Skip to content

10 արտահայտություն, որոնցից հետո հասկանում ես, որ FB-ն քեզ «տարել ա»

Եթե երբևէ ասել ես «Ես կարող եմ Ֆեյսբուք չմտնել» կամ «Ջա՛ն, 2000 ընկեր ունեմ», ապա հավանաբար արժե կարդալ այս տողերը, որպեսզի հասկանաս սոցիալական ցանցերի արքայից կախվածություն ունես, թե ոչ: Socialtimes.com կայքի փորձագետները հետազոտություն են կատարել և պարզել այն 10 մոլագար արտահայտությունները, որոնցից հետո պարզ է դառնում Ֆեյսբուքից կախվածությունը:

1. «Ես Ֆեյսբուքից կախվածություն չունեմ»

Եթե այսպես ես պատասխանում որևէ մեկին, ով համոզում է քեզ, որ դու կախվածության մեջ ես, ապա ամենայն հավանականությամբ դու իրոք կախվածության մեջ ես: Մի պահ մտածիր՝ ինչքան ժամանակ ես ծախսում Ֆեյբուքում և ինչպես ես այն օգտագործում:

2. «Վա՛խ, էս նկարը վաղը գնաց Ֆեյսբուք»

Քանի՞ անգամ ես լսել կամ արել այս արտահայտությունը party-ների ժամանակ: Որևէ մեկը քեզ լուսանկարում է ծիծաղելի իրավիճակում կամ շատ գրավիչ տեսքով, իսկ վերջում, նկարները դիտելիս, առանց մտածելու բացականչում ես այս նախադասությունը: Բայց մի պահ զարմանում ես. «Մի՞թե ամբողջ օրը Ֆեյսբուքի մասին եմ մտածում»… Պատասխանն է. «ԱՅՈ»:

3. «Հիմա չեմ կարող դուրս գալ: Տեսնեմ, ով ա ինձ tag արել երեկվա նկարներում»:

Read More »10 արտահայտություն, որոնցից հետո հասկանում ես, որ FB-ն քեզ «տարել ա»

7 ամենահիմար սխալները, որ մենք անում ենք Facebook-ում

1. Ծննդյան ամիս-ամսաթիվը լիովին նշելը

Ինչո՞ւ պետք է որևէ մեկը իր ծննդյան օրը, ամիսը և ամսաթիվը նշի սոցիալական ցանցում, եթե նա 25 տարեկան կամ ավելի ցածր չէ:

Համաձայն ֆինանսական փորձագետների՝ ծննդյան տվյալների հրապարակումը հենց այն է, ինչին սպասում են փորձառու գողերը, երբ պլանավորում են իրենց հերթական «գործը»:

Իսկ եթե ակնկալում եք անթիվ ծննդյան շնորհավորանքներ, պարզապես կարող եք նշել ծննդյան օրն ու ամիսը՝ բաց թողնելով տարին:

2. Հայտնել, որ բացակայում եք

Նույն հաջողությամբ կարող եք լայն բացել Ձեր դուռը և վրան գրել «Գնացել եմ ձկնորսության»:

Գողերը լինում են տարբեր տեսակի, գույնի, սեռի, ինչպես նաև կարող են հայտնվել Ձեր ֆեյսբուքյան «ընկերոջ» տեսքով:

Այնպես որ՝ հայտնեք Ձեր հիասքանչ արձակուրդի մասին այն ժամանակ, երբ արդեն վերադարձել եք տուն:

3. Պարզ գաղտնաբառի օգտագործում

Ինչո՞ւ օգտագործել այնպիսի պարզ գաղտնաբառ, որը ցանկացած մարդ կարող է գուշակել:

Գաղտնաբառ կազմելիս խուսափեք պարզ բառերից, օգտագործեք մեծատառեր և փոքրատառեր, սիմվոլներ և թվանշաններ:

—————————————————————————————–

Մասնակցեք մեր հարցմանը

Read More »7 ամենահիմար սխալները, որ մենք անում ենք Facebook-ում

Սեպտեմբերին Շուշիում տեղի կունենա ԲարՔեմփ Արցախ 2011-ը

Սեպտեմբերի 2-ից 5-ը Շուշիում տեղի կունենա տեղեկատվական տեխնոլոգիաների «ԲարՔեմփ Արցախ 2011» միջոցառումը: Ոչ ֆորմալ բնույթի այս միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է օգոստոսի 13-27-ը ընկած ժամանակահատվածում գրանցվել ArtsakhToday.com կայքում: Այստեղ նաև կստեղծվի հատուկ էջ` միջոցառման մասին հավելյալ տեղեկություններ տարածելու նպատակով: «ԲարՔեմփ Արցախ 2011»-ի կազմակերպիչները կհոգան Հայաստանից և այլ երկրներից ժամանած 60 մասնակիցների ծախսերը (բացառությամբ ճանապարհածախսի):

Միջոցառումը նվիրված է ԼՂՀ անկախության հռչակման 20–ամյակին: «ԲարՔեմփ Արցախ 2011»-ի մասնակիցները սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում կմասնակցեն նաև անկախությանը նվիրված տոնական միջոցառումներին:

Սա թվով երկրորդ ԲարՔեմփն է, որ կազմակերպվում է Արցախում: «ԲարՔեմփ Արցախ 2010»-ին մասնակցել էին շուրջ 70 հոգի Արցախից և Հայաստանից:

Միջոցառման էջը Ֆեյսբուք սոց.ցանցում` Barcamp Artsakh 2011

Աղբյուր` JNews.am

Read More »Սեպտեմբերին Շուշիում տեղի կունենա ԲարՔեմփ Արցախ 2011-ը

«ԳԱԼԱ» լուր. Գյումրու քաղաքապետարանը պատրաստ է տարածք տրամադրել հեռուստաաշտարակի վրա

Մոտ 4 տարվա դատական քաշքշուքները Գյումրու քաղաքապետարանի և «ԳԱԼԱ» ՀԸ սեփականատեր «Չապ» ընկերության միջև թևակոխում են մեկ այլ փուլ:

Հուլիսի 15-ին Գյումրու քաղաքապետարանը, Վճռաբեկ դատարանի մեկ ամսվա վաղեմության որոշումն ունենալով, որով մերժվել է «ԳԱԼԱ» հեռուստաընկերության բողոքը` ուժի մեջ թողնելով վերաքննիչ դատարանի որոշումը, շտապեց դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն (ԴԱՀԿ):

Այսպիսով քաղաքի իշխանությունները հույս ունեն ԴԱՀԿ-ի միջոցով ազդել «ԳԱԼԱ» հեռուստաընկերության վրա, որպեսզի վերջինս քաղաքի հին հեռուստաաշտարակից ապամոնտաժի իրեն պատկանող հեռարձակող սարքավորումները:

Հեռուստաընկերության ղեկավարության կարծիքով` Վճռաբեկ դատարանի որոշումը  նպատակաուղղված է «ԳԱԼԱ»-ին հանրապետական ընտրությունների լուսաբանումից զրկելուն: «Ես չէի ուզի էդպես մտածել, բայց որ երեք ու կես տարի է` քնած գործը ընտրությունների նախաշեմին այսպես ասած արթնանում է և սկսվում է քննվել, և կայացվում է էնպիսի վճիռ, որ մենք պետք է սարքավորումները ապամոնտաժենք, և հավելյալ սարքավորումների ձեռք բերման պահանջ է առաջանում, այդպիսի կասկած ունեմ, որ մեզ զրկում են ընտրությունները լուսաբանելուց»,- ասում է «ԳԱԼԱ»-ի սեփականատեր Վահան Խաչատրյանը:

Հեռուստաաշտարակը քաղաքապետարանի կողմից սեփականաշնորհվել է 2007 թ-ին: Մինչ այդ աշտարակը անտեր էր և ազատ օգտագործվում էր «Չապ» ՍՊ ընկերության կողմից:

Read More »«ԳԱԼԱ» լուր. Գյումրու քաղաքապետարանը պատրաստ է տարածք տրամադրել հեռուստաաշտարակի վրա

Google+-ը երեք շաբաթում անցել է օգտատերերի 20 միլիոնանոց շեմը

Google-ի վերջին սոցցանցային արտադրանքը երեք շաբաթում անցել է 20 միլիոն օգտատերերի սահմանը:

Google+ սոցիալական ցանցում գրանցվել է ավելի քան 20 միլիոն այցելու վերջին ամսվա ընթացքում, որոնցից 5 միլիոնը ԱՄՆ-ից: Այս մասին հաղորդում է հետազոտություն անցկացրած ComScore ընկերությունը: Այս ցուցանիշին Google+-ը հավանաբար հասել է այն բանից հետո, երբ Google ընկերության գլխավոր տնօրեն Լարրի Փեյջը անցյալ շաբաթ հայտարարեց, որ սոցցանցում արդեն գրանցված է 10 միլիոն օգտատեր, և ամեն օր շրջանառվում են ավելի քան 1 միլիարդ տարատեսակ ինֆորմացիոն ֆայլեր:

Google-ի ներկայացուցիչները չեն ցանկանում որևէ մեկնաբանություն տալ այս տեղեկատվության վերաբերյալ՝ հիմնավորելով, որ իրենց ընկերությունը չի ցանկացնում մեկնաբանել երրորդ կողմի հետազոտությունները:

Աղբյուր: Cnet.com

 

Read More »Google+-ը երեք շաբաթում անցել է օգտատերերի 20 միլիոնանոց շեմը

Google+ hits 20 million mark in three weeks

Google’s latest social-networking foray has reportedly hit the 20 million member mark in just three weeks.

Google+ has had 20 million unique visitors since its release late last month, including 5 million from the U.S., according to data released today by research firm ComScore. Google apparently reached that milestone just a week after Google CEO Larry Page reported that the social network had reached 10 million visitors and had received “a ton of activity” with more than 1 billion items shared and received each day.

“It is definitely the fastest ascent to 20 million visitors that I can think of,” Andrew Lipsman, ComScore’s vice president of industry analysis, told the Los Angeles Times.

A Google spokesperson declined to address the report, saying the company does not comment on third-party metrics.

Google launched Google+ late last month not even in beta, letting in only a handful of users, who could later invite their friends and family. Page noted at the time that the service remains in a “field trial” mode, and with “a lot of barriers” to use it right now, but that the company is continuing to expand how many have access to it.

Despite its meteoric growth in its first three weeks, a population of 20 million pales in comparison with Facebook’s 750 million, half of whom log in daily.

Read More »Google+ hits 20 million mark in three weeks

Ուկրաինայում Վրաստանի դեսպանատան աշխատակցի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

Ուկրաինայում Վրաստանի դեսպանատան աշխատակցի նկատմամբ  հարուցվել քրեական գործ լրագրողին ֆիզիկապես վիրավորելու համար: Ինչպես հաղորդում է «Comments» վեբ-պորտալը, տուժողը լրագրող Ալեքսանդր Յամկովոյն է:

Քրեական գործը հարուցվել է խուլիգանության մեղադրանքով Կիևի ոտիկանության կողմից: Մեղադրյալին սպասվում է մինչև 7 տարի ազատազրկում:

Տուժած լրագրողը պատրաստվում է մեկ այլ գործ հարուցել ՔՕ 171 հոդվածի համաձայն՝ լրագրողական գործունեությանը խոչնդոտելու համար:

InerPressNews-ը պարզել է, որ լրագրողի վրա հարձակում գործած աշխատակիցը Թեմուր Զարնաձեն է:

Աղբյուր: Media.ge

 

Read More »Ուկրաինայում Վրաստանի դեսպանատան աշխատակցի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

Մեղքի բաժին. զրպարտանքի և վիրավորանքի մասով հարուցված գործերում մեղավոր են նաև լրագրողները

2010 թ-ի մարտին Հայաստանի խորհրդարանն ընդունեց Հայաստանի քաղաքացիական, քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում ԶԼՄ-ների գործունեության մասով ուղղումներ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ: Համաձայն այդ փոփոխությունների Հայաստանի քաղաքացիական օրենսգրքում ընդունվեց զրպարտանքի և վիրավորանքի մասին նոր դրույթներ, որոնց նախորդեցին բուռն բանավեճերը լրագրողների ու մեդիա փորձագետների շրջանում` կապված, հիմնականում, օրինախախտության համար սահմանված փոխհատուցման չափերի հետ` 500 000 դրամից (մոտ $1,250) մինչև 2 միլիոն դրամ (մոտ $5,000):

Լրացումներ կատարելու պահից մինչ այսօր հայկական լրատվամիջոցների դեմ զրպարտանքի և վիրավորանքի մասով հարուցվել է 16 գործ: Ըստ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի` այդ բոլոր գործերը դեռևս ավարտված չեն, քանի որ դրանք որոշումների բողոքարկման գործընթացում են:

Թեպետ փորձագետները ողջունում են զրպարտանքի և վիրավորանքի մասով պատժի ապաքրեականացումը, այնուամենայնիվ, նրանք մտահոգված են տուգանքների չափերով, ինչը ավելի շատ ԶԼՄ-ների վրա ազդելու գործիք է դարձել, քան պատիժ: Բացի այդ բացասաբար են ազդում դատավորների մասնագիտական ցածր մակարդակը լրագրության էթիկայի ոլորտում, ինչպես նաև նրանց ուղղակի սուբյեկտիվությունը:

Ինչպես նշում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը` արդեն աշխատանքներ են տարվում տուգանքի չափը նվազեցնելու համապատասխան առաջարկությամբ խորհրդարանում հանդես գալու համար:

Read More »Մեղքի բաժին. զրպարտանքի և վիրավորանքի մասով հարուցված գործերում մեղավոր են նաև լրագրողները

Տուրիզմ. Հայաստան ժամանած զբոսաշրջիկները ցնցված են և զարմացած

Գերմանացի զբոսաշրջիկ Մաթեուս Գեհրիգի խոսքով Հայաստանում գոյություն ունեն լուրջ պատմամշակութային արժեքներ, որոնք կարող են մեծ ճանաչում բերել Հայաստանին. «Այցելել եմ ձեր հնագույն վանքերն ու եկեղեցիները, բնությունն ուղղակի ապշեցուցիչ է: Պարզապես ցնցված եմ և միաժամանակ զարմացած: Միայն կարիք ունեք աշխարհին ճիշտ ներկայանալու»,- կարծում է գերմանացի զբոսաշրջիկը:

Նրա խոսքով Հայաստանում զբոսաշրջությունը այդքան էլ ամուր հիմքեր չունի ծառայությունների մատուցման և դրանց դիմաց նախատեսված վճարների առումով, և որպեսզի դա կարգավորվի, ըստ նրա, գերխնդիր պետք է հանդիսանա սպասարկման որակի մակարդակի բարձրացումը և չհիմնավորված գների կարգավորումը: 

Վերջերս Հայաստանում էր ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԿ ԶՀԿ) գլխավոր քարտուղար Թալեբ Ռաֆային, ով նշել էր, որ Հայաստանը մեծ պոտենցիալ ունի դառնալու համաշխարհային զբոսաշրջության կենտրոն:

«Հայաստանը տուրիզմի ոլորտում հսկայական նախադրյալներ ունի և հավակնում է դառնալու զբոսաշրջության ամենահայտնի կենտրոններից»,- նշում է Ռաֆային` հավելելով, որ սա ոչ միայն պետք է լինի կառավարության, այլև մասնավոր ուժերի առաջնահերթ խնդիրը: Այցի ընթացքում գլխավոր քարտուղարը հանդիպել է ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և Հայաստանի զբոսաշրջային արդյունաբերությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Read More »Տուրիզմ. Հայաստան ժամանած զբոսաշրջիկները ցնցված են և զարմացած

Որքան կարճ, այնքան լավ. բջջային նորություններ

Բջջային հեռախոսների համար նախատեսված նորությունները շուկայի ամենաարագ զարգացող ճյուղերից է: Սակայն բջջային պլատֆորմների համար գրելը հատուկ հմտություններ է պահանջում: 

Շարժական սարքերի առավելություններից են փոքր չափսը և տեղեկատվության ստացման արագությունը: Բայց շարժական պլատֆորմների բոլոր առավելությունները լիարժեք օգտագործելու համար պետք է հիշել դրանց հետ կապված սահմանափակումների մասին: Դրանցից մեկը էկրանի չափսն է:

Գրեք կարճ: Մտածեք ամեն բառի վրա: Մանրակրկիտ ուսումնասիրեք այս կամ այն պատմությունը, դրա մասին գրելուց առաջ: Դա կօգնի գտնել ճիշտ խոսքեր և ընտրել այդ պատմության լակոնիկ ձևակերպման առավել հեշտ տարբերակը: Շարժական պլատֆորմների համար նախատեսված հոդվածները պետք է լինեն կարճ: Շատ կարճ:

Ձգտեք պարզության: Բաժանորդներից շատերը նորությունները ստանում են բջջային հեռախոսի փոքր էկրանին: Գրեք պարզ լեզվով, որպեսզի տեքստը հեշտ կարդացվի և հասկացվի: Դա կարևոր է նաև այն պատճառով, որ Դուք դիմում եք համաշխարհային լսարանին: Ձեր տեղեկատվությունն ընթերցողը կարող է գտնվել ցանկացած վայրում, և նրանք պետք է արագ հասկանան այն, ինչ Դուք գրել եք: 

Read More »Որքան կարճ, այնքան լավ. բջջային նորություններ