Skip to content

Բեռլինի Լրագրության դպրոցը հրավիրում է ներկայացնել հետաքրքրության հայտ

Բեռլինի Լրագրության դպրոցը Հայաստանի լրագրողներին հրավիրում է ներկայացնել հետաքրքրության հայտ «Միջսահմանային դիտարկումներ. Ներքին Սաքսոնիայում և Հայաստանում ՏԻՄ ընտրությունների անաչառ լուսաբանում» մեկշաբաթյա նախագծին մասնակցելու համար:

Նախագիծը կիրականացվի օգոստոսի 22-28-ը (նախնական) Բեռլինում: Ընտրված 10 մասնակիցները կծանոթանան Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքական համակարգին և ՏԻՄ ընտրությունների անցկացմանը: Ծրագիրը բաղկացած է դասախոսություններից և 5-օրյա այցելություններից դեպի Ներքին Սաքսոնիա, որտեղ 2016թ. սեպտեմբերի 11-ին տեղի կունենան տեղական ինքնակառավարման ընտրություններ:

Ծրագրի մասնակիցները կայցելեն տեղական ԶԼՄ-ներ, նախընտրական գրասենյակներ, հարցումներ կազմակերպող կենտրոններ և այնպիսի հաստատություններ, որոնք ներգրավված են քարոզարշավում, ինչպես նաև բուն ընտրական գործընթացներում:

Նրանք կծանոթանան, թե ինչպես է գերմանական մեդիան պատրաստվում լուսաբանել քարոզարշավը և կքննարկեն, թե ինչպես պետք է կիրառել այդ փորձն իրենց իսկ երկրում ՏԻՄ ընտրությունները լուսաբանելիս: Մասնակիցները կանդրադառնան նաև այնպիսի հարցերի, ինչպիսիք են լրագրողական անաչառությունն ու անկախությունը և հասարակությունում լրագրողի դերը: Այցելության ընթացքում նրանք պետք է պատրաստեն հոդվածներ, որոնք կհրապարակվեն ծրագրի կայքում, ինչպես նաև այն ԶԼՄ-ում, որտեղ աշխատում է մասնակիցներից յուրաքանչյուրը:

[[wysiwyg_imageupload:212:]]Նախագիծը ֆինանսավորվում է Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության «Արևելյան գործընկերության երկրներում քաղաքացիական հասարակության հետ համագործակցության ամրապնդման» ծրագրի շրջանակներում:

Նախագիծն իրականացվում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ հետ համատեղ:

Դիմել կարող են Հայաստանում բնակվող անգլերենի իմացությամբ բոլոր այն լրագրողները, ովքեր ունեն առնվազն 1 տարվա մասնագիտական փորձ: Ճանապարհորդության և կեցության (երկտեղանոց համարներոում) ծախսերը կիրականացվեն նախագծի շրջանակներում: Խրախուսվում են հատկապես մարզային լրատվամիջոցներում աշխատող լրագրողները:

Հետաքրքրության հայտը պետք է բաղկացած լինի առնվազն 250 բառից բաղկացած մոտիվացիոն նամակից, որտեղ անհրաժեշտ է անգլերեն լեզվով նկարագրել ձեր մասնագիտական փորձը և նշել, թե ինչու եք դիմել այս ծրագրին:

Բացի այդ, անհրաժեշտ է մանրամասն ինքնակենսագրական (CV) և առկայության դեպքում անգլերենի ձեր իմացության մասին վկայող փաստաթուղթ, ինչպես նաև մեկ կամ երկու լրագրողական աշխատանք (անգլերեն, գերմաներեն կամ հայերեն): Փաստաթղթերն ընդունվում են միայն էլեկտրոնային փոստով (pdf ձևաչափով, ընդհանուր առմամբ, ոչ ավել, քան 5 ՄԲ):

Հետաքրքրության հայտն անհրաժեշտ փաստաթղթերով ուղարկել [email protected] էլհասցեին մինչև հուլիսի 24-ը, 2016թ.:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել նախագծի ղեկավար Քլեմենզ Ա. Շոլին (Clemens A. Schöll) հետևյալ էլհասցեով՝ [email protected] կամ հեռախոսահամարով՝ +49 30 2327 6009:

Աղբյուր` JNews.am