Skip to content

Հրանտ Դինքի մրցանակակիրներն են Ահմեթ Ալթանը և Լիդիա Կաչո Ռիբեյրոն

Երեկ երեկոյան Ստամբուլում «Հրանտ Դինք» հիմնադրամը երրորդ անգամ հանձնեց Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակը: Ավանդաբար մրցանակը «կիսում են» երկու գործիչ. այս անգամ մեկը Թուրքիայի քաղաքացի է, մյուսը` Մեքսիկայի:

Ինչպես նշում է Հրանտ Դինքի հիմնադրամը, մրցանակը տրվում է «խտրականությունից, ցեղասպանությունից, բռնությունից զերծ, ազատ ու անկախ աշխարհի ձգտող, այդ ուխտի համար անհատական զոհողություններ ցուցաբերող, կանխակարծիքներ խորտակող, այդ պայքարի մեջ հասարակությանը խրախուսող անձանց»:

Այս տարի Թուրքիայից մրցանակին արժանացավ «Թարաֆ» թերթի խմբագիր Ահմեթ Ալթանը:

«Ոչ թե ուրախությամբ, այլ ամոթով եմ ստանում այս մրցանակը: Թուրքիայի 70 միլիոն մարդու հետ ես չկարողացա կանխել Հրանտի սպանությունը: 70 միլիոն մարդու հետ ես չկարողացա հայտնաբերել իրական ոճրագործին: Ամոթով ստանալով մրցանակը` այն որպես ավանդ պիտի պահեմ, մի օր Հրանտի ոճիրը բացահայտողին այն վերադարձնելու համար», – իր ելույթում ասել է Ալթանը:

Թուրքիայից դուրս Հրանտ Դինքի անվան մրցանակը տրվել է մեքսիկացի իրավապաշտպան, կանանց իրավունքների համար պայքարող Լիդիա Կաչո Ռիբեյրոյին: Վերջինիս պատվավոր մրցանակը հանձնել են Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը և նախորդ տարվա դափնեկիր թուրքական «Գիտակցված բողոքի» շարժման ներկայացուցիչներից մեկը:

Նշենք, որ նախորդ տարի մրցանակի էր արժանացել նաև իսպանացի դատավոր Բալտասար Գարսոն Ռեալը:

Read More »Հրանտ Դինքի մրցանակակիրներն են Ահմեթ Ալթանը և Լիդիա Կաչո Ռիբեյրոն

Թուրքիա. «Լրագրողները իրենց գրածների համար չեն ձերբակալվել»

Ըստ Թուրքիայի Արդարադատության նախարարության՝ խոսքի ազատությունը Թուրքիայում չի սահմանափակվում, և ձերբակալված 63 լրագրողներից միայն 4-ն են բանտարկված իրենց հրապարակումների համար: Հանրային հեռուստատեսության թղթակից Թուրան Օզլուն անցյալ շաբաթ դարձավ 64-րդ ձերբակալված լրագրողը:

Թուրքիայի լրագրողների միության խնդրանքով նախարարությունը կատարել է հետազոտություն, ըստ որի 63 ձերբակալված լրագրողներից 18-ը դատապարտվել են: Լրագրողների միությունը 72 հոգու ցուցակ էր ներկայացրել նախարարությանը՝ խնդրելով, տեղեկություն տրամադրել այդ մարդկանց մասին: Միության նախագահ Էրքան Իփեկչին հայտնել է Bianet կայքին, որ թվերի տարբերությունը շտկվել է տվյալների համեմատումից հետո:

Նախարարությունը հայտարարել է, որ այն փաստարկը, ըստ որի «Թուրքիայում մամուլի ազատությունը սահմանափակվում է», իրականությանը չի համապատասխանում:

Նախարարության հայտարարության մեջ ասվում է. «Թուրքիայի լրագրողների միությունը 72 հոգու ցուցակ էր ներկայացրել, ովքեր ըստ միության ձերբակալված կամ դատապարտված են: Նրանցից երեքի մասին ոչ մի բանտում տեղեկություններ չկան, իսկ վեցը ազատ են արձակվել: 63 մարդ գտնվում է բանտում: Նրանցից 36-ի նկատմամբ սկսվել են դատական գործընթացներ, որոնցից 18-ն արդեն դատապարտվել են: 27 հոգու գործով հետաքննություն է վարվում: Ձերբակալված 63 հոգուց 18-ը մամուլի քարտ ունեն, մնացածը՝ ոչ»:

Read More »Թուրքիա. «Լրագրողները իրենց գրածների համար չեն ձերբակալվել»

Թուրքիա. Դատախազի պահանջը բարկացնում է լրագրողական կազմակերպություններին

Թուրքական մեդիա ընկերությունները քննադատում են դատախազի պահանջն, ըստ որի թերթերը պետք է հանձնեն մայիսի 31-ին Հոփա քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների` իրենց բոլոր լուսանկարենրը կամ կանգնեն դատարանի առջև:

«Կառավարությանը տեղեկատվություն տրամադրելը լրագրողի գործը չէ», – ասում են Թուրքիայի լրագրողների ասոցիացիան և Առաջադեմ լրագրողների ասոցիացիան: 

Մայիսի 31-ին սևծովյան Հոփա շրջանում տեղացիները բողոքի ցույց էին կազմակերպել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի դեմ: Սակայն ոստիկանության կիրառած արցունքաբեր գազի հետևանքով 54-ամյա ցուցարար Մեթին Լոկումչուն սրտի կաթված է ստացել և մահացել: Նրա մահը զայրացրել է ցույցի մասնակիցներին, որոնք սկսել են քարկոծել Էրդողանի կողմնակիցներին:

Հինգշաբթի օրը Հոփայի դատախազությունը հաղորդագրություն է ուղարկել մամուլին՝ տալով լրագրողներին 10 օր, որպեսզի նրանք հանձնեն այդ իրադարձություններից առաջ, ընթացքում կամ հետո արված բոլոր լուսանկարները: Զգուշացվել է նաև, որ ցանկացած լրագրող, որը կհրաժարվի հանձնել իր լուսանկարները, կենթարկվի քրեական պատասխանատվության համաձայն Թուրքիայի ՔՕ 257-րդ հոդվածի՝ «պարտականությունները չկատարելու համար»:

Այս պահանջը զայրացրել է լրագրողական միություններին և քննադատվել մտավորականության կողմից:

«Լրագրողները անվտանգության աշխատակիցներ չեն, որպեսզի տեղեկություն տան իշխանություններին տեղի ունեցած իրադարձությունների մասին», – ասում է Առաջադեմ լրագրողների ասոցիացիան:

Read More »Թուրքիա. Դատախազի պահանջը բարկացնում է լրագրողական կազմակերպություններին

Թուրք լրագրողները բողոքում են գործընկերների ձերբակալությունների դեմ

Հազարավոր թուրք լրագրողներ կիրակի օրը դուրս են եկել Ստամբուլի փողոցներ՝ պահանջելով ազատ արձակել բանտում գտնվող գործընկերներին և բարձրացնելով մամուլի ազատության հարցը:

Լրագրողներ, ակտիվիստներ, մտավորականներ և որոշ ընդդիմադիր կուսակցություններ երթ են կազմակերպել Ստամբուլի կենտրոնական հատվածում:

Ոմանց ձեռքին եղել են պաստառներ «Ազատություն լրագրողներին», «Ո՛չ լարերի անջատմանը» և «Արդարություն հենց հիմա» գրառումներով, հայտնում է AFP գործակալության լուսանկարիչը:

Մամուլի ազատության մասին խորագրերով թերթերի կողքին տարել են նաև բանտարկված և սպանված գործընկերների լուսանկարներ:

Մարտի 9-ի որոշման համաձայն Եվրոպական խորհրդարանը ևս Թուրքիային քննադատել է  մամուլի ազատությունը սահմանափակելու մեջ:

Hurriyet պարբերականի տվյալներով՝ բանտերում է գտնվում արդեն 68 լրագրող:

Աղբյուր` JNews.am

 

Read More »Թուրք լրագրողները բողոքում են գործընկերների ձերբակալությունների դեմ