Skip to content

Գորիսի «Զանգեզուր» թերթի խմբագրությունը ձգտում է ունենալ առցանց տարբերակ

«Թերթերի առաջ հիմա բազմաթիվ խնդիրներ են ծառացած, որոնք աստիճանաբար տանում են սնանկացման, բայց` ոչ վերացման»,- կարծում է Գորիսի «Զանգեզուր» թերթի խմբագիր Գրետա Գրիգորյանը:

Նա ասում է` քանի դեռ թերթն ունի իրեն հավատարիմ ընթերցող, այն կպահպանվի: «Թերթ կարդալու ավանդույթն այսօր էլ շարունակվում է: Իսկ «Զանգեզուր»-ը հիմնականում ընթերցում են մտավորականները, ենթամարզային անցուդարձով հետաքրքրվողներն ու մտահոգվողները», – ասում է թերթի խմբագիրը:

«Զանգեզուր» հասարակական-քաղաքական լրագիրը 77 տարվա պատմություն ունի: Այն լույս է տեսնում 1934թ-ից: Բացի «Զանգեզուրից», Գորիսում հրապարակվում է նաև «Բան ու Գործ» հասարակական քաղաքական խորհրդատվական թերթը:

Գրիգորյանը «Զանգեզուր»-ի խմբագիրն է արդեն 10 տարի, իսկ մինչ այդ երկար տարիներ թղթակցել է այլ թերթերի: Եթե խորհրդային տարիներին թերթի տպաքանակը 4000 էր, ապա այսօր այն հրատարակվում է 1000 օրինակով: Ինչպես նշում է թերթի խմբագիրը` խորհրդային տարիներին իրադարձություններն այնքան շատ էին, որ հազիվ էին հասցնում լուսաբանել: «Մշակութային կյանքն էր չափազանց աշխույժ, իրադարձություններով լի: Հիմա քաղաքում առիթից առիթ է միջոցառում կազմակերպվում»,- ասում է Գրիգորյանը:

Այսօր թերթի լրագրողները հիմնականում անդրադառնում են Գորիս քաղաքի և շրջանի 24 համայնքների հիմնախնդիրներին:

Read More »Գորիսի «Զանգեզուր» թերթի խմբագրությունը ձգտում է ունենալ առցանց տարբերակ