Skip to content

Բեռլինի Լրագրության դպրոցը հրավիրում է ներկայացնել հետաքրքրության հայտ

Բեռլինի Լրագրության դպրոցը Հայաստանի լրագրողներին հրավիրում է ներկայացնել հետաքրքրության հայտ «Միջսահմանային դիտարկումներ. Ներքին Սաքսոնիայում և Հայաստանում ՏԻՄ ընտրությունների անաչառ լուսաբանում» մեկշաբաթյա նախագծին մասնակցելու համար:

Նախագիծը կիրականացվի օգոստոսի 22-28-ը (նախնական) Բեռլինում: Ընտրված 10 մասնակիցները կծանոթանան Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքական համակարգին և ՏԻՄ ընտրությունների անցկացմանը: Ծրագիրը բաղկացած է դասախոսություններից և 5-օրյա այցելություններից դեպի Ներքին Սաքսոնիա, որտեղ 2016թ. սեպտեմբերի 11-ին տեղի կունենան տեղական ինքնակառավարման ընտրություններ:

Ծրագրի մասնակիցները կայցելեն տեղական ԶԼՄ-ներ, նախընտրական գրասենյակներ, հարցումներ կազմակերպող կենտրոններ և այնպիսի հաստատություններ, որոնք ներգրավված են քարոզարշավում, ինչպես նաև բուն ընտրական գործընթացներում:

Նրանք կծանոթանան, թե ինչպես է գերմանական մեդիան պատրաստվում լուսաբանել քարոզարշավը և կքննարկեն, թե ինչպես պետք է կիրառել այդ փորձն իրենց իսկ երկրում ՏԻՄ ընտրությունները լուսաբանելիս: Մասնակիցները կանդրադառնան նաև այնպիսի հարցերի, ինչպիսիք են լրագրողական անաչառությունն ու անկախությունը և հասարակությունում լրագրողի դերը: Այցելության ընթացքում նրանք պետք է պատրաստեն հոդվածներ, որոնք կհրապարակվեն ծրագրի կայքում, ինչպես նաև այն ԶԼՄ-ում, որտեղ աշխատում է մասնակիցներից յուրաքանչյուրը:

Read More »Բեռլինի Լրագրության դպրոցը հրավիրում է ներկայացնել հետաքրքրության հայտ

Հեղինակային իրավունքի հարցերը ԶԼՄ-ները կարող են կարգավորել պայմանագրով

Ապրիլի 22-ին՝ Հեղինակային իրավունքի միջազգային օրվան ընդառաջ, «Անդրադարձ» մամուլի ակումբում կազմակերպված ասուլիսը նվիրված էր Հայաստանի մամուլում արձանագրվող հեղինակային իրավունքի խախտումների վիճակին:

Բանախոսներից «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Դեհերյանը իր խոսքում նշեց, որ ժամանակակից տեխնոլոգիաների զարգացմամբ պայմանավորված՝ այսօր մամուլում շարունակվում են հեղինակային իրավունքի խախտումները, բայց միեւնույն ժամանակ, նկատելի է, որ վերջին երեք տարիների ընթացքում դրական փոփոխություններ են արձանագրվել:

Read More »Հեղինակային իրավունքի հարցերը ԶԼՄ-ները կարող են կարգավորել պայմանագրով

Առցանց լրագրողի վարքականոն. մշակվել է «Լրագրողներ հանուն ապագայի» կողմից

2012 թ.-ին «Լրագրողներ հանուն ապագայի» (ԼՀԱ) մասնագետների կողմից ստեղծվեց «Առցանց լրագրողի վարքականոնը»` միջազգային համանման վարքականոնների ուսումնասիրությունից հետո: Վարքականոնը բաղկացած է 10 կետից’ «մի´ վնասիր» սկզբունքի հիման վրա: Վարքականոնի ստեղծմամբ ԼՀԱ-ն… Read More »Առցանց լրագրողի վարքականոն. մշակվել է «Լրագրողներ հանուն ապագայի» կողմից

IFJ-ի զեկույցը 2010-ին զոհված լրագրողների վերաբերյալ

Լրագրողների միջազգային ֆեդերացիան (International Federation of Journalists (IFJ)) փետրվարի 12-ին հրապարակել է 2010 թվականին զոհված լրագրողների մասին զեկույցը, որում մասնավորապես նշված է, որ անցած տարվա 94 լրագրողների մահը ցույց է… Read More »IFJ-ի զեկույցը 2010-ին զոհված լրագրողների վերաբերյալ

Զեկույց 2010. ԶԼՄ-ների իրավունքների խախտման դեպքերն ավելացան

Հայաստանի խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն 2010 թվականին արձանագրել է ԶԼՄ-ների իրավունքների խախտման 46 դեպք, ինչը նախորդ տարվա համեմատ 8-ով աճել է:

Փետրվարի 9-ին կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը լրագրողներին ներկայացրեց 2010 թվականի տարեկան զեկույցը, որտեղ ներառվել են դատական, տնտեսական և քաղաքական միջավայրների ազդեցությունները ԶԼՄ-ների գործունեության վրա, ինչպես նաև լրատվամիջոցների եւ լրագրողների իրավունքների խախտման դեպքերը:

Ըստ զեկույցի, լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների դեպքերը 2-ով նվազել է, սակայն ԶԼՄ-երի եւ դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումներն, ընդհակառակն, աճել են 5-ով: Վիճակը վատացել է նաեւ տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի առումով: 

Read More »Զեկույց 2010. ԶԼՄ-ների իրավունքների խախտման դեպքերն ավելացան

Հետազոտություն. 2006-2009թթ-ին Հետազոտություն. 2006-2009թթ-ին Թուրքիային և հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող լուսաբանումները հայկական լրատվամիջոցներում

«Թուրքիային և հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող լուսաբանումները հայկական լրատվամիջոցներում» հետազոտական ծրագիրը իրականացրել է Լրագրողներ հանուն ապագայի հասարակական կազմակերպությունը Եվրասիա համագործակցության հիմնադրամի աջակցությամբ:

Այն իրականացվել է 2009 թ-ի հուլիս-հոկտեմբեր ամիսներին հետազոտական երկու մեթոդների կիրառմամբ` կոնտենտ-վերլուծություն և կարծիքի ուսումնասիրում, որոնք առանձին մասերով ներկայացված են այս տեղեկագրում:

Հետազոտության արդյունքները կարող են օգտակար լինել բոլոր շահագրգիռ կողմերի համար, ովքեր հետաքրքրված են իրենց ներդրումն ունենալ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացում:

Read More »Հետազոտություն. 2006-2009թթ-ին Հետազոտություն. 2006-2009թթ-ին Թուրքիային և հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող լուսաբանումները հայկական լրատվամիջոցներում

JFF Media Research on “Coverage of Armenian-Turkish Relations and Turkey in Armenian Media in 2006-2009”

The research project “Coverage of Armenian-Turkish Relations and Turkey in Armenian Media in 2006-2009” has been realized by Journalists for the Future NGO with the support of Eurasia Partnership Foundation.

It has been realized in July-October of 2009 with application of two research methods – Content Analysis and Opinion Research –represented in separate parts of this report.

The research results could be useful for all the stakeholders who are interested in making their investment in the process of improvement of Armenian-Turkish bilateral relations.

Read More »JFF Media Research on “Coverage of Armenian-Turkish Relations and Turkey in Armenian Media in 2006-2009”