Ծրագրեր
-
Տվյալների հասանելիությունն ու լրագրությունը․ Ամփոփ Մեդիայի փորձը ներկայացվեց տարածաշրջանի լրագրողներին
Սեպտեմբերի 26-ին «Ամփոփ Մեդիա»–ի տվյալների վերլուծաբան Կարինե Դարբինյանը Միջին Ասիայից ժամանած լրագրողներին ներկայացրեց Հայաստանում տվյալների կիրառման փորձը լրագրության մեջ։ «Ամփոփ Մեդիա»–ի գործունեությունը ներկայացնելիս՝ նա խոսեց բաց տվյալների հետ աշխատանքում ունեցած մարտահրավերներից։ Դարբինյանը անդրադարձավ նաև պետական կառույցների կողմից հանրության և լրատվամիջոցների հետ հաղորդակցման բացերին, լրագրողների համար տվյալների հասանելիությանն ու դրանց տեխնիկական մատչելիությանը։ Հարցուպատասխանի ընթացքում մասնակիցները համեմատեցին…
-
Կարո՞ղ է մեդիան ունենալ քաղաքական ուղղվածություն․ քննարկում Հանրային ռադիոյում
Հանրային ռադիոյի «Հանրամեդիա» հաղորդման ընթացքում մեդիա համայնքի ներկայացուցիչները հաղորդման հեղինակ Լևոն Սարդարյանի հետ քննարկեցին մեդիա դաշտում առկա խնդիրները՝ առանցքում ունենալով հետևյալ հարցը՝ արդյոք լրատվամիջոցները կարո՞ղ են ունենալ քաղաքական ուղղվածություն, թե՞ ոչ։ Հաղորդման հյուրերն էին Hraparak.am-ի խմբագիր Զառա Մարգարյանը, «Մեդիամաքս» գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը և «Ամփոփ Մեդիա»–ի հիմնադիր Սուրեն Դեհերյանը։ Սուրեն Դեհերյանի կարծիքով՝ լրատվամիջոցը կարող…
-
Ամփոփ Մեդիայի լրագրողը հայկական պատվիրակության կազմում Սերբիայում
Մայիսին «Ամփոփ Մեդիայի» տվյալների վերլուծաբան, լրագրող Կարինե Դարբինյանը հայկական պատվիրակության կազմում ուսումնական այցով Սերբիայում էր։ Պատվիրակության այցի նպատակն էր ուսումնասիրել Սերբիայի առաջատար փորձը թափոնների կառավարման ոլորտում։ Այցը կազմակերպվել էր Շվեդիայի ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի շրջանակում։ Հայկական պատվիրակության կազմը բաղկացած էր Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն ծրագրի, ՀՀ շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների…
-
Լրագրողական նոր նախաձեռնության մեկնարկ
«Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը (ԼՀԱ) գործընկեր Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի (ՖԷՀ) աջակցությամբ ապրիլից մեկնարկում է լրագրողական նոր նախագիծ, որի շրջանակներում կհրապարակվեն վերլուծական և բացատրական հոդվածներ պետության կառավարման ու տեղական ինքնակառավարման, ընթացիկ և նախատեսվող սոցիալ-տնտեսական ծրագրերի արդյունավետության ու հանրության տարբեր շերտերի վրա դրանց ազդեցության մասին։ Այս նպատակով ապրիլի 11-ին ԼՀԱ-ն կազմակերպել էր աշխատանքային քննարկում նախագծում ներգրավված…
-
Ամփոփվեց «Առողջապահության հասանելիությունը Հայաստանում» ծրագիրը
Ամփոփվեց «Առողջապահության հասանելիությունը Հայաստանում» ծրագիրը։ Միջոցառման մասնակիցներին ներկայացվեց ծրագրի շրջանակներում ստեղծված «Առողջապահությունը Հայաստանում․ որակ, մատչելիություն, հասանելիություն» խորագիրը կրող առցանց հատուկ համարը։
-
«Շողակաթ» ՀԸ տաղավարում զրույց այն մասին, թե ինչպես են սոցմեդիայի ալգորիթմները «ղեկավարում» մեր կյանքը
«Շողակաթ» հեռուստաընկերության «Երրորդ հազարամյակի» տաղավարում հաղորդման հեղինակ և վարող Աննա Սարգսյանը «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանի հետ զրուցում են սոցմեդիայի ալգորիթմների մասին և ինչպես են դրանք ղեկավարում մեր կյանքը
-
Մեղրիի համայնքի ներկայացուցիչների հետ քննարկվեց «Մարդու անվտանգության միջազգային հայեցակարգը»
Հուլիսի 15-ին Մեղրիի համայնքապետարանում ներկայացվեց Մարդու անվտանգության միջազգային հայեցակարգը։ Միջոցառմանը մասնակցում էին համայնքի վարչական շրջանի ղեկավարներ, համայնքապետարանի աշխատակիցներ, քաղհասարակության ներկայացուցիչներ։
-
Կապանի և Քաջարանի ՏԻՄ և ՔՀԿ ներկայացուցիչների հետ քննարկվեց «Մարդու անվտանգության հայեցակարգի» կարևորությունը
Հունիսի 21-ին Կապանում կայացավ «Անվտանգությունն ու զարգացումը մարդու անվտանգության հայեցակարգի համատեքստում» թեմայով համաժողովը: Հանդիպումը նախաձեռնել էին Կապանում գործող «Ծիածան» առաջնորդների կրթական կենտրոնը՝ ԼՀԱ-ի և ԳՄԱ-ի հետ համատեղ․․․









