Օրենքը մնում է օրենք, բայց օգտվում են խնամի-ծանոթ-բարեկամ տարբերակից
Երևանի Կենտրոն համայնքի բնակիչ Արմինե Առաքելյանն ամեն ամիս պարտաճանաչ վճարելով «Կենտրոն» համատիրության պահանջած վարձավճարները` մի օր ցանկանում է իմանալ, թե ինչպես են ծախսվում բնակիչներից գանձվող գումարները և, հարցաշար պատրաստելով, դիմում է համատիրությանը, սակայն մերժվում:
Չհապաղելով` Արմինեն ուղևորվում է դատարան և հայց ներկայացնում ընդդեմ Կենտրոն համատիրության:
«Դա իմ իրավունքն է` իմանալ, թե փողերը ինչի համար են ծախսվում, եւ եթե համատիրությունը անօրինական բան չի անում, դժվար չէ տեղեկություն տալ բնակիչներին», – ասում է Արմինեն:
Դատարանը վճիռը կայացնում է ի օգուտ Առաքելյանի եւ «Կենտրոն» համատիրությանը պարտադրում տրամադրել քաղաքացու պահանջած տեղեկատվությունը, սակայն համատիրության ղեկավարությունը մնում է իր կարծիքին:
«Հո՞ կրակը չենք ընկել օրենքի ձեռը», – ասում է «Կենտրոն» համատիրության կառավարիչ Ռոբերտ Գալոյանը: «Որ այդպես է, թող բոլոր բնակիչներն ամեն օր գան ու հաշվետվություն պահանջեն, մենք էլ գործերը թողենք և իրենց հարցերին պատասխանենք: Մեր պետական բյուջեն քաղաքացիների հարկերից է գոյանում, դե գնացեք նախագահից զեկույց պահանջեք, ասացեք` մեր իրավունքն է, տեսեք` կտա± տեղեկություն, թե` ոչ»:
Read More »Օրենքը մնում է օրենք, բայց օգտվում են խնամի-ծանոթ-բարեկամ տարբերակից