Skip to content

Մշակույթների երկխոսություն. «Ես այսպես եմ ապրում»

Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժում արդեն 10 տարի է, ինչ նոյեմբերին տեղի է ունենում «Մշակույթների երկխոսություն» անունը կրող մեդիա ֆորումը, որը կազմակերպվում է Ռուսաստանի Լրագրողների միության տնօրեն Աշոտ Ջազոյանի գլխավորությամբ:

Սա միջազգային մեդիա ֆորում է, որին մասնակցում են Եվրոպայի և Ասիայի տարբեր երկրներից հրավիրված երիտասարդ լրագրողներ: Այս տարի ֆորումը տեղի է ունեցել նոյեմբերի 18-20-ը: Ֆորումը բաղկացած է տարբեր մեդիա տարածքների և մեդիա մշակույթների մասին քննարկումներից, որտեղ սկսնակ և հմուտ լրագրողները հանդես են գալիս զեկույցներով:

[[wysiwyg_imageupload:136:]]Այս տարվա ֆորումի ընթացքում քննարկված թեմաներն էին՝ մեդիա մթնոլորտը, միջազգային կամ միջերկրային մուլտիմեդիա ծրագրերը և այն, թե ինչպես է Ռուսաստանը ներկայացվում այլ երկրների մեդիայում:

Ֆորումի 400 մասնակիցներից 38-ը լուսանկարիչներ էին և ներկայացնում էին իրենց աշխատանքները ցուցահանդեսում: Հայաստանը ամենամեծ պատվիրակություններից մեկն էր` բաղկացած 5 հոգուց` Mediamax լրատվական կայքից, Հանրային հեռուստատեսությունից և CivilNet-ից:

Իմ համակուրսեցի Գոհար Հակոբյանը ևս ընդգրկված էր հայկական պատվիրակության կազմում` իբրև CivilNet-ի ներկայացուցիչ: Գոհարն արդեն հասցրել է բավական փորձ ձեռք բերել մեկ տարի սովորելով Լեհաստանի Լոձի համալսարանում, իսկ մինչ այդ թղթակցել է «ImYerevan» կայքին: Այժմ, ուսմանը զուգահեռ, աշխատում է CivilNet ինտերնետային հեռուստատեսությունում: Գոհարը ֆորումի ամենաերիտասարդ մասնակիցներից մեկն էր:

[[wysiwyg_imageupload:137:]]Ռուսաստանի Լրագրողների միության ղեկավարությունը, հավանելով Գոհարի արած լուսանկարները, առաջարկել էր մի քանի աշխատանք ներկայացնել ցուցահանդեսին, որի բացումը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին՝ Էրմիտաժում:

Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքները հիմնականում վավերագրական էին. դրանց միջոցով յուրաքնարյուր մասնակից պետք է ցույց տար իր երկրի մարդկանց, նրանց ապրելակերպը, մշակույթը կամ խնդիրները: Նկարները համախմբված էին «Ես այսպես եմ ապրում» (“Я так живу”) թեմայի տակ:

«Օգոստոսից-նոյեմբեր պետք է նկարներս պատրաստ լինեին, սակայն հատուկ պլանավորած չեմ գնացել ինչ-որ տեղ լուսանկարելու: Երբ աշխատանքի բերումով տարբեր գյուղեր էինք գնում, ընթացքում նկարում էի այն ամենը, ինչը հետաքրքրություն էր առաջացնում իմ մեջ: Հետո զգացի, որ նկարների մեջ ինչ-որ թել կա. դրանք հիմնականում արված էին գյուղական վայրերում, և հերոսներն էլ գյուղացի մարդիկ էին»,- ասաց Գոհարը:

[[wysiwyg_imageupload:138:]]Ցուցահանդեսում ներկայացվեց Գոհարի աշխատանքներից 5-ը, որոնք էլ տեղադրել ենք այս նյութում:

«Էրմիտաժում նկարներս ցուցադրելը շատ կարևոր էր ինձ համար թե՛ էմոցիոնալ առումով, թե՛ նրանով, որ դրանք ցուցադրված էին այլ լուսանկարիչների աշխատանքների կողքին: Շատ մարդիկ գալիս ու հարցնում էին ինձ Հայաստանի մասին, դա ևս շատ կարևոր էր ինձ համար, քանի որ իմ նկարները Հայաստանի հանդեպ հետաքրքրություն էին առաջացնում»:

Ֆորումին ներկա էր նաև Վլադիմիր Պոզները, ով անդրադարձել է Ադրբեջանում խոսքի ազատությանը, Ռուսաստանի խնդիրներին, տարբեր ահաբեկչություններին և դրանց լուսաբանմանը մեդիայում:

[[wysiwyg_imageupload:139:]]Ֆորումի շրջանակում առաջին անգամ տեղի է ունեցել նաև վավերագրական ֆիլմերի փառատոն: Երիտասարդ լրագրողները և ռեժիսորները ներկայացրել են իրենց վավերագրական ֆիլմերը, որոնք նույն՝ «Ես այսպես եմ ապրում» խորագրով էին:

Վերջին օրը մասնակիցները պատրաստել են սյուժեներ: Գոհարն ընտրել է «Երկխոսություն հավերժության հետ» թեման. «Ես տարբեր քանդակներ էի նկարում, քանի որ մտածում էի, որ դրանք կարելի է այնպես նկարել, որ թվա, թե իրական մարդիկ են: Իսկ Ֆոտոները ավելի ուշ կհրապարակեմ որևէ կայքում »,- ասաց Գոհարը:

Լուսանկարները` Գոհար Հակոբյանի

Սույն նյութը պատրաստվել է ԵՊԼՀ-ի «Լրագրության վարպետություն» առարկայի շրջանակներում