Skip to content

Տարվա լավագույն հասարակական կազմակերպությունը

«Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» մրցանակաբաշխության ժամանակ տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս օգտագործած հասարակական կազմակերպություն ճանաչվեց «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն, և որպես բաց և լավ աշխատանքի խորհրդանիշ, կազմակերպության ղեկավար Սուրեն Դեհերյանին շնորհվեց «Ոսկե բանալի» և վկայական:

Ամենամյա մրցանակաբաշխությունը, որը կազմակերպում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը (ԻԱԿ), անց է կացվում սեպտեմբերի 28-ին’ տեղեկատվության ազատության միջազգային օրը: Այս տարվանը հոբելյանական 10-րդ մրցանակաբաշխությունն էր: Ամեն տարի անկախ ժյուրին ընտրում է պետական, հասարակական և լրտվական կամակերպությունների, որոնք գործունեության ընթացքում լավագույնս օգտագործում են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը:

««Լրագրողներ հանուն ապագայի» կազմակերպությունը բավականին մեծ դեր ունի մարդկանց տեղեկացվածության բարձրացման, յուրաքանչյուր քաղաքացու՝ տեղեկատվություն ստանալու իր իրավունքի իրազեկման գործում: ՀԿ-ն շատ լուրջ աշխատանք է տարել նաեւ հաշմանդամների՝ մասնավորապես լսողության խնդիր ունեցողների շրջանում, իրազեկելով նրանց տեղեկացված լինելու, տեղեկատվություն ստանալու իրենց իրավունքի մասին»,- ասում է ԻԱԿ-ի տնօրեն Շուշան Դոյդոյանը:

Read More »Տարվա լավագույն հասարակական կազմակերպությունը