Skip to content

Սպառնացող SMS. գյուղապետի նախընտրական լարվածության պատճառով տուժեց «Առավոտի» թղթակիցը

«Եթե իսկականից լրագրող ես, ապա արի հանդիպենք, այլապես պրոբլեմներ կունենաս»,- ասվում է հաղորդագրության մեջ, որը ստացել է «Առավոտ» օրաթերթի Սյունիքի թղթակից Մերի Սողոմոնյանը։ Ըստ նրա հաղորդագրությունը ուղարկվել է Կարեն Փարամազյանի հեռախոսահամարից, ով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է և մարտի 20-ին Սյունիքի մարզի Կաղնուտի գյուղապետի ընտրություններում առաջադրված երկու թեկնածուներից մեկը: Մյուս թեկնածուն «Հայաստանի Հանրապետական» կուսակացության անդամ Արթուր Հովհաննիսյանն է:

Նման հաղորդագրություն «Առավոտի» թղթակցի հեռախոսին եկավ այն բանից հետո, երբ նա որոշեց չորեքշաբթի զրուցել գյուղապետի երկու թեկնածուների հետ՝ պարզելու նախընտրական իրավիճակը: ԲՀԿ թեկնածու Կարեն Փարամազյանը առանց նախապայմանի հեռախոսով պատասխանել էր լրագրողի հարցերին, սակայն որոշ ժամանակ անց փորձել էր հետ զանգել լրագրողի համարին, բայց հեռախոսը չէր պատասխանել: Սողոմոնյանը հավաստիացնում է, որ զբաղված լինելու պատճառով չի կարողացել պատասխանել Փարամազյանի զանգերին:

Անպատասխան զանգերին հետևել է սպառնալից հաղորդագրությունը։ Միջադեպի մասին ԲՀԿ Կապանի տարածքային կառույցին տեղյակ պահելուց հետո նոր, գյուղապետի թեկնածու Փարամազյանը ներողություն է խնդրել լրագրողից, խոստովանելով, որ այս օրերին շատ են զանգում՝ «այլևայլ բաներ ասում», և այս զանգը նրան նույնպես կասկածելի է թվացել:

Read More »Սպառնացող SMS. գյուղապետի նախընտրական լարվածության պատճառով տուժեց «Առավոտի» թղթակիցը

Մեդիա մաեստրո. Часкор -ի խմբագիրը գոյատևելու բացառիկ մասնագետ

Часкор-ի խմբագիր Իվան Զասուրսկիի հետ զրույցը կայացավ Աղվերանում, որտեղ նա իբրև փորձագետ մասնակցում էր «Զանգվածային լրատվության նոր մեդիա միջոցները» թեմայով լրագրողական դասընթացին: Նա ներկայացրեց իր տեսակետը նոր մեդիա միջոցների կիրառման արդյունքում ԶԼՄ-ների ոլորտում տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ: 

– Դուք հայտնի եք որպես լրագրող, բլոգեր, նոր մեդիայի փորձագետ, ինչպե՞ս կներկայացնեիք ինքներդ Ձեզ:

– Ուղղակի լրագրող եմ:

– Բայց բլոգերությամբ զբաղվում եք:

– Այնքանով որքանով, ինձ համար լրագրությունն ավելի կարևոր է: Այն, որ «Facebook»-ում մեկնաբանություններ եմ գրում կամ էլի ինչ-որ բաներ, չի նշանակում, որ բլոգեր եմ. հիմա բոլորն են «Facebook»-ում: Ես «Lifejournal»-ում բլոգ ունեմ, բայց այն ավելի շուտ օգտագործում եմ, երբ անհրաժեշտ է իմ թերթի հոդվածների անոնսը ներկայացնելու համար:

– Ի՞նչ եք կարծում, որն է լրագրողի դերն ազատ նոր մեդիա միջավայրում:

Read More »Մեդիա մաեստրո. Часкор -ի խմբագիրը գոյատևելու բացառիկ մասնագետ

ՊԻԿ հեռուստաալիքը կլրացնի տեղեկատվության բացը Կովկասում

Ռուսալեզու ՊԻԿ (ПИК- Первый информационный кавказский) հեռուստաալիքը, որը հեռարձակվում է Վրաստանից, հետաքրքրված է հայաստանյան հեռուստապրոդյուսերների, ռեժիսորների և լրագրողների հետ համագործակցության մեջ: Երևանում հեռուստաալիքի և pik.tv կայքի շնորհանդեսի ժամանակ ՊԻԿ-ի տնօրեն Ռոբերտ Պարսոնսը նշեց, որ հեռարձակման նպատակն է ներկայացնել Կովկասը իր սահմաններից դուրս գտնվող լսարանին, ինչպես նաև լրացնել տեղեկատվության պակասը հարևան երկրների մասին տարածաշրջանի ներսում:

Գլխավոր գրասենյակը գտնվում է Թբիլիսիում, բայց «մենք վրացական հեռուստաալիք չենք, չնայած՝ հեռարձակում ենք Վրաստանից: Մեր ալիքը կովկասյան է», – ասում է Պարսոնսը:

Կովկասյան հեռուստաալիքը Հայաստանում ունի իր սեփական թղթակիցը, իսկ ՊԻԿ հեռուստաընկերությունում՝ Թբիլիսիում, աշխատում են Վրաստանում հայկական համայնքի ներկայացուցիչներ:

ՊԻԿ հեռուստաալիքը համարվում է «Առաջին կովկասյան» ալիքի իրավահաջորդը: ՊԻԿ-ն իր հեռարձակումներն սկսել է 2011 թվականի հունվարի վերջից: 2010 թվականի հուլիսին Վրաստանի հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ հեռուստաալիքի կառավարումը հանձնվեց «ՔԵՅ-1» (K-1) ՍՊԸ ընկերությանը, որի հիմնադիրներն են Ռոբերտ Պարսոնսը (նախկինում BBC-ի թղթակից) և Եկատիրինա Կոտրիկաձեն:

Ըստ անգլախոս Ռոբերտ Պարսոնսի՝ հեռուստաալիքի հեռարձակման լեզու ընտրված է ռուսերենը, քանի որ այն համարվում է տարածաշրջանի հիմնական շփման լեզուն:

Read More »ՊԻԿ հեռուստաալիքը կլրացնի տեղեկատվության բացը Կովկասում

Netgazeti կայքի լրագրողին արգելել են նկարահանել Վրաստանի առաջին տիկնոջը

Մարտի 15-ին Netgzeti առցանց պարբերականի լրագրող Նինո Կախիշվիլիին արգելել են նկարահանել Վրաստանի առաջին տիկին Սանդրա Էլիզաբեթ Ռուլովսին, որը Թբիլիսիի թիվ 1 հանրային դպրոցի տարրական դասարանում առողջ ապրելակերպի վերաբերյալ դաս էր անցկացնում: Ավելին, Netgazeti-ն հաղորդում է, որ անհայտ մի անձ ջնջել է տեսախցիկից Ռուլովսի հետ հարցազրույցը, որը նա տվել էր լրագրող Նինո Կախիշվիլիին:

«Սանդրա Էլիզաբեթ Ռուլովսը մեդիայի հետ զրուցել է առողջ ապրելակերպի կարևորության մասին դպրոցներում: Այլ հեռուստաընկերությունների հետ մեկտեղ Netgazeti-ն նույնպես նկարահանում էր Վրաստանի առաջին տիկնոջ հարցազրույցը, բայց կարճ ժամանակ անց անհայտ անձիք արգելել են նկարահանել Սանդրա Ռուլովսին խոշոր պլանով, այնուհետև ընդհանրապես արգելել են նկարահանումը», – հաղորդում է Նինո Կախիշվիլին:

Առաջին տիկնոջ ուղեկցողները որպես նկարահանման արգելման պաճառ բերել են այն փաստը, որ հրավիրվածների ցուցակում միայն հեռուստաալիքներ են: Սակայն մեկ օր առաջ՝ մարտի 14-ին, Netgazeti-ն Կրթության և գիտության նախարարությունից ստացել է միջոցառման անոնսը, գրում է լրագրողը:

Աղբյուր: Media.ge


Read More »Netgazeti կայքի լրագրողին արգելել են նկարահանել Վրաստանի առաջին տիկնոջը

Նոր մանրամասներ ֆիննական նկարահանող խմբի Հայաստան մուտքի արգելման վերաբերյալ

RFE/RL. Ֆիննական նկարահանող խմբին արգելել են մուտք գործել Հայաստան

Խումբը ներկայացնում է մի պրոդյուսերական ձեռնարկություն, որը մեծ պայմանագիր ունի Ադրբեջանի մշակույթի նախարարության հետ:

Հայաստանը հրաժարվել է մուտքի արտոնագրեր տրամադրել ուրբաթ օրը Երեւանի «Զվարթնող» օդանավակայան ժամանած ֆիննական YLE հանրային հեռուստառադիոընկերության չորս հոգուց բաղկացած նկարահանող խմբին:

Նկարահանող խմբի պրոդյուսեր Անդյուս Բրոկասը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում Ֆինլանդիայից փոխանցել էր, որ 4 լրագրողներից բաղկացած միջազգային խումբը պատրաստվում էր Ֆինլանդիայի ազգային հեռուստաալիքի առավոտյան թողարկման համար ռեպորտաժ նկարահանել: Սակայն մուտքի արտոնագրեր չստանալու հետեւանքով խումբը հարկադրված է եղել մի քանի ժամ անցկացնել օդանավակայանում եւ առավոտյան մեկնել Հայաստանից:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցմանը, Հայաստանի ներսում մուտքի արտոնագրերի տրամադրմամբ զբաղվող գերատեսչություններից’ Ոստիկանությունից եւ Ազգային անվտանգության ծառայությունից, խուսափեցին պարզաբանումներ ներկայացնել տեղի ունեցածի կապակցությամբ:

Read More »Նոր մանրամասներ ֆիննական նկարահանող խմբի Հայաստան մուտքի արգելման վերաբերյալ

Թուրք լրագրողները բողոքում են գործընկերների ձերբակալությունների դեմ

Հազարավոր թուրք լրագրողներ կիրակի օրը դուրս են եկել Ստամբուլի փողոցներ՝ պահանջելով ազատ արձակել բանտում գտնվող գործընկերներին և բարձրացնելով մամուլի ազատության հարցը:

Լրագրողներ, ակտիվիստներ, մտավորականներ և որոշ ընդդիմադիր կուսակցություններ երթ են կազմակերպել Ստամբուլի կենտրոնական հատվածում:

Ոմանց ձեռքին եղել են պաստառներ «Ազատություն լրագրողներին», «Ո՛չ լարերի անջատմանը» և «Արդարություն հենց հիմա» գրառումներով, հայտնում է AFP գործակալության լուսանկարիչը:

Մամուլի ազատության մասին խորագրերով թերթերի կողքին տարել են նաև բանտարկված և սպանված գործընկերների լուսանկարներ:

Մարտի 9-ի որոշման համաձայն Եվրոպական խորհրդարանը ևս Թուրքիային քննադատել է  մամուլի ազատությունը սահմանափակելու մեջ:

Hurriyet պարբերականի տվյալներով՝ բանտերում է գտնվում արդեն 68 լրագրող:

Աղբյուր` JNews.am

 

Read More »Թուրք լրագրողները բողոքում են գործընկերների ձերբակալությունների դեմ

ePress. Արտասահմանցի լրագրողներին 20 ժամ պահել են «Զվարթնոցում»

«Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցները հրաժարվել են մուտքի արտոնագիր տրամադրել մի խումբ արտասահմանցի լրագրողների և պրոդյուսերների, ովքեր մարտի 10-ին Երևան էին ժամանել Կովկասում զինված հակամարտությունների մասին վավերագրական ֆիլմ նկարահանելու նպատակով:

Նախագծի պրոդյուսեր Անդրիուս Բրոկասի պաշտոնական հայտարարության մեջ ասված է, որ պատասխանատու մարմիններն իրենց որևէ հիմնավորում չեն ներկայացրել:

Նկարահանող խումբը «Զվարթնոց» է ժամանել մարտի 10-ին, առավոտյան ժամը 05:00-ին:

«Խմբի ներկայացուցիչներին տեղափոխել են տրանզիտային գոտի, որտեղ նրանք ավելի քան 20 ժամ են անցկացրել», – նշել է Բրոկասը, ով արդեն վերադարձել է Լատվիա:

Նրա խոսքով` այսօր ինքը որևէ տեղեկություն չունի խմբի անդամների գտնվելու վայրի մասին:

«Տարօրինակ է, որ մեր արտգործնախարարի հայաստանյան այցին ընդառաջ նման դեպք է գրանցվել», – ասել է պրոդյուսերը:

Նախագծի ղեկավարներից մեկը` Թինա Մեդիսոնը, կարծիք է հայտնել, որ լրագրողների` Հայաստանի տարածք մուտք գործելու արգելքը կարող է կապված լինել նրա հետ, որ վերջիններս մտադիր էին հարցազրույց վերցնել ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանից:

«Սակայն մենք չենք թաքցրել մեր մտադրությունը և նախապես տեղյակ ենք պահել հայկական կողմին», – ասել է նա:

Read More »ePress. Արտասահմանցի լրագրողներին 20 ժամ պահել են «Զվարթնոցում»

Ադրբեջանը կալանավորում է ժողովրդավարության ակտիվիստներին

Ադրբեջանում ձերբակալվել են ժողովրդավարական հինգ ակտիվիստներ, որոնք փորձում էին բողոքի համազգային օր կազմակերպել Facebook սոցիալական կայքի միջոցով: Այդ մասին երեկ հայտարարել է Ադրբեջանի ընդդիմությունը:

Ակտիվիստներին ձերբակալեցին այն բանից հետո, երբ Facebook-ում բացվեց «Ադրբեջանի մեծ մարդկանց օր» կոչվող սոցիալական էջը, որի նպատակը մարտի 11-ին երկրում արաբական աշխարհում տեղի ունեցող հեղափոխական տրամադրությունների տարածումն է: Սակայն ձերբակալելով հինգ առաջատար ակտիվիստների`իշխանությունները հասկացրել են, որ չեն հանդուրժի բողոքի նման ակցիաներ: Ըստ ընդդիմության, ձերբակալված ակտիվիստներին շինծու մեղադրանքներ են ներկայացված:

«Իշխանությունները ապօրինի միջոցներ են օգտագործում` ճնշելու ընդդիմությանը», – հայտարարել է ընդդիմադիր Մուսավաթ կուսակցության առաջնորդ Իսա Գամբարը (Isa Gambar):

Նա ասել է, որ հինգ ակտիվիստներին ձերբակալել են «խուլիգանության ծիծաղելի մեղադրանքով»՝ իբր հասարակական վայրում հեռախոսով բարձրաձայն խոսելու համար:

Amnesty International կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը «վերջ տալ այս ամենին և թույլատրել ակտիվիստներին խաղաղ ցույցեր կազմակերպել»:

Source: http://www.thepeninsulaqatar.com


Read More »Ադրբեջանը կալանավորում է ժողովրդավարության ակտիվիստներին

Հրանտ Դինքի ընտանիքն աջակցել է ձերբակալված թուրք լրագրողներին

2007 թվականին սպանված «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի ընտանիքը հանդես է եկել ձերբակալված թուրք լրագրողներ Նեդիմ Շեների և Ահմեդ Շիկի պաշտպանությամբ: Ինչպես գրում է թուրքական Hurriyet Daily News թերթը, լրագրողները ձերբակալվել են Էրդողանի կառավարության տապալման ուղղությամբ գործունեություն ծավալելու մեջ մեղադրվող «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպությանը հանցակից լինելու մեղադրանքով: Դինքի այրի Ռաքել Դինքն ու եղբայր Խոսրով Օրհան Դինքն այցելել են Նեդիմ Շեների կնոջը:

Hurriyet Daily News-ը հիշեցնում է, որ փետրվարի 25-ին Posta թերթում Նեդիմ Շեները գրում էր, որ իր հասցեին մշտապես սպառնալիքներ են հնչում Հրանտ Դինքի սպանությունը հետաքննելու համար: «Ինձ ասում են, որ այժմ իմ հերթն է… Սարսափելի է: Փաստորեն բանտը դարձել է ճշմարտությունն ասող և ձայն բարձրացնողների վա՞յր»,- գրել է Շեները:

«Դինքի սպանությունն ու հետախուզության սուտը» խորագրով գրքի հեղինակ` թուրք լրագրողը, մի շարք աղմկալի բացահայտումներ է կատարել, որոնք մատնանշում են անվտանգության ուժերի անգործությունը «Ակոս» թերթի գլխավոր խմբագրի սպանության կանխման հարցում:

Read More »Հրանտ Դինքի ընտանիքն աջակցել է ձերբակալված թուրք լրագրողներին

Վրաստանում հանդիպել են հայ, ադրբեջանցի և վրացի լրագրողներ

Չորեքշաբթի օրը՝ մարտի 9-ին, Տեկալի գյուղում, որը գտնվում է Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի սահմանների հատման կետում, «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոն» (Հայաստան), «Կանանց միություն հանուն քաղաքացիական իրավունքի» (Ադրբեջան) և «Տեկալի ասոցիացիա» (Վրաստան) կազմակերպությունների նախաձեռնությամբ և Ժողովրդավարության աջակցության ամերիկյան հիմնադրամի ֆինանսավորմամբ տեղի ունեցան լսումներ «Վրաստանի միջնորդությունը հայ-ադրբեջանական հակամարտության լուծման գործընթացում. ինչի՞ց սկսել» թեմայով:

Միջոցառմանը զեկույցներով հանդես եկան քաղաքագետներ Գերոգի Խուցիշվիլին, ով կողմ էր Վրաստանի միջնորդությանը, և Մամուկա Արեշիձեն, ով դեմ էր Թբիլիսիի միջնորդությանը այս հակամարտության լուծման գործընթացում: Մասնակցեցին նաև ՀԿ-ների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ Բաքվից, Թբիլիսիից և Երևանից, ինչպես նաև Աբխազիայից ու Հարավային Օսիայից:

Աղբյուր: www.1news.az


Read More »Վրաստանում հանդիպել են հայ, ադրբեջանցի և վրացի լրագրողներ