Skip to content

Նոր մեդիան հին մեդիայի համար. նոր ձեռնարկ լրագրողների համար

Հունիսի 13-ին «Open Society Georgia» կազմակերպությունը կներկայացնի Վրաստանի մարզային հեռարձակողների ասոցիացիայի համար պատրաստած ձեռնարկը, ինչպես նաև ասոցիացիայի կայքը և ընթացիկ ծրագրերը:

Ձեռնարկը, որը կրում է «Նոր մեդիան հին մեդիայի համար» անվանումը, նախատեսված է տեսական և գործնական (վիդեո) դասընթացների համար:

Ձեռնարկը պատրաստել է ասոցիացիայի աշխատակիցների թիմը, և այն նախատեսված է վրացական մարզային հեռուստատեսությունների համար, սակայն ձեռնարկը կարող է օգտակար լինել նաև այլ լրատվամիջոցների աշխատակիցների, ինչպես նաև սկսնակ լրագրողների համար:

Source: Media.ge

 

Read More »Նոր մեդիան հին մեդիայի համար. նոր ձեռնարկ լրագրողների համար

«Արյան» գինը. «Ժամանակ» օրաթերթը Քոչարյաններին պետք է վճարի 3 միլիոն դրամ

«Բելլա և Սեդրակ Քոչարյաններն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ» գործով դատավարությունը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտված է, և արդեն առկա է դատարանի վճիռը:

Դատարանը` գործը վարող դատավոր Արայիկ Մելքումյանի նախագահությամբ, «ժամանակ» օրաթերթի հիմնադրին պարտավորեցնում է տպագրել հերքում` նույն օրաթերթի անցյալ տարվա երեք հոդվածներում տպագրված տեղեկությունների վերաբերյալ: Այս հոդվածները, արդեն նաև ըստ դատարանի, արատավորում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը:

Դատարանը որոշեց նաև, հօգուտ Քոչարյանների, օրաթերթի հիմնադրից բռնագանձել մեկ միլիոն դրամ (ավելի քան 2600 դոլար )` նրանց վիրավորելու և երկու միլիոն դրամ (ավելի քան 5300 դոլար)`զրպարտելու համար: Հայցվորի ներկայացրած մյուս` դատական ծախսերի համար պահանջած երեք միլիոն դրամի մասով հայցը մերժվեց` անհիմն լինելու պատճառաբանությամբ։

Քոչարյանների ներկայացուցչի ` դատարանում բերած բողոքի հիմքը և ողջ էությունը «Ժամանակ» օրաթերթի 3 հոդվածներից վերցված հետևյալ հատվածներն էին.

Ստորև բերվող բոլոր մեջբերումները վերցված են Datalex.am կայքում (դատական տեղեկատվական համակարգ) տեղադրված դատարանի վճռից: 

Read More »«Արյան» գինը. «Ժամանակ» օրաթերթը Քոչարյաններին պետք է վճարի 3 միլիոն դրամ

Իրանում ձերբակալել են կանանց իրավունքների պաշտպանության ակտիվիստին

Մայիսի 31-ին Բանդար-է Անզալի քաղաքում ազգային անվտանգության գործակալները ձերբակալել են բլոգեր և կանանց իրավունքների պաշտպանության ակտիվիստ Ռահիլ Աշնագարին:

Ըստ HRANA լրատվական գործակալության՝ անվտանգության աշխատակիցները ներխուժել են Աշնագարի բնակարան և առգրավել նրա անձնական իրերը: Նրան թույլ են տվել երկու անգամ կապ հաստատել ընտանիքի հետ: Ռահիլ Աշնագարին մեղադրում են ազգային անվտանգության դեմ գործողություններում:

Ռահիլ Աշնագարին տեղափոխել են Անզալի բանտ, այնուհետև՝ Լական բանտ, որտեղ նրան պահում են բանտարկյալների ընդհանուր խցում:

Աղբյուր: HRANA News Agency

Read More »Իրանում ձերբակալել են կանանց իրավունքների պաշտպանության ակտիվիստին

IDFI-ը հրապարակում է Վրաստանում 1956-ի մարտին լույս տեսած թերթերի հավաքածուն

Մի շարք «Հույժ գաղտնի» արխիվային փաստաթղթերի հետ միասին՝ Վրաստանի Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտը հրապարակել է Խորհրդային Վրաստանում 1956 թվականի մարտին լույս տեսած թերթերի հոդվածներից հատվածներ: 

1956 թվականի  փետրվարի 25-ին Կոմկուսի XX համագումարի ժամանակ ԽՍՍՄ Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչևը դատապարտեց «Ստալինի պաշտամունքը», ինչն այն ժամանակվա համար անսպասելի և սենսացիոն հայտարարություն էր: Խրուշչովի ճառը գաղտնի մնաց մինչև գորբաչովյան ժամանակները: Չնայած այս փաստին` այն շրջադարձային եղավ Խորհրդային համակարգի համար` առաջացնելով խորհրդային ժողովրդի դժգոհությունը, իսկ Վրաստանում հանգեցնելով մասսայական ցույցերի:

Ինստիտուտը համոզված է, որ այս հավաքածուն լիովին նկարագրում է 1956-ի իրադարձությունները, և հույս ունի, որ այն կօգնի ԽՍՀՄ բոլոր հետազոտողներին և գիտնականներին:

Աղբյուր: Media.ge

Read More »IDFI-ը հրապարակում է Վրաստանում 1956-ի մարտին լույս տեսած թերթերի հավաքածուն

Նինո Բուրջանաձեն դատի է տվել լրատվամիջոցներին

Ընդդիամադիր առաջնորդ Նինո Բուրջանաձեն դատի է տվել «Ռուսթավի 2» և «Իմեդի» հեռուստաալիքներին, ինչպես նաև «Տաբուլա» ամսագրին: Նրա բողոքի հայտարարությունն ուղարկվել է նաև միջազգային լրագրողական կազմակերպություններին: 

Քաղաքական գործչին բարկացրել է «Ռուսթավի 2» և «Իմեդի» հեռուստաընկերությունների տարածած տեղեկությունը մայիսի 26-ի ցույցի ցրման ժամանակ սպանված ոստիկանի մասին: Ըստ հայտարարության՝ ոստիկանն ընկել է Նինո Բուրջանաձեին ուղեկցող մեքենայի տակ:

«Հեռուստաընկերությունները սուտ պատմություններ են տարածում և մեղադրում են ինձ հանցագործության մեջ: «Տաբուլա» ամսագիրն էլ տպագրել է իմ լուսանկարը շապիկի վրա և վերնագրել` «Դատե՛լ»:

Համաձայն ընդդիմադիր կայքում տեղադրված հաղորդագրության՝ Բուրջանաձեն պահանջում է փոխհատուցում իր կրած բարոյական և նյութական վնասների համար: 

Աղբյուր: Media.ge

Read More »Նինո Բուրջանաձեն դատի է տվել լրատվամիջոցներին

BBC World News-ի հաղորդավար. «Լրագրողները պետք է բազմաթիվ հավելյալ տեխնոլոգիաների տիրապետեն»

BBC World News-ի հաղորդավար և լրագրող Փունեհ Ղոդուսին օրերս Հայաստանում էր` մասնակցելու Barcamp Yerevan 2011-ին: Փունեհ Ղոդուսին աշխատել է «BBC» լրատվական ծառայության պարսկական հեռուստատեսությունում որպես «Nobat-e Shoma» («Հերթը քոնն է») ինտերակտիվ հաղորդման հաղորդավար, իսկ ներկայումս ղեկավարում է մի ծրագիր, որն ուսումնասիրում և նպաստում է BBC համաշխարհային ծառայության միջոցով սոցիալական լրատվամիջոցների արդյունավետ օգտագործմանը:

Փունեհ Ղոդուսին «ՋեյՆյուզ»-ին պատմեց, թե ինչպես է նա տեսնում լրագրության ապագան և կիսվեց մրցունակ լրագրող լինելու գաղտնիքներով:

– Դուք նշում եք, որ միշտ կգտնվի մեկը, ով ավելին գիտի այն մասին, ինչի վերաբերյալ գրում կամ նյութ է պատրաստում լրագրողը: Ինչպե՞ս պետք է լրագրողը հաղթահարի այս մարտահրավերը:

Read More »BBC World News-ի հաղորդավար. «Լրագրողները պետք է բազմաթիվ հավելյալ տեխնոլոգիաների տիրապետեն»

Պավել Չերնիկով. «Փոխակերպված (կոնվերգենտ) խմբագրությունը գոյատևման ռազմավարություն է»

Այսօր աշխարհի շատ խմբագրություններում տեղի է ունենում բնույթով տարբեր լրատվամիջոցների միավորման գործընթաց (առցանց լրատվամիջոցներ, տպագիր մամուլ, ռադիո, հեռուստատեսություն). միավորվում են տվյալների բազաները, ինչը շուկայում ակտիվորեն մրցակցելու հնարավորություն է տալիս: Միավորված նյուզրումի են անցել այնպիսի առաջատար մեդիա հոլդինգներ, ինչպիսիք են «Daily Telegraph»-ը, «Bild»-ը, «Financial Times»-ը, «BBC»-ին և շատ ուրիշներ: Խմբագրության աշխատանքների նոր կազմակերպումը թույլ է տալիս օպտիմալացնել ծախսերը և պարզեցնել խմբագրության կառուցվածքը: Փոխակերպված խմբագրությունները ոչ միայն բիզնեսի հնարավորություն են ստեղծում, այլև փոքր հրատարակչություններին թույլ են տալիս գոյատևել ճգնաժամի և կոշտ մրցակցության պայմաններում: Հայաստանում, ցավոք, տպագիր լրատվամիջոցների մի փոքր մասն է միայն լիարժեք զարգացնում առցանց ուղղությունը:

Read More »Պավել Չերնիկով. «Փոխակերպված (կոնվերգենտ) խմբագրությունը գոյատևման ռազմավարություն է»

Թուրք ոստիկանները դատապարտվել են Հրանտ Դինքի սպանության առիթով

Հունիսի 2-ին թուրքական դատարանը 4-6 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտել մի խումբ ոստիկանների 2007 թվականին հայ լրագրող Հրանտ Դինքի սպանության ժամանակ անգործություն դրսևորելու համար:

Մի գնդապետ և նրա հինգ ենթակաները, որոնք բարձր պաշտոններ էին զբաղեցնում Տրապիզոնում, որտեղ էլ երիտասարդների մի խումբ պլանավորել է լրագրողի սպանությունը, հայտնվել են ծովափնյա քաղաքի դատարանում:

Դատախազներն ասում են, որ ոստիկանությունը տեղեկություններ է ստացել Դինքի սպանության կազմակերպման մասին Տրապիզոնում: Հենց այս քաղաքից է 17-ամյա մարդասպանը, ով ընդունել է իր մեղքը:

Սեպտեմբերին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայտնել է, որ Թուրքիայի իշխանությունները անհրաժեշտ միջոցառումներ չեն ձեռնարկել Դինքին պաշտպանելու համար:

Աղբյուր: RFE/RL

Read More »Թուրք ոստիկանները դատապարտվել են Հրանտ Դինքի սպանության առիթով

Բաց նամակ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին

Լրագրողներ հանուն ապագայի ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանը բաց նամակ է տարածել ուղղված Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Ադրեասյանին: Նամակը Դեհերյանն անձամբ հանձնել է Անդրեասյանին այսօր Ծաղկաձորի “Կեչառիս” հյուրանոցային համալիրում մեկնարկած “Մարդու իրավունքներ. պաշտպանի լսարան” ֆորումի ժամանակ` շուրջ 120 մասնակիցների ներկայությամբ: Ստորև ներկայացված է նամակի բովանդակությունը.

“Հարգելի պրն. Անդրեասյան,

Ձեզ եմ դիմում որպես մի մարդ, ով իր գործընկերների հետ միասին վերջին ութ ամիսներին սերտորեն համագործակցել է խուլ և լսողության խնդիրներ ունեցող երիտասարդների հետ` սովորեցնելով նրանց լուսանկարչական, լրագրողական և համացանցային հմտություններ: Ինչպես դասերի ընթացքում, այնպես էլ դասերից դուրս և ընկերական միջավայրում մեր մասնակիցները ներկայացրել են Հայաստանում խուլերի համար առկա խնդիրներն ու անհավասար պայմանները: Համոզված եմ` բոլոր այդ խնդիրները լուծելի են` պետության, հանրության և առանձին անհատների կամքի դրսևորման պարագայում:

Այս նամակով ուզում եմ անդրադառնալ այդ խնդիրներից մեկին, որը մատնանշել են բոլոր խուլերը:

Սա չի առնչվում նրանց սոցիալ-տնտեսական կարգավիճակին, այլ զուտ բարոյահոգեբանական խնդիր է և անմիջական կապ ունի նրանց տեղեկացված լինելու սահմանադրական իրավունքի հետ` իբրև մարդկանց և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ովքեր ուզում են, որ հարգվեն նաև իրենց իրավունքները:

Read More »Բաց նամակ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին

Իրանցի ակտիվիստը մահանում է հոր թաղման ժամանակ

Ենթադրվում է, որ ընդդիմադիր ակտիվիստ Հալեհ Սահաբիի մահվան պատճառը անվտանգության ծառայության աշխատակիցների միջամտությունն է իր հոր թաղման արարողության ժամանակ:
Հալեհ Սահաբիին ազատել էին բանտից, որպեսզի նա մասնակցի հոր՝ Էզաթոլահ Սահաբիի թաղման արարողությանը: Հայրը նույնպես ականավոր քաղաքական գործիչ էր:

Արարողությանը ներկա գտնվող լրագրողներից մեկը հայտնել է, որ քաղքացիական հագուստով մարդկանց և անվտանգության ծառայության աշխատակիցների մի մեծ խումբ ներխուժել է թաղման արարողության վայրը և ծեծի ենթարկել սգացողներին:

Հալեհ Սահաբին, ում ձեռքին եղել է հոր նկարը, նույնպես ծեծի է ենթարկվել, երբ նրա ձեռքից փորձել են խլել նկարը՝ հայտնում է լրագրողը: Այնուհետև նա փորձել է մոտենալ հոր մարմնին, սակայն նրան մի կողմ են քաշել և հարվածել:

Այդ պահին Հալեհ Սահաբին սրտի կաթված է ստացել: Նրան տեղափոխել են Թեհրանի հիվանդանոցներից մեկը, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Աղբյուր: http://www.news.az/


 

Read More »Իրանցի ակտիվիստը մահանում է հոր թաղման ժամանակ