Skip to content

Քննարկման արժանի. Հանրային հեռուստաալիքն այլևս դեր չունի

Այս թեզն հնչեցրեց լատվիացի մեդիա փորձագետ Յանիս Յուզեֆովիչը (Jānis Juzefovičs), ով հոկտեմբերի 6-8-ը մասնակցում էր Երևանում անց կացվող «Ի՞նչ ապագա ունի ժողովրդավարությունը և քաղաքացիական հասարակությունը» խորագրով եռօրյա համաժողովին, որը կազմակերպել էր Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը:

Յանիսի «Նվազող լսարաններ. հետկոմունիստական հանրային հեռարձակման հեռանկարները թվայնացման պայմաններում» խորագրով զեկույցի մեխը կայանում էր նրանում, որ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում կոմունիստական ռեժիմի փլուզմանը հաջորդած քսան տարիների ընթացքում հանրային ռադիոյի և հեռուստատեսության ինստիտուտներն այդպես էլ չհարմարվեցին պետականից հանրային հեռարձակողի գաղափարին, և հաճախ հասարակության լայն շերտերը շարունակում են հանրային ռադիոն և հեռուստատեսությունն ընկալել որպես պետական ապարատի բաղադրիչ, ինչպես կոմունիստական իշխանության օրոք էր:

Բացի այդ, հանրային հեռարձակողներին նոր մարտահրավերներ են սպասվում հեռուստատեսության թվայնացման արդյունքում, և այլևս անհիմն են դառնում պետբյուջեից հանրային հեռուստառադիո ինստիտուտին հատկացված միջոցները:

Read More »Քննարկման արժանի. Հանրային հեռուստաալիքն այլևս դեր չունի

Մինչև 2012 թ-ը Ադրբեջանի բնակչության 85%-ը կունենա թվային հեռուստատեսություն

Մինչև 2012 թվականի հունվար ամիսը Ադրբեջանի բնակչության 85 տոկոսը հնարավորություն կունենա դիտելու թվային հեռուստատեսություն: Այս մասին հայտնել է Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Էլմիր Վելիզադեն իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության պաշտոնական կայքին տված հարցազրույցում:

Նրա խոսքերով՝ բնակչությունը հնարավորություն կստանա դիտել 10 հեռուստաալիքից բաղկացած հանրային հեռուստատեսության փաթեթ և ապագայում նաև՝ կոմերցիոն փաթեթ, որը կպարունակի 50-60 հեռուստաալիք:

Ներկայումս թվային հեռուստատեսությունը սփռվում է Բաքվում, Գյանջայում, Շիրվանում, Լերիկում, Լանքարանում և դրանց շրջակա տարածքներում: Անալոգային հեռարձակումը կդադարի, երբ թվային հեռուստատեսության ազդանշանը հասանելի լինի հանրապետության ամբողջ տարածքում:

Աղբյուր: Trend.az

 

Read More »Մինչև 2012 թ-ը Ադրբեջանի բնակչության 85%-ը կունենա թվային հեռուստատեսություն

«ԳԱԼԱ» լուր. Գյումրու քաղաքապետարանը պատրաստ է տարածք տրամադրել հեռուստաաշտարակի վրա

Մոտ 4 տարվա դատական քաշքշուքները Գյումրու քաղաքապետարանի և «ԳԱԼԱ» ՀԸ սեփականատեր «Չապ» ընկերության միջև թևակոխում են մեկ այլ փուլ:

Հուլիսի 15-ին Գյումրու քաղաքապետարանը, Վճռաբեկ դատարանի մեկ ամսվա վաղեմության որոշումն ունենալով, որով մերժվել է «ԳԱԼԱ» հեռուստաընկերության բողոքը` ուժի մեջ թողնելով վերաքննիչ դատարանի որոշումը, շտապեց դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն (ԴԱՀԿ):

Այսպիսով քաղաքի իշխանությունները հույս ունեն ԴԱՀԿ-ի միջոցով ազդել «ԳԱԼԱ» հեռուստաընկերության վրա, որպեսզի վերջինս քաղաքի հին հեռուստաաշտարակից ապամոնտաժի իրեն պատկանող հեռարձակող սարքավորումները:

Հեռուստաընկերության ղեկավարության կարծիքով` Վճռաբեկ դատարանի որոշումը  նպատակաուղղված է «ԳԱԼԱ»-ին հանրապետական ընտրությունների լուսաբանումից զրկելուն: «Ես չէի ուզի էդպես մտածել, բայց որ երեք ու կես տարի է` քնած գործը ընտրությունների նախաշեմին այսպես ասած արթնանում է և սկսվում է քննվել, և կայացվում է էնպիսի վճիռ, որ մենք պետք է սարքավորումները ապամոնտաժենք, և հավելյալ սարքավորումների ձեռք բերման պահանջ է առաջանում, այդպիսի կասկած ունեմ, որ մեզ զրկում են ընտրությունները լուսաբանելուց»,- ասում է «ԳԱԼԱ»-ի սեփականատեր Վահան Խաչատրյանը:

Հեռուստաաշտարակը քաղաքապետարանի կողմից սեփականաշնորհվել է 2007 թ-ին: Մինչ այդ աշտարակը անտեր էր և ազատ օգտագործվում էր «Չապ» ՍՊ ընկերության կողմից:

Read More »«ԳԱԼԱ» լուր. Գյումրու քաղաքապետարանը պատրաստ է տարածք տրամադրել հեռուստաաշտարակի վրա

Գնե՞լ, թե՞ չգնել նոր հեռուստացույց. Հայաստանում հեռուստադիտողն անմասն չի մնա թվայնացմանն անցնելու գործընթացից

Համաձայն 2006թ-ին հաստատված Միջազգային հեռահաղորդակցության միության համաձայնագրի, Հայաստանը 2015 թ-ի հունվարից ռադիոհաղորդումների և հեռուստահաղորդումների անալոգային հեռարձակման տարբերակից պետք է անցնի թվային տարբերակի:

Թվային հեռարձակման առավելությունը ոչ միայն առավել անարգել հեռարձակման ու պատկերի և ձայնի բարձր որակի մեջ է, այլև միևնույն հաճախականությամբ մի քանի հեռուստածրագրերի հեռարձակման հնարավորության, ինչպես նաև թե հեռարձակողների և թե հեռուստադիտողների համար ստեղծվող մի շարք նոր տեխնիկական հնարավորությունների: Այսօր արդեն թվային հեռարձակման առավելությունը Երևանում կարող են գնահատել մալուխային և IP-հեռուստատեսության 3 օպերատորների բաժանորդները:

Ըստ պաշտոնական տվյալների` Հայաստանում հեռարձակման նոր ձևաչափին ամբողջական անցումը կարժենա շուրջ 30 միլիոն դոլար: Ինչպես նշում է Հայաստանում ռադիո և հեռուստահաղորդումների հեռարձակման թվային համակարգի ներդրման միջգերատեսչական հանձնաժողովի տեխնիկական հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Սիմոն Աղաջանյանը` այս գումարը կտրամադրվի փուլ առ փուլ, սակայն ավելացնում է, որ ֆինանսավորման աղբյուրներն առայժմ հայտնի չեն և հաստատված չեն:

Read More »Գնե՞լ, թե՞ չգնել նոր հեռուստացույց. Հայաստանում հեռուստադիտողն անմասն չի մնա թվայնացմանն անցնելու գործընթացից

Քարթլիի շրջանը մնացել է առանց վրացական հեռուստաալիքների

Փետրվարի 7-ի առավոտյան Քարթլիի շրջանում դադարեցվեց վրացական հեռուստաալիքների հեռարձակումը: Անջատվել են “Ռուստավի 2”, “Իմեդի”, “Տրիալետի” հեռուստաալիքները և Հանրային հեռուստատեսությունը: Այժմ միայն “Սաքարթվելո” ալիքն է շարունակում իր հեռարձակումները, որը սահմանափակվում է միայն ֆիլմերի ցուցադրությամբ: Բոլոր ռադիոկայանները, որոնք հեռարձակվում էին Գորիի հեռուստաաշտարակի միջոցով, նույնպես անջատվել են:

“Տրիալետի” հեռուստաընկերության պրոդյուսեր Լադո Բիչաշվիլին հայտնել է Media.ge կայքին, որ նախորդ գիշերվա ձնաբքի պատճառով հեռուստաաշտարակի մալուխները վնասվել են, ինչի հետևանքով էլ դադարեցվել են հեռարձակումները: Վրացական հեռուստաալիքների տեխնիկների խմբերը ժամանել են դեպքի վայր՝ վթարը վերացնելու նպատակով: Հեռուստաալիքների եթերի վերականգնման ժամկետները դեռ անհայտ են:

Աղբյուր: www.Media.ge

Read More »Քարթլիի շրջանը մնացել է առանց վրացական հեռուստաալիքների