Skip to content

Սուրճի և թեյի փառատոն՝ Երևանում

Երևանում՝ Կարապի լճի շրջակայքում, հոկտեմբերի 19-ին և 20-ին տոնական եռուզեռ էր. գեղեցիկ երաժշտությունը համեմվել էր սուրճի և թեյի բույրով, մարդկանց մեծ հոսքով և երեխաների խինդ ու ծիծաղով։ «Պրոմ Էքսպո» և «Ազդ» ընկերությունների նախաձեռնությամբ Հայաստանում արդեն

Հայ արտիստների կատարումները՝ Լեհաստանի քաղաքներում

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ամեն տարի անց է կացվում հրեական մշակույթի փառատոն, որի ընթացքում քաղաքը ողողվում է գրականության, թատրոնի, երգի և պարի հնչյուններով: Այս տարին տվյալ փառատոնի համար հոբելյանական էր, քանի որ նշվում էր 15-րդ անգամ:

Վարշավա էին ժամանել հանրահայտ արտիստներ` Իսրայելից, Ճապոնիայից, Դանիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից: Հյուրերի ցանկում էր նաև համաշխարհային ճանաչում ունեցող վիրտուոզ հայ ջութակահար և կոմպոզիտոր Արա Մալիքյանը, որի համերգը տեղի ունեցավ սեպտեմբերի 2-ին` Վարշավայի Գժիբովսկի հրապարակում:

Երեկոյի ընթացքում հնչեցին ինչպես դասական երաժշտության ստեղծագործություններ, այնպես էլ` մաեստրո Մալիքյանի հեղինակած ստեղծագործությունները:

«Հեշտ չէ ստեղծել կատարյալ ցուցադրություն, բայց ես կարծում եմ, որ հանդիսատեսին հարկավոր է ոչ այնքան կատարելություն, որքան արձակում ծանր էմոցիաներից»,-համերգից հետո նշել է կոմպոզիտորը:

Նրա կարծիքով՝ դրան հնարավոր է հասնել ոչ թե տեխնիկական վարպետության շնորհիվ, այլ «սրտի և հոգու լարերին դիպչելու»:

Գործիքային ելույթից բացի, համերգն իրենից ներկայացնում էր նաև պայծառ զգեստների շոու, որն ուղեկցվում էր կենդանի խորեոգրաֆիայով: 

Դոգման Կրակովում 

Read More »Հայ արտիստների կատարումները՝ Լեհաստանի քաղաքներում

Լրագրողական կազմակերպությունների առաջարկը՝ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Հայաստանյան մի շարք լրագրողական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ՝ շնորհավորելով նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրվելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ մոտ ապագայում նոր կառավարությունը ձեռնամուխ կլինի ակտիվ եւ արմատական բարեփոխումներ իրականացնելուն, այդ թվում՝ ԶԼՄ-ների եւ տեղեկատվության ազատության ոլորտներում:

Հայտարարության հեղինակները մասնավորապես նշում են այն հանգամանքը, որ վերջերս ընդունված մի շարք օրենսդրական փոփոխություններ անհիմն սահմանափակում են կառավարության գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, խախտում տեղեկություններ ստանալու եւ տարածելու հիմնարար իրավունքը։  

Read More »Լրագրողական կազմակերպությունների առաջարկը՝ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին

#Քայլարա ակցիաները լուսաբանող լրագրողների նկատմամբ կիրառած բռնության դեպքերը

Ապրիլի 19-ին մի շարք լրագրողական հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել վերջին մեկ շաբաթվա ընթացքում Երևանում ընթացող բողոքի ակցիաների ժամանակ տուժած լրագրողների վերաբերյալ, պահանջելով իրավապահ մարմիններից՝ օպերատիվ կերպով բացահայտել և պատասխանատվության ենթարկել լրագրողների նկատմամբ հարձակումներ իրագործած անձանց։

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.

«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Երևանում ընթացող բողոքի ակցիաների և դրանց հակազդելու իշխանությունների գործողությունների ժամանակ հարձակման թիրախ են դարձել նաև լրագրողներն ու լրատվամիջոցները։

Այսօր՝ ապրիլի 19-ին, ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ, քաղաքացիական հագուստով անձինք ծեծի են ենթարկել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի լրագրող Տիրայր Մուրադյանին։ Նրա վկայությամբ՝ հարձակվողները ոստիկաններ էին, որոնք նկատելով, որ հայտնվել են թղթակցի ուշադրության կենտրոնում, բռնություն են կիրառել նրա նկատմամբ։

Երեկ՝ ապրիլի 18-ին, մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում տեղակայված զրահատեխնիկան լուսանկարելու համար փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի հրամանով հետապնդման է ենթարկվել «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Նարեկ Կիրակոսյանը։Read More »#Քայլարա ակցիաները լուսաբանող լրագրողների նկատմամբ կիրառած բռնության դեպքերը

Հայտնի են «ՑԵՑ» քաղաքական արվեստի առաջին մրցույթի դափնեկիրները

Դեկտեմբերի 10-ին` Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, առաջին անգամ Հայաստանում անցկացվեց նախադեպը չունեցող «ՑԵՑ» քաղաքական արվեստի առաջին մրցանակաբաշխությունը, որը կազմակերպվել էր www.MediaLab.am -ի և «Ցեց» քաղաքական երգիծաթերթի նախաձեռնությամբ։ 

Մրցանակաբաշխության նպատակն էր մեծարել քաղաքական դիրքորոշում ունեցող արվեստագետներին, հասարակական գործիչներին և քաղաքացիական ակտիվիստներին:

Մրցույթին ներկայացվել էր շուրջ 45 հայտ, որոնցից լավագույնները ստացան իրենց «Ցեցերը»:

Read More »Հայտնի են «ՑԵՑ» քաղաքական արվեստի առաջին մրցույթի դափնեկիրները

Ռաֆայել Քոթանջյանի անկեղծ զրույցը ուսանողի հետ. «Ես կամ, քանի դեռ հետաքրքիր եմ»

JFF.am-ը ներկայացնում է Երեւանի պետական համալսարանի 2-րդ կուրսի ուսանող Աննա Կոստանդյանի հարցազրույցը Ռաֆայել Քոթանջյանի հետ, որն արվել էր մաեստրոյի 75-ամյակին նվիրված բենեֆիսից տասն օր առաջ:

«Նրա տողերում երկինք կա». Անի Ամսեյանի գրքի շնորհանդեսը

Նոյեմբերի 30-ին «Բյուրոկրատ» գրախանութ-սրճարանում տեղի ունեցավ ժամանակակից բանաստեղծ Անի Ամսեյանի «Ճանապարհ դեպի լռություն» գրքի շնորհանդեսը: Սա հեղինակի առաջին ժողովածուն էր, որտեղ տեղ էին գտել նրա՝ վերջին երկու տարիների բանաստեղծությունները: Շնորհանդեսին ներկա էին գրողներ, բանաստեղծներ, ծանոթ-անծանոթ մարդիկ:

Գրանիշ կայքի խմբագիր, գրականագետ Հասմիկ Հակոբյանը հանդիպման սկզբում նշեց, որ օրը պատասխանատու է թե Անիի, թե իրենց համար. «Գրանիշը, որ ժամանակակից գրականության ամենամեծ կայքերից է, որոշել է նաեւ հրատարակչական գործունեություն իրականացնել, եւ ստացվել է այնպես, որ առաջինը հենց Անիի գիրքն ենք ընտրել. նա ոչ միայն անսպասելի լուծումներով բանաստեղծ է, այլեւ մեկը, ով կարողանում է գնալ տողի հետեւից»:

[[wysiwyg_imageupload:296:]]Անի Ամսեյանը նախ շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին եւ հատկապես նրանց, ովքեր իր կողքին են եղել ու աջակցել ողջ ընթացքում. «Պոեզիան իմ արտահայտման միջոցն է, եւ այս երկխոսությունը կայացել է, քանի որ դուք լսել եք ինձ… Շնորհակալ եմ ձեզ, շնորհակալ եմ այն մարդկանց, ում ես սիրել եմ»:

Read More »«Նրա տողերում երկինք կա». Անի Ամսեյանի գրքի շնորհանդեսը

Ձգտելով հոգևոր հանգստության

19-ամյա Վերոնիկա Քեշիշբանոսը «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծի մասնակիցներից է: Ասում է՝ երաժշտական կրթություն չունի, բայց երգում է այն պահից, ինչ սկսել է խոսել: Երգի ասպարեզում առայժմ վաղ է ասել` ինչ հաջողությունների կհասնի, սակայն հիմնական մասնագիտության առումով նա արդեն կատարել է իր ընտրությունը: Վերոնիկան սովորում է ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում: Նա 7 տարեկանից հաճախում է լողի, իսկ 12 տարեկանում դարձել է բուսակեր, այնուհետեւ սկսել է զբաղվել նաեւ յոգայով: Ասում է, որ չի խճճվում այս ամենում: Վերոնիկան հավատացած է, որ նման ակտիվությունը նրան հաջողվում է բուսակերության շնորհիվ:

-Ինչո՞ւ որոշեցիր բուսակեր դառնալ:

Read More »Ձգտելով հոգևոր հանգստության

Գյուղատնտեսության ոլորտում աշխատողների իրավունքների պաշտպանության խնդիրները

Գյուղատնտեսությունը զարգացող եւ մշտապես ներդրումներ պահանջող ոլորտ է, քանի որ ունի բարդ կառուցվածք ու գործառույթներ: Գյուղտնտեսության աշխատողի պարագայում առայժմ դժվար է պատկերացնել Հայաստանում աշխատանքային օրենսգրքին համապատասխանող աշխատանքային հարաբերություններ:

Համաձայն Աշխատանքային օրենսգրքի՝ Աշխատողը գործունակ այն քաղաքացին է, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա գործատուի օգտին կատարում է որոշակի աշխատանք, որի դիմաց ստանում է աշխատավարձ։ Մինչդեռ գյուղատնտեսության ոլորտը տարբերվում է նրանով, որ այս ոլորտում աշխատողների մեծ մասն աշխատում է սեփական գյուղացիական տնտեսությունում:

Ըստ վիճակագրական տվյալների՝ 2016 թ. Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում զբաղվածների թիվը կազմել է 338 հազար մարդ, որոնց գերակշռող մասը ոչ ֆորմալ աշխատողներ են։

Ըստ Գյուղատնտեսության նախարարության իրավաբանական վարչության պետ Գուրգեն Ավագյանի, ոչ ֆորմալ աշխատողների թիվը գնալով նվազելու է ոլորտում առկա մի շարք զարգացումների շնորհիվ:

«Գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի, տնտեսությունների ընդլայնման եւ զարգացման արդյունքում ոլորտում հետզհետե ավելանում է  վարձու աշխատողների թվաքանակը, եւ կայանում են աշխատանքային հարաբերություններ, ինչն էլ նպաստում է ոչ ֆորմալ հատվածի նվազմանը», – ասում է Ավագյանը:

Read More »Գյուղատնտեսության ոլորտում աշխատողների իրավունքների պաշտպանության խնդիրները