ նայում ես ճոպանուղուց ներքև՝ տները, կամուրջները, եկեղեցիները, Քուռ գետն այնքան փոքր են թվում, բայց այնքան համահունչ, որ ուզում ես մի պահ կանգնեցնել ճոպանուղին, բացել դուռն ու լսել, թե ինչպես է քամին սուլում Թիֆլիսի մասին ամենահայտնի երգը, մտապահել այն ու կրկին շարունակել ճոպանուղու սահքը երկաթյա գծի վրայով…

Հայերը բնակեցված են Թբիլիսիի գրեթե ամբողջ տարածքում` Հավլաբար, Վազիսուբանի, Գլդանի, Վարկեթիլի և այլ թաղամասերում: Կարելի է ասել, որ ոչ միայն Թիֆլիսը, այլև ամբողջ Վրաստանը հայերի երկրորդ հայրենիքն է, քանի որ հայկական մշակույթը, ստեղծագործ միտքը և շինարար հոգին բազում բանաստեղծների, կոմպոզիտորների,նկարիչների և ճարտարապետների ոգեշնչման հետքերով տարել են հենց Վրաստան:

[[wysiwyg_imageupload:94:]]Ով գալիս է Թիֆլիս՝ էլ օտարերկրացի չէ, տեղացի է, քանի որ մարդիկ այնքան հարազատ տարրեր են գտնում քաղաքի մեջ, որ ակամա դառնում են նրա բնակիչները, թեկուզ՝ ժամանակավոր: Ինձ շատ հաճախ թվում էր, որ ես Երևանի փողոցներով եմ քայլում, ուր շատ են եկեղեցիները, հարևանությամբ գտնվող Հռիփսիմեի ու Հայկուհու տները, նռան ծառն ու սրճարանները, անընդհատ ականջդ լցնող հայերեն խոսակցությունները: Կամրջի վրայով անցնելիս լսում ես «հա՞յ եք» արտահայտությունը ու լավ զգում, որ ևս մեկ հայ քայլում է կողքովդ: Երբեմն ես մտածում էի, որ սա իմ քաղաքն է, ուր ես կարող էի ապրել անհոգության ու ներդաշնակության մեջ, ուր քոնն է ամեն մի պատառիկ, ուր դու տանն ես և ոչ երկրից դուրս: Ես կոչում էի հին Թիֆլիսը «Եվրոպայի փոքրիկ անկյուն» և հիանում եվրոպական արդեն իմը դարձած անկյունի ամեն մի հատվածով: Երբ գնում էի Թիֆլիս, մտքովս անգամ չէր անցնում, որ այն կդառնա իմ սրտին այդքան մոտ քաղաք, բայց անցնելով Թիֆլիսի փողոցներով, ապրելով քաղաքի կյանքը և լինելով նրա ժամանակավոր բնակիչ, ես սիրեցի այն, սիրեցի այնքան, որ դժվարությամբ հեռացա, տանելով ինձ հետ քաղաքի համն ու հոտը, սովորույթները, բնակիչների ազնիվ ու միամիտ խոսակցություններն ու թեթևությունը:

 Երբ գալիս է երեկոն և վառվում են կամրջի լույսերը, ներքևում՝ կամրջի տակ, անձայն հոսում է Քուռը: Լույսերի արտացոլանքը գետում շատ պարզ է երևում, դու ինքդ էլ քեզ այնտեղ կգտնես: Երեկոն Թիֆլիսում խաղաղ է, ամենուր լսվում են բաժակների, ամանների չխկչխկոցներ, մարդկանց ձայները միախառնվում են՝ վերածվելով նվագի: Քաղաքը երգում է, ճոպանուղին գնում ու հետ է գալիս: Վերջին լույսի հետ ննջում է նաև Քուռը. նա հանգիստ է, գալու է վաղը: 

Լուսանկարները` Աննա Խաչատրյանի

Սույն նյութը պատրաստվել է ԵՊԼՀ-ի «Լրագրության վարպետություն» առարկայի շրջանակներում