Skip to content

Ծրագրեր

  • ԼՀԱ-ն և Բեռլինի Լրագրության Դպրոցը՝ ապատեղեկատվության դեմ համատեղ ծրագրով

    ԼՀԱ-ն և Բեռլինի Լրագրության Դպրոցը՝ ապատեղեկատվության դեմ համատեղ ծրագրով

    2025 թվականի ամռանը Բեռլինի Լրագրության դպրոցը (Berlin Journalism School – BJS) Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ մեկնարկեց ուսուցողական ծրագիր, որը միավորեց մասնակիցների՝ Հայաստանից, Վրաստանից և Մոլդովայից։ Հայաստանից ծրագրի գործընկերն էր «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը։ Ծրագրի նպատակն էր խորացնել մասնակիցների կարողությունները՝ ճանաչելու ապատեղեկատվական արշավները, վերլուծելու և մշակելու հանրային իրազեկման արդյունավետ մեխանիզմներ՝ հատկապես սեփական երկրներում…

    Ավելին >>>

  • Ամփոփ Մեդիայի գլխավոր խմբագիրը մեդիայի փոխվող դերի մասին FEMINNO25-ում

    Ամփոփ Մեդիայի գլխավոր խմբագիրը մեդիայի փոխվող դերի մասին FEMINNO25-ում

    Նոյեմբերի 15-ին Ամփոփ Մեդիայի գլխավոր խմբագիր Սուրեն Դեհերյանը որպես բանախոս մասնակցեց FEMINNO25 միջազգային կոնֆերանսին, որն այս տարի համախմբել էր հարյուրավոր մասնակիցների տարբեր երկրներից։ Կոնֆերանսի տարբեր դահլիճներում քննարկվեցին նորարարությանը, ԱԲ-ին, ստեղծարարությանը, կրթությանն ու մեդիային վերաբերող հարցեր։ Դեհերյանը մասնակցեց «Պայքար ուշադրության համար․ մեդիայի իշխանությունը ազդեցության դարում» պանելային քննարկմանը, որտեղ բանախոսները խոսում էին մեդիայի առջև կանգնած նոր մարտահրավերների՝…

    Ավելին >>>

  • Տվյալների հասանելիությունն ու լրագրությունը․ Ամփոփ Մեդիայի փորձը ներկայացվեց տարածաշրջանի լրագրողներին

    Տվյալների հասանելիությունն ու լրագրությունը․ Ամփոփ Մեդիայի փորձը ներկայացվեց տարածաշրջանի լրագրողներին

    Սեպտեմբերի 26-ին «Ամփոփ Մեդիա»–ի տվյալների վերլուծաբան Կարինե Դարբինյանը Միջին Ասիայից ժամանած լրագրողներին ներկայացրեց Հայաստանում տվյալների կիրառման փորձը լրագրության մեջ։ «Ամփոփ Մեդիա»–ի գործունեությունը ներկայացնելիս՝ նա խոսեց բաց տվյալների հետ աշխատանքում ունեցած մարտահրավերներից։ Դարբինյանը անդրադարձավ նաև պետական կառույցների կողմից հանրության և լրատվամիջոցների հետ հաղորդակցման բացերին, լրագրողների համար տվյալների հասանելիությանն ու դրանց տեխնիկական մատչելիությանը։ Հարցուպատասխանի ընթացքում մասնակիցները համեմատեցին…

    Ավելին >>>

  • Կարո՞ղ է մեդիան ունենալ քաղաքական ուղղվածություն․ քննարկում Հանրային ռադիոյում

    Կարո՞ղ է մեդիան ունենալ քաղաքական ուղղվածություն․ քննարկում Հանրային ռադիոյում

    Հանրային ռադիոյի «Հանրամեդիա» հաղորդման ընթացքում մեդիա համայնքի ներկայացուցիչները հաղորդման հեղինակ Լևոն Սարդարյանի հետ քննարկեցին մեդիա դաշտում առկա խնդիրները՝ առանցքում ունենալով հետևյալ հարցը՝ արդյոք լրատվամիջոցները կարո՞ղ են ունենալ քաղաքական ուղղվածություն, թե՞ ոչ։ Հաղորդման հյուրերն էին Hraparak.am-ի խմբագիր Զառա Մարգարյանը, «Մեդիամաքս» գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը և «Ամփոփ Մեդիա»–ի հիմնադիր Սուրեն Դեհերյանը։ Սուրեն Դեհերյանի կարծիքով՝ լրատվամիջոցը կարող…

    Ավելին >>>

  • Ամփոփ Մեդիայի լրագրողը հայկական պատվիրակության կազմում Սերբիայում

    Ամփոփ Մեդիայի լրագրողը հայկական պատվիրակության կազմում Սերբիայում

    Մայիսին «Ամփոփ Մեդիայի» տվյալների վերլուծաբան, լրագրող Կարինե Դարբինյանը հայկական պատվիրակության կազմում ուսումնական այցով Սերբիայում էր։ Պատվիրակության այցի նպատակն էր ուսումնասիրել Սերբիայի առաջատար փորձը թափոնների կառավարման ոլորտում։ Այցը կազմակերպվել էր Շվեդիայի ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի շրջանակում։ Հայկական պատվիրակության կազմը բաղկացած էր Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն ծրագրի, ՀՀ շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների…

    Ավելին >>>

  • Լրագրողական նոր նախաձեռնության մեկնարկ

    Լրագրողական նոր նախաձեռնության մեկնարկ

    «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը (ԼՀԱ) գործընկեր Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի (ՖԷՀ) աջակցությամբ ապրիլից մեկնարկում է լրագրողական նոր նախագիծ, որի շրջանակներում կհրապարակվեն վերլուծական և բացատրական հոդվածներ պետության կառավարման ու տեղական ինքնակառավարման, ընթացիկ և նախատեսվող սոցիալ-տնտեսական ծրագրերի արդյունավետության ու հանրության տարբեր շերտերի վրա դրանց ազդեցության մասին։ Այս նպատակով ապրիլի 11-ին ԼՀԱ-ն կազմակերպել էր աշխատանքային քննարկում նախագծում ներգրավված…

    Ավելին >>>

  • Ամփոփվեց «Առողջապահության հասանելիությունը Հայաստանում» ծրագիրը

    Ամփոփվեց «Առողջապահության հասանելիությունը Հայաստանում» ծրագիրը

    Ամփոփվեց «Առողջապահության հասանելիությունը Հայաստանում» ծրագիրը։ Միջոցառման մասնակիցներին ներկայացվեց ծրագրի շրջանակներում ստեղծված «Առողջապահությունը Հայաստանում․ որակ, մատչելիություն, հասանելիություն» խորագիրը կրող առցանց հատուկ համարը։

    Ավելին >>>

  • «Շողակաթ» ՀԸ տաղավարում զրույց այն մասին, թե ինչպես են սոցմեդիայի ալգորիթմները «ղեկավարում» մեր կյանքը

    «Շողակաթ» ՀԸ տաղավարում զրույց այն մասին, թե ինչպես են սոցմեդիայի ալգորիթմները «ղեկավարում» մեր կյանքը

    «Շողակաթ» հեռուստաընկերության «Երրորդ հազարամյակի» տաղավարում հաղորդման հեղինակ և վարող Աննա Սարգսյանը «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանի հետ զրուցում են սոցմեդիայի ալգորիթմների մասին և ինչպես են դրանք ղեկավարում մեր կյանքը

    Ավելին >>>