Պարսկական արահետ – 2. Իրանում հայկական ռադիոն ամենահներից է
Իրանի ազգային ռադիոհեռուստահեռարձակող ընկերության (IRIB) տարածք այցելելիս ես ստիպված էի կրել իսկական հիջաբ և ոչ թե պարզապես գլխաշոր, ինչպես անում էի մնացած վայրեր գնալիս, իսկ վերարկուիս տակից կրում էի նաև ռուփուշ (մինչև ծունկը հասնող խալաթանման զգեստ):
IRIB-ի (Islamic Republic of Iran Broadcasting) տարածքում է գտնվում Իրանի միակ հայկական ռադիո խմբագրությունը, որի աշխատակազմի հետ էլ գնում էի հանդիպման:
Ընդհանրապես Իրանի պետական հաստատություններում շատ խիստ են վերաբերվում “dress code”-ին: Ու թեև այստեղ գալու համար կարծես ամեն բան ճիշտ էի արել, միևնույն է, իմ մուտքն անխոչընդոտ չանցավ:
IRIB-ի կենտրոնական ընդունարանի երկու կին աշխատողները ստուգում էին կին այցելուների և աշխատակիցների հագուկապը: Իմ այցելության ժամանակ նրանցից մեկը Ղուրան էր կարդում, մյուսն էլ սկսեց զբաղվել ինձնով: Վերջինիս դուր չեկավ այն, որ իմ տաբատը նեղ էր և ոչ թե երկարաճիտ կոշիկներիս վրա էր, այլ տակը: Նրանք արդեն մտադրված էին ինձ ներս չթողնել, սակայն երբ իմացան, որ արտասահմանցի եմ, առավել ևս հայ, որոշեցին թույլատրել: Զուր չեն ասում, որ Իրանում հայերի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք կա:
Չմոռանամ ասել, ոչ ինձ ուղեկցող հայկական խմբագրությունում աշխատող լրագրողը նախապես խորհուրդ էր տվել ավտոմեքենայի մեջ թողնել պայուսակումս առկա ողջ շպարման միջոցները` ստուգման ժամանակ լրացուցիչ խնդիրներից խուսափելու համար:
Read More »Պարսկական արահետ – 2. Իրանում հայկական ռադիոն ամենահներից է