Skip to content

Գուգլին այլընտրանք. Տեղեկատվություն փնտրելու լավագույն գործիքներ

Համացանցում տեղեկատվության որոնման հարցում Գուգլն (Google) առաջնային դերակատարություն ունի, սակայն կան բազում այլ գործիքներ, որոնք կարող են փոխարինել Գուգլին, եթե վերջինս չունի պատասխան: Գուգլը հսկայական աշխատանք է կատարում կայքերի որոնման հարցում՝ փորձելով ակնթարթորեն պատասխանել փնտրվող հարցերին: Սակայն բոլոր հարցերը չէ, որ իրենց պատասխանները գտնում են արդյունքների առաջին էջում:

JNews-ը ներկայացնում է Lifehacker.com կայքում ներկայացված որոնողական գործիքների մասին նյութը, որն օգտակար է տարբեր ոլորտներին վերաբերող հարցերի պատասխանները հեշտությամբ գտնելու համար:

 

[[wysiwyg_imageupload:58:]]

Wolfram Alpha հաշվողական գործիք

Read More »Գուգլին այլընտրանք. Տեղեկատվություն փնտրելու լավագույն գործիքներ

OGP Initiative Awareness Campaign Continued in Gyumri and Armavir

The Open Government Partnership initiative (OGP) was represented also in Gyumri and Armavir cities on November 14 and 15, 2014 by “Journalists for the Future” NGO (JFF).

The workshops entitled “Open Government Partnership Initiative”, organized with the financial support of the US Embassy in Armenia, were attended by almost 35 representatives of local CSOs.   

Suren Deheryan, JFF president and workshop trainer noted that the OGP regional discussions aim at introducing the representatives of local CSOs the initiative, at listening their comments and proposals on the obligations undertaken by Armenia and informing the stakeholder bodies about them.

[[wysiwyg_imageupload:38:]]“The experience shows that the majority of regional NGOs are not aware of this initiative. Thus, through these discussions we aim to evoke interest among them towards participation in the OGP/Armenia process,” Deheryan states.

The CSO representatives in Gyumri and Armavir got acquainted with the OGP/Armenia first and second Action Plans, the implemented and expected projects on the basis of these plans.

Read More »OGP Initiative Awareness Campaign Continued in Gyumri and Armavir

Լրագրողական կազմակերպությունները դատապարտում են ՀՔԾ-ի`լրագրողների դեմ բռնության դեպքերը կոծկելու գործելաոճը

Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել սեպտեմբերի 9-ին Ազգային ժողովի մոտ «Ա1+» հեռուստաընկերության լրագրողի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու և ավելի վաղ` հունիսի 24-ին ոստիկանների կողմից «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ ֆիզիկական բռնություն կիրառելու փաստերին Հատուկ քննչական ծառայության ցուցաբերած վերաբերմունքի մասին։ Ստորև ներկայացվում է ամբողջական հայտարարությունը.

«Սեպտեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը հանցակազմի բացակայության հիմնավորմամբ որոշել է մերժել քրեական գործի հարուցումը Ազգային ժողովի մուտքի մոտ սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած միջադեպի առիթով, երբ խորհրդարանի անվտանգության ծառայության ղեկավարը խոչընդոտել էր «Ա1+» հեռուստաընկերության թղթակից Մարինե Խաչատրյանի մասնագիտական գործունեությունը։ Իսկ ավելի վաղ, հունիսի 24-ին, ՀՔԾ-ն կարճեց քրեական գործը՝ կապված ոստիկանների կողմից «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ ֆիզիկական բռնություն կիրառելու հետ։ Փաստերի այս տրամաբանությունը թույլ է տալիս ենթադրել, որ ամենայն հավանականությամբ անհետևանք կմնան նաև սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած՝ Ղազախստանի հայ համայնքի «Նաիրի» ընկերակցության ղեկավար Արտյուշա Կարապետյանի և նրան ուղեկցողների բռնարարքները «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակից Թագուհի Հովհաննիսյանի նկատմամբ։

Read More »Լրագրողական կազմակերպությունները դատապարտում են ՀՔԾ-ի`լրագրողների դեմ բռնության դեպքերը կոծկելու գործելաոճը

«Լրագրողական գործունեությանը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է». լրագրողական ՀԿ-ների հայտարարությունը

Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքի առնչությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է.

«Սեպտեմբերի 19-ին Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում, ուր ընթանում էր «Հայաստան-Սփյուռք» համաժողովը, ապա նաև թատրոնին հարող տարածքում խոչընդոտվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակից Թագուհի Հովհաննիսյանի մասնագիտական գործունեությունը: Ղազախստանի հայկական համայնքի «Նաիրի» ընկերակցության ղեկավար Արտյուշա Կարապետյանը, որին լրագրողը մոտեցել է իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով, քաշքշել է նրան, խլել ձայնագրիչը և շպրտել, ապա հրահանգել իրեն ուղեկցող անձանց՝ «սրան ստեղից կորցրեք»:

Քիչ ուշ, արդեն Կարապի լճի մոտ, «ՀԺ» թղթակիցը փորձել է հեռախոսով նկարել Արտյուշա Կարապետյանին, սակայն վերջինիս ուղեկցողները խլել են հեռախոսը և սպառնացել այն նետել ջուրը: Նրանցից մեկը ջնջել է նկարահանածը և վերադարձրել հեռախոսը:

Մենք՝ ներքոստորագրյալներս, ողջունելով համաժողովի կազմակերպիչների դատապարտող գնահատականները կատարվածին, այնուամենայնիվ հերթական անգամ հարկ ենք համարում նշել, որ լրագրողական գործունեությանը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է, և դրան պետք է հետևի իրավապահ մարմինների համարժեք արձագանքը։

Read More »«Լրագրողական գործունեությանը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է». լրագրողական ՀԿ-ների հայտարարությունը

Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու փաստի վերաբերյալ

Հայաստանի մի խումբ լրագրողական կազմակերպություններ հայտարարություն են տարածել սեպտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովի մոտ «Ա1+» հեռուստաընկերության լրագրողի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու փաստի վերաբերյալ: Ստորև ներկայացվում է հայտարարության տեքստն ամբողջությամբ.

«Սեպտեմբերի 9-ին ՀՀ  Ազգային ժողովի Բաղրամյան փողոցի մուտքի մոտ՝ «Հակահարված» խմբի ակցիան լուսաբանելիս բռնություն է գործադրվել «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մարինե Խաչատրյանի նկատմամբ: Ակցիայի կազմակերպիչները «Բարև Ռոբ» գրությամբ պաստառով հիշեցնում էին 13 տարի առաջ «Պապլավոկ» սրճարանում այդ կերպ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ողջունած Պողոս Պողոսյանի սպանությունը։

Լրագրողը նկարահանում էր խորհրդարանի դարպասին փակցված պաստառը, ինչպես նաև խորհրդարանի տարածքից այնտեղ շտապող անձնավորությանը, երբ վերջինս, պաստառը պոկելով՝ հարձակվել է  նրա վրա, հարվածել ձեռքին և գետնին գցել նկարահանող սարքը:

Իր աշխատանքը կատարող լրագրողի հանդեպ բացահայտ ագրեսիա դրսևորած և բռնություն գործադրած անձը միջադեպին ներկա գտնվողների պահանջով ներկայացել է որպես «անվտանգության աշխատակից»: Ավելի ուշ պարզվել է, որ նա ԱԺ անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանն է:

Մենք՝ ներքոստորագրյալներս, խստորեն դատապարտում ենք բռնությունը, այն համարում ենք լրագրողի մասնագիտական աշխատանքի խոչընդոտում, հետևաբար՝ քրեորեն պատժելի արարք:

Հաշվի առնելով վերոգրյալը, պահանջում ենք.

Read More »Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու փաստի վերաբերյալ

“Reporting the EU – Interviewing Techniques”: Workshop for Journalists

The EU-funded Media Neighbourhood programme would like to invite Armenian journalists to attend a 2 day Reporting the EU – Interviewing Techniques workshop.

Media Neighbourhood

Media Neighbourhood is a three-year training programme for journalists, editors and managers from broadcast, print and online. It is funded by the European Union and delivered by a consortium led by BBC Media Action.

The programme has two main aims.

  • To strengthen the professional capacity of journalists, particularly in the areas of media independence and online media.
  • To improve the reporting of EU social, economic and political policies within the Middle East, Eastern Europe and the Caucasus

1) Reporting the EU: Interviewing Techniques workshop 7th&8th October, 2014

  • Examining different types of interviews
  • How to research and prepare for the interview
  • How to treat, and not cheat, the interviewee
  • How to phrase the questions
  • When and how to interrupt
  • How to write up/edit the interview

Requirements

Read More »“Reporting the EU – Interviewing Techniques”: Workshop for Journalists

Armenian Journalists were Trained at “Internet Literacy and Information Security” Workshop

The workshop entitled “Internet Literacy and Information Security” organized by the “Journalists for the Future” NGO (JFF) was held on July 19-21, 2014 within the framework of the “Free, Reliable and Secure Online Information for All” project supported by the OSCE Office in Yerevan. 

The workshop organized in Aghveran was attended by 16 journalists from Yerevan and from other regions of Armenia. It aimed to provide the participants with fundamental knowledge regarding the Internet security and to increase the level of their Internet literacy with the help of proficient specialists.

“Also it is very important for us that as a result of this workshop the issues, tendencies and challenges anyhow concerning the Internet, the free and secure exchange of information flows, are kept in the spotlight of journalists and actively covered by them during their professional activities,” JFF president Suren Deheryan said.   

According to him, the active coverage of such kind of issues will help to evoke interest towards this field among the society fostering the increase of the level of their awareness.

Read More »Armenian Journalists were Trained at “Internet Literacy and Information Security” Workshop

Ցանցային գրագիտությանը վերաբերող դասընթացի օրակարգը հագեցած էր

Հուլիսի 19-21-ին տեղի ունեցավ «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի (ԼՀԱ) կողմից կազմակերպված «Ցանցային գրագիտություն և տեղեկատվական անվտանգություն» թեմայով դասընթաց` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ` «Ազատ, վստահելի և անվտանգ առցանց տեղեկատվություն բոլորի համար» ծրագրի շրջանակներում:

Աղվերանում անցկացված դասընթացին մասնակցեցին 16 լրագրողներ Երևանից և այլ մարզերից: Միջոցառման նպատակն էր փորձառու մասնագետների օգնությամբ մասնակիցներին տրամադրել համացանցում անվտանգությանը վերաբերող հիմնարար գիտելիքներ և բարձրացնել նրանց ցանցային գրագիտության մակարդակը:

«Շատ կարևոր է, որ այս դասընթացի արդյունքում լրագրողներն իրենց ուշադրության կենտրոնում պահեն և ակտիվ լուսաբանեն այն խնդիրները, միտումներն ու մարտահրավերները, որոնք որևէ կերպ առնչվում են համացանցին, տեղեկատվության ազատ և անվտանգ հոսքերի փոխանակմանը»,- նշեց ԼՀԱ նախագահ Սուրեն Դեհերյանը:

[[wysiwyg_imageupload:245:]]Ըստ նրա` նման թեմաների ակտիվ լուսաբանումը կօգնի հանրության շրջանում հետաքրքրություն առաջացնել տվյալ ոլորտի նկատմամբ` նպաստելով վերջինիս շրջանում իրազեկվածությանը:

Read More »Ցանցային գրագիտությանը վերաբերող դասընթացի օրակարգը հագեցած էր

Շաբաթվա ցանցահոս: Google Maps-ի պատճառով ռեստորանը փակվել է

Վաշինգտոնում ռեստորանատեր Ռենե Բերտագնան դատի է տվել Գուգլ ընկերությանը քարտեզի վրա սխալ տեղանշման համար, որի պատճառով ռեստորանը զրկվել է հաճախորդներից և փակվել: 40 տարի շարունակ գործող սերբական «Crown» ռեստորանը տեղակայված էր Վիրջինիայի հարուստ արվարձաններում և հայտնի էր իր էկզոտիկ ճաշացանկով, այդ թվում` առյուծի մսով պատրաստված ուտեստներով:

Theguardian.com-ը հայտնում է, որ 2012 թ-ին այն հանկարծակի կորցրեց իր հաճախորդների 75%-ին: Բերտագնան ստիպված եղավ աշխատակազմը կրճատել, իսկ 2013 թ-ի ապրիլին՝ փակել ռեստորանը: Նա, բացարձակապես, տեղյակ չի եղել Google Maps-ի տեղանշման մասին: Եվ պատահական տեղեկանալով այդ մասին` պարզել է, որ քարտեզում իր ռեստորանը սխալ տեղ էր նշված, և, բացի այդ, գրված էր ռեստորանի ոչ աշխատանքային օրերը` շաբաթ, կիրակի և երկուշաբթի: Այն ինչ Ռենեն պնդում է, որ հենց այդ օրերին էր ռեստորանն առավել մեծ թվով հաճախորդներ ունենում:

Read More »Շաբաթվա ցանցահոս: Google Maps-ի պատճառով ռեստորանը փակվել է

Selfie, Relfie և պլանշետ. Ովքե՞ր և ինչպե՞ս են հայացնում համացանցն ու թվային սարքերը

Օրերս պարզ դարձավ, որ Gmail էլեկտրոնային փոստային ծառայությունն այսուհետ հասանելի կլինի 13 նոր լեզուներով, այդ թվում` հայերեն: Gmail-ի հայերեն տարբերակի ստեղծման արդյունավետությունը կնկատվի միայն կիրառության ծավալները չափելիս: Ժամանակը ցույց կտա`արդյոք, հայ օգտատերերը կանցնեն փոստային ծառայության հայերեն տարբերակին, թե կշարունակեն օգտվել դրանից իրենց համար արդեն հարմար լեզվով` անգլերենով կամ ռուսերենով: 

Համակարգչային տերմինաբանության հայերեն թարգմանությունը նոր գործընթաց չէ: Իսկ վերջին շրջանում նկատելի է դառնում որոշակի ակտիվություն թե մասնագիտական խմբերի, թե ջատագով կամավորների կողմից` նպաստելու համակարգչային և ցանցային ծրագրերի հայացման գործընթացին: Սակայն վերջինիս չհամակարգված լինելու պատճառով հայերենը չի դառնում հայ օգտատերերի շրջանում գերիշխող լեզուն:

JNews-ը փորձել է պարզել`ի՞նչ խնդիրներ կան համակարգչային եզրերի հայերեն թարգմանության գործում և ի՞նչ մեխանիզմների կիրառմամբ պետք է թարգմանված բառերը շրջանառության մեջ դնել:

[[wysiwyg_imageupload:236:]]

Read More »Selfie, Relfie և պլանշետ. Ովքե՞ր և ինչպե՞ս են հայացնում համացանցն ու թվային սարքերը