Skip to content

Թուրքիայի նախագահը հանդիպում է ազատված գերմանացի լրագրողների հետ

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը շաբաթ օրը հանդիպել է գերմանացի լրագրողների հետ, ովքեր գտնվում էին իրանական բանտում լրտեսության մեղադրանքով և ազատ են արձակվել նախագահի միջամտությամբ:

Գյուլը պաշտոնական այցով մեկնել է Բեռլին, որտեղ առաջին հանդիպումն ունեցել է Bild թերթի թղթակից Մարկուս Հելվիգի և ֆոտոլրագրող Յենս Կոխի հետ:

Հելվիգը և Կոխը շնորհակալություն են հայտնել Գյուլին թուրքերենով, իսկ Գյուլն ասել է, որ Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը հայտնել էր նրան երկու լրագրողների ձերբակալման մասին Իրան կատարվելիք այցից առաջ, և այն, որ Գերմանիայի նախագահն էլ մեծ ջանք է գործադրել լրագրողներին ազատելու համար:

Գերմանացի լրագրողներ Մարկուս Հելվիգը և Յենս Կոխը ձերբակալվել էին Իրանում անցած տարի, երբ փորձել էին հարցազրույց վերցնել Սաքինա Աշտիանիի ընտանիքից, ով մահապատժի էր ենթարկվել քարկոծման հետևանքով՝ ամուսնական հավատարմության խախտման համար:

Երկու լրագրողներին ազատել են նախագահ Գյուլի և Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի փետրվարյան հանդիպումից որոշ ժամանակ անց:

Աղբյուր: Worldbulletin.net

 

Read More »Թուրքիայի նախագահը հանդիպում է ազատված գերմանացի լրագրողների հետ

15 տարով ազատազրկված լրագրող Էռնեստ Վարդանյանին ներում են շնորհել

Չճանաչված Մերձդնեստրի մոլդովական հանրապետության նախագահ Իգոր Սմիրնովն այսօր մի շարք ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Մամուլի օրվա կապակցությամբ նա ներում է շնորհում Էռնեստ Վարդանյանին: 

30-ամյա Էռնեստ Վարդանյանի նկատմամբ, ով մոլդովական RIA “New Region”-ի լրագրող-վերլուծաբանն է, 2010 թվականի դեկտեմբերի 16-ին Մերձդնեստրյան մոլդովական հանրապետության Գերագույն դատարանի կողմից դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման` լրտեսության ու պետական դավաճանության համար:

Ինչպես նախկինում հայտնել է «Օլվիա-պրես» մերձդնեստրյան պաշտոնական լրատվական գործակալությունը՝ 2010 թվականի ապրիլին Մերձդնեստրի հանրապետության ազգային անվտանգության նախարարությունը ձերբակալել է Էռնեստ Վարդանյանին համաձայն ՔՕ 271-րդ հոդվածի՝ լրտեսության ու պետական դավաճանության մեղադրանքով՝ Մոլդովայի հանրապետության հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար: Ըստ «Օլվիա-պրես»-ի, դատական լսումների ժամանակ Էռնեստ Վարդանյանը զղջացել էր իր արարքի համար և պատմել, թե ինչպես են անվտանգության ծառայության աշխատակիցներն իրեն ստիպել համագործակցել: 

Read More »15 տարով ազատազրկված լրագրող Էռնեստ Վարդանյանին ներում են շնորհել